Apoteka LLC

Apoteka LLC Հիմնական գործունեություններն են՝ դեղորայքի ներմուծում, գրանցում, որակի վերահսկում,դեղորայքի ներկայացում և վաճառքի խթանում:

Խոլեստերնի և տրիգլիցերիդների սիստեմատիկ վերահսկողությունն առողջ սրտի գրավականն է: Արյան մեջ լիպիդների բարձր մակարդակը` (...
17/06/2021

Խոլեստերնի և տրիգլիցերիդների սիստեմատիկ վերահսկողությունն առողջ սրտի գրավականն է:
Արյան մեջ լիպիդների բարձր մակարդակը` (Խոլեստերին < 5,5մմոլ/լ, տրիգլիցերիդներ

Ի՞նչ վտանգներով է հղի դիաբետը, եթե չվերահսկվի: Ինչո՞վ են վտանգավոր շաքարային դիաբետի բարդությունները: Շաքարային դիաբետը ...
08/06/2021

Ի՞նչ վտանգներով է հղի դիաբետը, եթե չվերահսկվի:
Ինչո՞վ են վտանգավոր շաքարային դիաբետի բարդությունները:
Շաքարային դիաբետը չվերահսկելու դեպքում կարող է առաջացնել լուրջ բարդություններ: Բարդությունները լինում են սուր և քրոնիկ: Սուր բարդություններից են հիպերգլիկեմիկ վիճակը՝ կետոզը, կետոացիդոզը, կետոացիդոտիկ կոման, հիպոգլիկեմիկ վիճակները, հիպոգլիկեմիկ կոման: Քրոնիկական բարդությունները լինում են երկարատև, չվերահսկված դիաբետի, արյան մեջ շաքարի բարձր պարունակության պայմաններում: Հաճախ լինում են նեյրոպաթիաներ (պոլինեյրոպաթիա, էնցեֆալոպաթիա), հիվանդները նշում են վերջույթների տարբեր զգացողություններ, պարէսթեզիաներ՝ ծակծկոց, մրմռոց, այրոց և այլն, շշմածություն, գլխապտույտ, գլխացավ, վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարման հետ կապված` սրտի ռիթմի խանգարումներ, աղեստամոքսային համակարգի կողմից՝ մոտորիկայի խանգարման արդյունքում` լուծ, փորկապություն: Դիաբետիկ նեֆրոպաթիայի պատճառով տուժում են երիկամները, ախտահարվում է նրանց կծիկային համակարգը` բերելով երիկամային քրոնիկական անբավարարության: Տեսողական նյարդի ցանցաթաղանթի ախտահարման արդյունքում զարգանում են դիաբետիկ ռետինոպաթիաներ, երիտասարդների մոտ զարգանում է վաղաժամ կատարակտա, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել կուրության: Դիմադրողականության իջեցման պատճառով մաշկում զարգանում են տարբեր բորբոքային գործընթացներ` ֆուրունկուլներ, կարբունկուլներ, մաշկի, եղունգների սնկային ախտահարումներ: Ախտահարվում են նաև ստորին վերջույթները (դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ), ինչը կապված է ոչ լիարժեք նյարդավորման, աթերոսկլերոտիկ մակրոանգիոպաթիաների, հյուսվածքների սնուցման խանգարումների հետ: Ցանկացած վերք կարող է բարդանալ երկրորդային ինֆեկցիայով և բերել գանգրենայի, ինչն ամենալուրջ բարդություններից է, երբ առաջանում է ամպուտացիայի անհրաժեշտություն:
Սննդակարգ , ֆիզիկական ակտիվություն և համապատասխան դեղամիջոցների ընդունում ՝ միայն այս 3 գործոնները միասին կկարողանան ապահովել բուժման արդյունավետություն և թույլ կտան խուսափել վերը նշված բարդություններից:

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան լաց է լինում կոլիկայից (գազիկներից):Հետևեք երեխային.✅Ցավերը որովայնի հատվածում սկսում են հան...
29/07/2020

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան լաց է լինում կոլիկայից (գազիկներից):
Հետևեք երեխային.
✅Ցավերը որովայնի հատվածում սկսում են հանկարծակի,
✅Մեկ րոպե առաջ երեխան ժպտում էր,իսկ հետո սկսեց ճչալ,
✅Անհանգստությունը առաջանում է առավել հաճախ երեխային կերակրելուց հետո:
✅Որովայնը փքված է
Նորածնի վարքը.
❗️Բարձրաձայն գոռոց,
❗️Հրում է ,հետո ոտքերը սեղմում ստամոքսին,
❗️Սեղմում է ձեռքերը, բռունցք է անքում,
❗️Անհանգստացած է
Այս բոլորից խուսափելու համար մանկաբույժը Ձեզ խորհուրդ կտա.
📣փոքրիկի որովայնին մերսում կատարել,
📣մայրիկին՝ պահպանի ճիշտ սննդակարգ,
📣դեղորայքային օգնություն փոքրիկին, որպեսզի կարգավորվի գազառաջացումը ստամոքսում:
Լավագույն միջոցը նորածնային կոլիկայի ժամանակ հանդիսանում է Շվեյցարական արտադրության Սիմետիկոնը, որը հանդես է գալիս Դիսֆլատիլ վաճառքային անունով:
Դիսֆլատիլ՝ թող Ձեր փոքրիկը հանգիստ քնի և ժպիտներ պարգևի:

Դիաբետիկ պոլինեյրոպաթիան շաքարախտի (դիաբետ) ամենատարածված բարդացումն է: Այն առաջացնում է տարատեսակ բարդություններ:• ձեռք...
22/07/2020

Դիաբետիկ պոլինեյրոպաթիան շաքարախտի (դիաբետ) ամենատարածված բարդացումն է: Այն առաջացնում է տարատեսակ բարդություններ:

• ձեռքերի և ոտքերի այրոցներ և ծակծկոցներ,
• ջերմության նկատմամբ մաշկի զգայունության կորուստ,
• գիշերային ցավեր,
• վերջույթների թմրածություն,
• վերջույթների հանկարծակի սառչելու զգացում,
• ոտնաթաթերի այտուցվածություն,
• վերջույթների մաշկի չորություն և թեփոտում,
• ոտնաթաթերի ոսկրային կոշտուկներ, չբուժվող վերքեր և խոցեր…
Հարկ է նշել, որ պոլինեյրոպաթիայի արդյունավետ բուժման համար անչափ կարևոր է արյան մեջ շաքարի մակարդակը պահել նորմայի սահմանում, չնայած որ դա չի երաշխավորում, որ հիվանդությունը չի զարգանա, քանի որ գոյություն ունեն այլ ռիսկային գործոններ ևս՝ տարիք, ծխախոտի և ալկոհոլի օգտագործում, ճարպակալում, շաքարախտով հիվանդ լինելու ժամանակահատված:
Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի ճիշտ ընտրված բուժման դեպքում հնարավոր է խուսափել շաքարային դիբաբետի այնպիսի բարդություններից ինչպինիք են ՝ վերջույթների թմրածությունը, այրոցի զգացումը, զգայունության կորստը,նյարդաթելի դեստրուկցիան,ոտնաթաթերի խոցերի առաջացումը ընդհուպ մինչև անդամահատումը (ամպուտացիա) և պահպանել ոտնաթաթերի ֆունկցիոնալությունը:
Պոլինեյրոպաթիայի բուժման համար նախատեսված է Թիոկտացիդ դեղամիջոցը ,որի արդյունավետությունը ապացուցված է բամաթիվ կլինիկական հետազոտություններով և միակն է, որը ոչ միայն վերացնում է սիմպտոմները այլ նաև նպաստում է նյարդային ֆունկցիայի բարելավմանը:
Շաքարախտի տվյալ տեսակի բարդացումը արդյունավետորեն հաղթահարելու համար անհրաժեշտ է պարբերաբար ստուգումներ անցնել և հետևել էնդոկրինոլոգի բոլոր խորհուրդներին: ԱՌՈՂՋ ԵՂԵՔ

20/07/2020

Դիաբետիկ պոլինեյրոպաթիան ծայրամասային նյարդային համակարգի նյարդերի ախտահարումն է: Այն շաքարային դիաբետի ամենատարածված բարդացումն է: Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի ճիշտ ընտրված բուժման դեպքում հնարավոր է խուսափել շաքարային դիբաբետի այնպիսի բարդություններից ինչպինիք են ՝ վերջույթների թմրածությունը, այրոցի զգացումը, զգայունության կորստը,նյարդաթելի դեստրուկցիան,ոտնաթաթերի խոցերի առաջացումը ընդհուպ մինչև անդամահատումը (ամպուտացիա) և պահպանել ոտնաթաթերի ֆունկցիոնալությունը:
Շաքարախտի տվյալ տեսակի բարդացումը արդյունավետորեն հաղթահարելու համար անհրաժեշտ է պարբերաբար ստուգումներ անցնել և հետևել էնդոկրինոլոգի բոլոր խորհուրդներին:
Պոլինեյրոպաթիայի բուժման համար նախատեսված է Թիոկտացիդ դեղամիջոցը ,որի արդյունավետությունը ապացուցված է բամաթիվ կլինիկական հետազոտություններով և միակն է, որը ոչ միայն վերացնում է սիմպտոմները այլ նաև նպաստում է նյարդային ֆունկցիայի բարելավմանը:ԱՌՈՂՋ ԵՂԵՔ

📣Սիրելի մայրիկներ,արդյո՞ք նկատել եք Ձեր երեխայի մոտ մաշկի հետ կապված խնդիրներ՝✅երեխայի մաշկը չորանու՞մ է,✅առկա է կարմրու...
09/07/2020

📣Սիրելի մայրիկներ,արդյո՞ք նկատել եք Ձեր երեխայի մոտ մաշկի հետ կապված խնդիրներ՝
✅երեխայի մաշկը չորանու՞մ է,
✅առկա է կարմրությու՞ն, քոր, թեփոտություն:
❗️Այս ամենը կարող է վկայել ատոպիկ դերմատիտի առկայության մասին:
Elidel cream՝ լավագույն ոչ հորմոնալ դեղամիջոցը ատոպիկ դերմատիտի բուժման համար:
❗️Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Շաքարային դիաբետի ժամանակ մեծ դեր ունի դիետան և ճիշտ սննդակարգը❗️📣📣📣Պետք է սահմանափակել հետևյալ սննդամթերքի կիրառումը՝✅շ...
30/06/2020

Շաքարային դիաբետի ժամանակ մեծ դեր ունի դիետան և ճիշտ սննդակարգը❗️
📣📣📣Պետք է սահմանափակել հետևյալ սննդամթերքի կիրառումը՝
✅շաքար
✅մեղր
✅մուրաբաներ և ջեմեր
✅կոնֆետներ և այլ քաղցրավենիք
✅խաղող, բանան, չամիչ և այլն:
Շաքարային դիաբետի ժամանակ սնունդ պետք է ընդունել ոչ պակաս քան օրական 4, իսկ ավելի լավ է 5-6 անգամ, և միևնույն ժամերին:

Վերջին անգամ ե՞րբ եք ստուգել  արյան մեջ գլյուկոզայի մակարդակը❓Վերջին շրջանում շատ հետազոտություններ ցույց են տվել, որ մա...
22/06/2020

Վերջին անգամ ե՞րբ եք ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը❓
Վերջին շրջանում շատ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդիկ կարող են ունենալ գլյուկոզայի փոխանակության խանգարում (նախադիաբետ) կամ նույնիսկ շաքարային դիաբետ՝անգամ չունենալով կասկածներ դրանց մասին։
Նախադիաբետը կարող է դառնալ շաքարային դիաբետ:Շաքարային դիաբետը իր հերթին մեծ ռիսկ է տեսողության կորստի, սրտային հիվանդությունների, ինսուլտի, երիկամային անբավարարության, ստորին վերջույթների ամպուտացիայի և վաղ մահվան համար։ Գրեթե ամեն 4-րդ մարդն ունի դիաբետ կամ նախադիաբետ, որն ախտորոշված չէ։ Հնարավոր է կանխարգելել դիաբետը ֆիզիկական ակտիվության, քաշի նվազման և սննդակարգի կարգավորման միջոցով։ Խորհուրդ է տրվում պարբերաբար որոշել գլուկոզան արյան մեջ՝ 45տ-ից հետո ամեն 3 տարին մեկ(եթե նախորդ ցուցանիշը նորմայի սահմաններում է)։
📣Պետք է ուշադիր լինել այն նշաններին, որոնք խոսում են արյան մեջ բարձր գլյուկոզայի մասին,որոնցից են՝
✅ծարավի զգացողություն
✅բերանում չորության զգացում
✅հաճախամիզություն,գիշերամիզություն
✅հոգնածության և թուլության զգացում
✅քաշի կորուստ
❗️Ստուգե՛ք գլյուկոզայի մակարդակը,գլյուկոզան ցանկալի է պահել 4,5-6 մմոլ/լ -ի սահմաններում: ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ

Ատոպիկ դերմատիտը մաշկի տարածված, քրոնիկ կրկնվող հիվանդություն է:Առաջին ախտանիշները հայտնվում են վաղ մանկական տարիքում: Ա...
19/06/2020

Ատոպիկ դերմատիտը մաշկի տարածված, քրոնիկ կրկնվող հիվանդություն է:
Առաջին ախտանիշները հայտնվում են վաղ մանկական տարիքում: ԱԴ-ն ,որպես կանոն, երկարատև ընթացող հիվանդություն է: Հիվանդների մոտ 1/3-ը տառապում է Ադ-ով ամբողջ կյանքի ընթացքում:Միևնույն ժամանակ Ադ-ի դեպքերի մեծամասնությունը թեթև է ընթանում և հեշտությամբ բուժելի է:
Հիվանդությունը փոխանցվում է ժառանգականությամբ և կարող է ուղեկցվել այլ ալերգիկ հիվանդությունների հետ:
Կյանքի որակի վրա բացասական ազդեցությամբ՝ Ադ-ն ավելի բարձր տեղ է գրավում ,քան փսորիազը և վաղ տարիքում դիաբետի ախտորոշումը և այլ դժվար ,քրոնիկ հիվանդություններ:
Զարգացած երկրներում մինչև 5 տարեկան երեխաների 10-15% -ը տառապում են Ադ-ով,իսկ որոշ արդյունաբերական երկրներում այն հասնում է 20%-ի:
Ադ-ի ախտաբանության հիմքում ընկած է օրգանիզմում իմունոլոգիական փոփոխությունները, այն մաշկի հիպերակտիվ իմունային պատասխանն է շրջակա միջավայրի անտիգենների նկատմամբ:
Ախտանիշները.ՔորԿարմրությունՑանավորումԲշտիկներՀիպերեմիաԹեփոտությունՄաշկի չափազանց չորությունՃաքերՑավ և դիսկոմֆորտ մարմնի ցանկացած հատվածի վրա

Address

Դեմիրճյան 15
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Apoteka LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Apoteka LLC:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Մեր Մասին

ՍՊԸ-ն աշխատում է հայկական դեղագործական ոլորտում 2011թ.-ից: Հայաստանում հանդիսանում է , , , , , և ընկերությունների գործընկերը: Հանդիսանում է ՄԵԴԱ/ՄԱՅԼՆ միջազգային ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում:

Հիմնական գործունեություններն են՝ դեղորայքի ներմուծում, պահեստավորում, վաճառք, գրանցում, որակի վերահսկում, դեղազգոնություն (pharmacovigilance), դեղորայքի ներկայացում և վաճառքի խթանում, մարքեթինգ: