ЭКО Armenia: Доктор Карина Киракосян

ЭКО Armenia: Доктор Карина Киракосян Врач
(1)

Վերարտադրողական առողջության կլինիկայի ղեկավար
Բգդ, ԵՊԲՀ մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, ԵՊՀ Դասախոս

Գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի, վերարտադրության, հղիության վարում, անպտղության բուժում

03/12/2025

4 տարվա երկրորդային անպտղությունից հետո՝ ահա մեր փոքրիկը🤍
Ամեն օր՝ բարի ավետիս է🙏

02/12/2025

Անսահման սիրում եմ 💜☺️

Եռակի ուրախություն🪻💃Այս հրաշալի երկվորյակները ծնվեցին արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ-ի) արդյունքում, իսկ երրորդ փոքրիկը...
01/12/2025

Եռակի ուրախություն🪻💃

Այս հրաշալի երկվորյակները ծնվեցին արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ-ի) արդյունքում, իսկ երրորդ փոքրիկը արդեն եկավ ինքն իրեն🤍

Շատ հաճախ ԱՄԲ-ն եւ արդեն կայացած հղիությունը որևէ բան են փոխում օրգանիզմում, եւ իմ աղջիկները կրկին հղիանում են՝ արդեն բնական ճանապարհով։

Ձեզ համար ու ինձ համար իսկական ուրախություն է սա💜

26/11/2025

9 տարի անպտղությունից հետո. Ուռա՜, սա հաղթանակ է⚘️🤍

23/11/2025

Սիրելիներս,
արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) հաջողության հավանականությունը, ըստ պաշտոնական տվյալների, չի գերազանցում 40 տոկոսը☝️‼️

Բայց վիճակագրությունը մի բան է, իսկ ճակատագիրն ու բախտը՝ Աստծո ձեռքում🙏

Ես անում եմ ամեն ինչ, որպեսզի դուք լինեք այդ երջանիկ 40 տոկոսի մեջ🤍

Ուսուցիչներն սպասում են, որ իրենց մեծացած փոքրիկները գան հյուր, իսկ բժիշկները՝ իրենց փոքրիկներին🤍⚘️
21/11/2025

Ուսուցիչներն սպասում են, որ իրենց մեծացած փոքրիկները գան հյուր, իսկ բժիշկները՝ իրենց փոքրիկներին🤍⚘️

Հիստերոսկոպիան վախի առիթ չէ, այլ՝ճշգրիտ ախտորոշման և բուժման գործիք‼️🪻Այն օգնում է պահպանել  առողջությունը և երբեմն անգա...
18/11/2025

Հիստերոսկոպիան վախի առիթ չէ, այլ՝
ճշգրիտ ախտորոշման և բուժման գործիք‼️🪻

Այն օգնում է պահպանել առողջությունը և երբեմն անգամ՝ իրականացնել մայրանալու երազանքը⚘️

Շատ կանայք վախով են վերաբերվում այս միջամտությանը, բայց իրականում այն անցավ է, քանի որ կատարվում է ներերակային անզգայացմամբ, և չափազանց տեղեկատվական☝️🤍

10/11/2025

Հղիությունը — տիեզերքի ամենամեծ հրաշքն է։

Եկեք տեսնենք, թե ինչպես է տեղի ունենում բեղմնավորումը➡️

Սպերմատոզոիդը օրգանիզմի ամենափոքր բջիջն է, ամենափոքր և աներևակայելի արագաշարժ, իսկ ձվաբջիջը՝ ամենամեծն է։

Պատկերացրեք` մեկ ձվաբջջի բեղմնավորման համար անհրաժեշտ են առնվազն 100 000 սպերմատոզոիդներ, որոնք եղբայրական համատեղ ջանքերով ճեղքում են այն անառիկ պատը, որի հետևում սպասում է գեղեցիկ ձվաբջիջը🪷

Համառությունը նրանցից անպակաս է, նրանք թիմով հարվածում են թաղանթին, որպեսզի գոնե մեկը ներթափանցի 🤍

Երբ դա վերջապես տեղի է ունենում, թաղանթն անմիջապես փակվում է, և մնացածների համար այլևս հնարավորություն չկա… սակայն նրանք այդ մասին չեն գիտակցում😁

Ամբողջ մի օր նրանք շարունակում են պայքարել՝ արդեն հավիտյան փակված դռան առաջ🤷🏽‍♀️

Իսկ այդ ընթացքում բջիջների բաժանումն արդեն մեկնարկվել է, և նոր կյանքը զարգանում է☝️

05/11/2025

Բացեցինք! Քանի որ, այս աշխատասենյակում յուրաքանչյուրը պետք է հասնի իր բարի նպատակին ☝️🤍

> 🤍😁☝️
05/11/2025

> 🤍😁☝️

> 🤍😁☝️
05/11/2025

> 🤍😁☝️

22/10/2025

«Ես ունեմ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ։ Կկարողանա՞մ արդյոք երբևէ մայր դառնալ…»

Սա ամենահաճախ տրվող հարցերից մեկն է ընդունելության ժամանակ։

Իմ պատասխանը միշտ նույնն է՝ այո, կկարողանաք🤍

📍 Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը՝ ախտորոշում է, որով ապրում է յուրաքանչյուր տասներորդ կինը։

Բայց սա դատավճիռ չէ, և առավել ևս՝ մայրանալու արգելք չէ։

Եկեք հանգիստ և հստակ ամեն ինչ պարզենք։

🔹 Քայլ 1. Սկսում ենք ոչ թե դեղահաբերից
Հիմնական նպատակը՝ վերականգնել ձվազատումը բնական ճանապարհով։
🔸 Ինչ են խորհուրդ տալիս ESHRE/ASRM ուխեցույցները՝
կյանքի ոճի փոփոխություն։

Քաշի ընդամենը 5–10% նվազեցումը (եթե ավել քաշ կա)՝ կեսի մոտ վերականգնում է ձվազատումը։

🔸 Անհրաժեշտության դեպքում միացնում ենք մետֆորմին՝ այն կարգավորում է ինսուլինային ռեզիստենտությունը, որը հաճախ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի հիմքում է։

🔹 Քայլ 2. ԱՄԲ-ն առաջին քայլը չէ
Առաջինը՝ ձվազատման խթանիչներ։ Սկզբում փորձում ենք դեղահաբերով ձևը, իսկ եթե արդյունք չկա՝ անցնում ենք Ներարկման դեղաձևերի։

Եթե ազդեցություն չկա՝ անցնում ենք հաջորդ փուլին։

🔹 Քայլ 3. Գնում ենք դեպի
ԱՄԲ
ԱՄԲ-ն պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի դեպքում հնարավոր և անվտանգ է։

📌 Մենք կիրառում ենք «freeze-all» մարտավարություն՝
բոլոր սաղմերը սառեցնում ենք, որպեսզի տեղափոխենք ավելի ուշ՝
հորմոնալ իդեալական պայմաններում։

Սա՝
— նվազեցնում է ռիսկերը,
— բարձրացնում է ներդրման (իմպլանտացիայի) հաջողությունը,
— և դարձնում է ցիկլը ավելի հարմարավետ օրգանիզմի համար։

📊 Վերջնական արդյունք՝ ձեր հղիանալու շանսերը ոչնչով չեն զիջում կանանց, ովքեր պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ չունեն։

💬 Հիշեք՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ունեցող կանայք սովորաբար ունեն ֆոլիկուլների մեծ պաշար,
իսկ դա մեր օգտին է հղիություն ստանալու հարցում։

Այսպիսով՝ նույնիսկ այստեղ կան իրենց առավելությունները։

Իմ խնդիրը չէ նշանակել «կախարդական հաբ», այլ՝
🔹 հասկանալ՝ ինչն է հենց ձեր դեպքում խանգարում ձվազատմանը,
🔹 խուսափել ավելորդ հետազոտություններից,
🔹 և օգնել ձեզ մայրանալ՝ ամենակարճ, անվտանգ և անհատական ճանապարհով։

Address

Kurghinian 28
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when ЭКО Armenia: Доктор Карина Киракосян posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ЭКО Armenia: Доктор Карина Киракосян:

Share

Category

Our Story

Доктор Медицинских Наук России. Заведующая отделением Репродуктологии Мед. Центра «Астхик», более 40 научных публикаций. 20 летний опыт работы в России и Армении, повышение квалификации: Германия, Великобритания, Швейцария, Швеция и т. д. Коллектив опытных врачей под моим руководством излечит Вас от всех репродуктивных недугов. Звоните в любое время! Лечение, консультации.