Dr Ashot Hovsepyan/ Մանկական վիրաբույժ Աշոտ Քաջիկի Հովսեփյան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr Ashot Hovsepyan/ Մանկական վիրաբույժ Աշոտ Քաջիկի Հովսեփյան

Dr Ashot Hovsepyan/ Մանկական վիրաբույժ Աշոտ Քաջիկի Հովսեփյան Pediatric Surgeon, Pediatric Urologist

16/02/2025
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄԵՆԱՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԲՆԱԾԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸՄիզասեռական համակարգի բնածին խնդիրներից ամենաահաճախ ...
09/02/2024

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄԵՆԱՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԲՆԱԾԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Միզասեռական համակարգի բնածին խնդիրներից ամենաահաճախ հանդիպողը հիպոսպադիաներն են

Դրանք ունենում են 3 դրսևորում․

‼️Թլիփի ճեղքվածություն. թլիփը բացակայում է առնանդամի ստորին հատվածում՝գլխիկի մոտ
‼️Միզուկի արտաքին բացվածքի ստորին տեղակայում` իր տոպոգրաֆիկ դիրքից, որը խնդրի հիմնական դրսևորումն է
‼️Առնանդամի ծռվածություն, որը հիպոսպադիաների ժամանակ հիմնականում դեպի ներքև է կորացած լինում

Անկախ բարդության աստիճանից` այս խնդիրը լիարժեք բուժվում է։

-----------------------------------------
Խորհրդատվության և հերթագրումների համար` 📥 կամ 📲 +374 93 50 75 47 📍Ներսիսյան 10/7

#մանկականուրոլոգ #մանկականուրոլոգիա #մանկականվիրաբուժություն #մանկականվիրաբույժ #երեխայիառողջություն #հիպոսպադիա
#ծնողներիհամար #մայրիկներիհամար #հետաքրքիր #հետաքրքիրէիմանալ #բժիշկներ #բժիշկ #բժշկություն #վիրահատություն #детскийуролог #детскийхирург

Ինչպե՞ս բացատրել երեխային, թե ինչո՞ւ է պետք այցելել ուրոլոգի և ինչո՞ւ պետք չէ ամաչել նրանից Հաճախ եմ նկատում, որ երեխանե...
26/01/2024

Ինչպե՞ս բացատրել երեխային, թե ինչո՞ւ է պետք այցելել ուրոլոգի և ինչո՞ւ պետք չէ ամաչել նրանից

Հաճախ եմ նկատում, որ երեխաները, հատկապես դեռահասները կարող են ամաչել ուրոլոգին այցելել

Ինչպե՞ս կարելի է օգնել այդ իրավիճակում. այսօր կփորձենք միասին հասկանալ

Երեխան պետք է հասկանա, որ իր օրգանիզմը մեկ ամբողջություն է։ Այսինքն, օրինակ, միզուղիների հիվանդությունները կարող են նույնքան տհաճ լինել, որքան կոկորդի կամ ատամի ցավը։

Բացատրեք երեխային, որ առողջական տարբեր խնդիրների ախտորոշման համար կան տարբեր բժիշկներ. ոմանք զննում են աչքերը, ոմանք` ատամները, ոմանք` ստամոքսը, իսկ, օրինակ, ուրոլոգը զննում է արտաքին սեռական օրգանները։

Նաև բացատրեք երեխային, որ ինքը կարող ուրոլոգին հանգիստ պատմել իր առողջական այնպիսի խնդիրների մասին, որոնցով գուցե անհարմար զգա կիսվել նույնիսկ ձեզ հետ։

-----------------------------------------
Խորհրդատվության և հերթագրումների համար` 📥 կամ 📲 +374 93 50 75 47 📍Ներսիսյան 10/7

#մանկականուրոլոգ #մանկականուրոլոգիա #մանկականվիրաբուժություն #մանկականվիրաբույժ #երեխայիառողջություն #ֆիմոզ #հիդրոցելե #հիպոսպադիա #կրիպտորխիզմ #վարիկոցելե
#ծնողներիհամար #մայրիկներիհամար #հետաքրքիր #հետաքրքիրէիմանալ #բժիշկներ #բժիշկ #բժշկություն #վիրահատություն #детскийуролог #детскийхирург

Սիրելի հետևորդներ, ուրախ եմ տեղեկացնել, որ այս օրերին գտնվում եմ Հնդկաստանում, որտեղ հունվարի 17-19-ը տեղի է ունենում Co...
19/01/2024

Սիրելի հետևորդներ, ուրախ եմ տեղեկացնել, որ այս օրերին գտնվում եմ Հնդկաստանում, որտեղ հունվարի 17-19-ը տեղի է ունենում Convergence India Expo֊ի 31-րդ ցուցահանդեսը։

Ցուցահանդեսին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպած Armenia միասնական տաղավարի ներքո մասնակցում է նաև ՀԱՅ.ԲԻՈՆԻԿ.ՀԱՆԴ ընկերությունը։

Ցուցահանդեսը Հնդկաստանում տեխնոլոգիական խոշորագույն միջոցառում է։

Կենտրոնանալով նոր դարաշրջանի տեխնոլոգիաների և նորարարական լուծումների վրա՝ ցուցահանդեսը համախմբում է թվային տարբեր մասնագետների և կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային բիզնեսների։

Ցուցահանդեսին մասնակցում են 40 երկրների ներկայացուցիչներ, ներկայացված են հազարից ավել ապրանքանիշեր։ Սա հրաշալի հնարավորություն է մեր ապրանքանիշը հեռանկարային հաճախորդներին և տեխնոլոգիական առաջատարներին ներկայացնելու համար։

Ուրախ ենք այս խոշորագույն ցուցահանդեսի մի մասը լինելու համար։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ինձ համար շատ կարևոր է ձեր գնահատականը, սիրելի ծնողներՇնորհակալ եմ ձեր կյանքի ամենակարևոր մարդկանց առողջությունն ինձ վստ...
16/01/2024

Ինձ համար շատ կարևոր է ձեր գնահատականը, սիրելի ծնողներ

Շնորհակալ եմ ձեր կյանքի ամենակարևոր մարդկանց առողջությունն ինձ վստահելու և նման ջերմ խոսքերի համար

-----------------------------------------
Խորհրդատվության և հերթագրումների համար` 📥 կամ 📲 +374 93 50 75 47 📍Ներսիսյան 10/7

#մանկականուրոլոգ #մանկականուրոլոգիա  #մանկականվիրաբուժություն #մանկականվիրաբույժ  #երեխայիառողջություն #ֆիմոզ #հիդրոցելե #հիպոսպադիա #կրիպտորխիզմ #վարիկոցելե
#ծնողներիհամար #մայրիկներիհամար #հետաքրքիր #հետաքրքիրէիմանալ #բժիշկներ #բժիշկ #բժշկություն #վիրահատություն #детскийуролог #детскийхирург

Շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համարԾննդյան տարեդարձը ունեցածդ գնահատելու ու ամեն ինչ վերա...
09/01/2024

Շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար

Ծննդյան տարեդարձը ունեցածդ գնահատելու ու ամեն ինչ վերաարժևորելու հրաշալի հնարավորություն է

Ես շնորհակալ լինելու շատ պատճառներ ունեմ

Շնորհակալ եմ ձեր վստահության ու գնահատականի համար

Շնորհակալ եմ, որ ունեմ հնարավորություն ամեն օր երեխաների հետ շփվելու և նրանցից անսահման բարություն ու լավատեսություն սովորելու համար

Շնորհակալ եմ բոլորիդ ձեր փոխանցած ջերմության համար

Կարևոր քայլ…
03/01/2024

Կարևոր քայլ…

Տարին սկսում ենք շատ լավ լուրով, շատ կարևոր ձեռքբերումով և ուրախ ենք կիսվել ձեզ հետ: ՀԱՅ.ԲԻՈՆԻԿ.ՀԱՆԴ ընկերությունը ստացավ միջազգային որակի հսկողության ISO 13485 սերտիֆիկատ: Այն տրվում է բժշկական սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերություններին, որտեղ որակն ու անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին և բարձր նշաձողի վրա է: Դա շատ պարտավորեցնող է մեզ համար և ցույց է տալիս մեր ամենօրյա ջանքերի արդյունքները: Ցույց է տալիս մեր ձգտումները ամեն հաջորդ օրը լինել ավելի լավը և ավելի արդյունավետ: Մենք ուրախ և հպարտ ենք, որ կարող ենք օգնել մարդկանց վերագտնել իրենց ազատությունը, որը կորցրել էին վերջույթների կորստի հետ: Մենք երջանկանում ենք նվիրելով հնարավորություն... 🦾🏆❤️
We starting the year with very good news, a very important achievement and we are happy to share it with you. The company HI.BIONIC.HAND received the ISO 13485 international quality control certificate. It is awarded to companies engaged in the production of medical equipment, where the quality and safety meet international standards and are at a high level. It obliges us and shows the results of our daily efforts. Shows our goals to be better and more efficient every next day. We are happy and proud to be able to help people reclaim the freedom they lost with limb loss. We are happy to present an opportunity...🦾🏆❤️

Սիրելի ընկերներ, ամփոփելով տարին`  ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին:Միասին այս տարի շատ կա...
31/12/2023

Սիրելի ընկերներ, ամփոփելով տարին` ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին:

Միասին այս տարի շատ կարևոր պահեր ենք կիսել։

Իմ յուրաքանչյուր փոքրիկ պացիենտի պատմություն ինձ դարձրել է ավելի լավատես` սովորեցնելով հավատալ հրաշքի։

Շնորհակալ եմ, որ ձեր կյանքի ամենակարևոր մարդկանց առողջությունը վստահում եք ինձ։

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, խաղաղություն, ժպիտներ։ Թող 2024թ. լույս ու ջերմություն բերի բոլորիս ընտանիքներին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ💫🥂🎄

‼️Վաղ հասակում երեխաների մոտ ուրոլոգիանան հիվանդությունների հայտնաբերումը բավականին բարդ էՀաճախ դրանք ընթանում են առանց ...
27/12/2023

‼️Վաղ հասակում երեխաների մոտ ուրոլոգիանան հիվանդությունների հայտնաբերումը բավականին բարդ է

Հաճախ դրանք ընթանում են առանց ախտանշանների։ Ուստի, մինչև 1, 3 և 14 տ կանխարգելիչ հետազոտությունները պարտադիր են

Առանձնացրել եմ մի քանի պարզ կետ, որոնց պետք է հետևել.

🖇ուշադրություն դարձրեք երեխայի արտաքին սեռական օրգանների անատոմիայի առանձնահատկություններին
🖇հետևեք հիգիենայի կանոններին
🖇զրուցեք երեխայի հետ, որպեսզի նա չվախենա հայտնել ձեզ իրեն անհանգստացնող խնդիրների մասին:

Հիշեք՝ ժամանակին խնդիրը չախտորոշելու ու չբուժելու դեպքում կարող են լուրջ բարդություններ առաջանալ:
-----------------------------------------
Խորհրդատվության և հերթագրումների համար` 📥 կամ 📲 +374 93 50 75 47 📍Ներսիսյան 10/7

#մանկականուրոլոգ #մանկականուրոլոգիա  #մանկականվիրաբուժություն #մանկականվիրաբույժ  #երեխայիառողջություն #ֆիմոզ #հիդրոցելե #հիպոսպադիա #կրիպտորխիզմ #վարիկոցելե
#ծնողներիհամար #մայրիկներիհամար #հետաքրքիր #հետաքրքիրէիմանալ #բժիշկներ #բժիշկ #բժշկություն #վիրահատություն #детскийуролог #детскийхирург

ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐՈԼՈԳԸ ՄԻԱՅՆ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր ԷԿա տարածված կարծիք, որ մանկական ուրոլոգը բժիշկ է միայն տղաների համար‼️Դա, իհարկե...
18/12/2023

ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐՈԼՈԳԸ ՄԻԱՅՆ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր Է

Կա տարածված կարծիք, որ մանկական ուրոլոգը բժիշկ է միայն տղաների համար

‼️Դա, իհարկե, այդպես չէ

Միզասեռական համակարգի պաթոլոգիաները հանդիպում են թե տղաների, թե աղջիկների մոտ (օրինակ, հիդրոնեֆրոզը)

Բժիշկը զբաղվում է նաև 0֊18տ երեխաների արտաքին սեռական օրգանների պաթոլոգիաներով` անկախ սեռից

Բայց, իհարկե, կան հիվանդություններ, որոնք հանդիպում են միայն տղաների մոտ

✔️ ՀԻԴՐՈՑԵԼԵ - ամորձու թաղանթների արանքում հեղուկի կուտակում
✔️ ՀԻՊՈՍՊԱԴԻԱ - միզատար խողովակի արտաքին բացվածքը տեղակայվում է ոչ թե առնանդամի ծայրին, այլ նրա ստորին մակերեսի, ամորձապարկի կամ շեքի վրա
✔️ԿՐԻՊՏՈՐԽԻԶՄ - երբ ամորձիներից մեկը կամ երկուսը միասիկ թերզարգացած են կամ չեն իջել ամորձապարկ
✔️ ՖԻՄՈԶ -առնանդամի ծայրային թլիպի խիստ նեղացում
✔️ՎԱՐԻԿՈՑԵԼԵ՝ ամորձու երակների վարիկոզ լայնացում

⁉️Ե՞րբ է պետք է տղա երեխան այցելի մանկական ուրոլոգի`

🖇ծնվելուց անմիջապես հետո հնարավոր պաթոլոգիաների վաղ հայտնաբերման համար
🖇եթե երեխան բողոքում է միզելու ժամանակ ցավից
🖇մարմնի ջերմաստիճանի «անհիմն» բարձրացում
🖇մեզի տեսքի փոփոխություն
🖇սեռական օրգաններից լորձաթաղանթային, արյունոտ կամ թարախային արտադրություն
🖇սեռական օրգանների վնասվածքի դեպքում
🖇ամորձիների այտուցվածություն
🖇սեռական օրգանների զարգացման նորմայից ցանկացած շեղումների համար և այլն

✅️Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել դեռահասին սեռական հասունացման շրջանում

Հիշեք` գանգատների և անհանգստացնող ախտանիշների բացակայությունն ամենևին էլ պատճառ չէ մանկական ուրոլոգի պլանային խորհրդատվությունը բաց թողնելու համար։

------------------------------------------
Խորհրդատվության և հերթագրումների համար` 📥 կամ 📲 +374 93 50 75 47 📍Ներսիսյան 10/7

#մանկականուրոլոգ #մանկականուրոլոգիա  #մանկականվիրաբուժություն #մանկականվիրաբույժ  #երեխայիառողջություն #ֆիմոզ #հիդրոցելե #հիպոսպադիա #կրիպտորխիզմ #վարիկոցելե
#ծնողներիհամար #մայրիկներիհամար #հետաքրքիր #հետաքրքիրէիմանալ #բժիշկներ #բժիշկ #բժշկություն #վիրահատություն #детскийуролог #детскийхирург

⁉️🥗Ինչպե՞ս է սնունդն ազդում երեխայի միզասեռական համակարգի առողջության վրաԱյսօր կխոսենք այս հետաքրքիր ու բավականին կարևոր...
11/12/2023

⁉️🥗Ինչպե՞ս է սնունդն ազդում երեխայի միզասեռական համակարգի առողջության վրա

Այսօր կխոսենք այս հետաքրքիր ու բավականին կարևոր թեմայի շուրջ

Անկասկած, սնունդն ու խմելու ռեժիմը միզուղիների հիվանդությունների կանխարգելման համար կարևոր քայլ է։

Հետևաբար, առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել երեխայի խմելու ռեժիմը։

Կարևոր է, որպեսզի երեխան խմի հենց մաքուր ջուր, այլ ոչ թե գազավորված ըմպելիքներ կամ այլ հյութեր։

Երեխայի սննդակարգում պետք է լինեն սեզոնային հատապտուղներից պատրաստված մրգային ըմպելիքներ (օր; լոռամիրգ, ազնվամորի, հաղարջ և այլն)։

Դրանք պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, հակաօքսիդանտներ և միկրոտարրեր, որոնք նպաստում են միզամուղ և հակաբակտերիալ ազդեցությանը։

------------------------------------------
Խորհրդատվության և հերթագրումների համար` 📥 կամ 📲 +374 93 50 75 47 📍Ներսիսյան 10/7

#մանկականուրոլոգ #մանկականուրոլոգիա  #մանկականվիրաբուժություն #մանկականվիրաբույժ  #երեխայիառողջություն
#ծնողներիհամար #մայրիկներիհամար #հետաքրքիր #հետաքրքիրէիմանալ #բժիշկներ #բժիշկ #բժշկություն #վիրահատություն #детскийуролог #детскийхирург

Address

Nersisyan 10/7
Yerevan
0069

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr Ashot Hovsepyan/ Մանկական վիրաբույժ Աշոտ Քաջիկի Հովսեփյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr Ashot Hovsepyan/ Մանկական վիրաբույժ Աշոտ Քաջիկի Հովսեփյան:

Share

Category

Մանկական վիրաբույժ, ուրոլոգ Մանկական և նորածնային վիրաբուժության բաժանմունք, «Շենգավիթ» ԲԿ

+374 93 50 75 47