
11/07/2024
Հուլիսի 11-ին՝ ժամը 16:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում քաղաքացին վերելակով բարձրացել է շենքի տանիք և հոսան....
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Gohar Antonyan, Doctor, Мхитара Гераци 2а, Yerevan.
Мхитара Гераци 2а
Yerevan
Be the first to know and let us send you an email when Dr. Gohar Antonyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Ես` Գոհար Վարդանի Անտոնյանս, ծնվել եմ 1990 մայիսի 21ին: Մանկությանս ուրախ և անհոգ առաջին տասնսմյակը անց եմ կացրել գեղատեսիլ Սևան քաղաքում: Այնուհետև ընտանիքով տեղափոխվել ենք Երևան, այստեղ սովորել և ավարտել եմ « Վարդանանց ասպետներ» կրթահամալիրը :
Որքան էլ տարօրինակ է պատանեկական տարիներին ինձ հետաքրքրում էին աստղերը , ես երազում էի աստղագետ դառնալու մասին : Բայց քանի որ ծնողներս ևս բժիշկներ են , հորդորեցին և ես իմ կամքին հակառակ 2007թ, ընդունվեցի Հայկական Բժշկական Ինստիտուտ: Ուսանողական 1-2 տարիներին ես դեռ «ճախրում » էի իմ ստեղծած վերացական աշխարհում : Երբ արդեն սկսեցինք բուն մասնագիտական առարկաներ ուսումնասիրել , ստոմատոլոգիան ինձ համար դարձավ շատ ավելի հետաքրքիր: 2րդ-3րդ կուրսից դասերից հետո հայրիկիս կլինիկայում աշխատում էի՝ որպես ասիստենտ : Իմ մասնագիտական ճիշտ և հեշտ մեկնարկը եղավ հենց դա : 2011 թ, ավարտելով բուհը, ընդունվեցի մագիստրատուրա: 2013 այն ավարտեցի` արդեն կարմիր դիպլոմով՝ գիտակցելով մասնագիտությանս խորությունը: Սկզբնական փուլում աշխատում էի մեծհասակների հետ, քանի որ ընտանեկան ստոմատոլոգի կոչում ունեի և չկար նեղ մասնագիտություն: Լինելով բնույթով ակտիվ և հետաքրքրասեր ոչ միայն մասնակցում եմ , այլև օգնում կազմակերպել հայկական և միջազգային տասնյակ կոնֆերանսներ ԵԲՀԱ շրջանակներում : 2016թ ընդունվելով կլինիկական օրդինատուրա՝ ստացա մանկական ստոմատոլոգի նեղ որակավորում : Օրդինատուրայում սովորելու տարիներին, շնորհիվ իմ սիրելի պրոֆեսորա-դասախոսական կազմի, ես ստացա ոչ միայն նեղ մասնագիտական հմտություններ , այլ նաև սովորեցի հասկանալ երեխայի նուրբ հոգեբանույթյունը: Սա չափազանց կարևոր է երեխաների հետ աշխատելու դեպքում:
Այսօր ամեն ինչ անում եմ, որպեսզի ոչ միայն ընդարձակեմ ու խորացնեմ բժշկական մասնագիտական հմտություններս ու գիտելիքներս, այլև՝ ջանք չեմ խնայում երեխաների համար առավել հեշտ ընկալելի ու կարևոր դարձնելու բժշկի մասնագիտությունը:
Ես վստահ եմ, որ մարդու առողջության հիմքերը մանկական տարիներին են դրվում, ուստի մենք՝ մեծահասակներս պետք է անենք առավելագույնը փոքրիկներին շարունակական ու բարձրակարգ առողջություն ապահովելու համար: