Ավանդական Բժշկության Համալսարան University of Traditional Medicine

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ավանդական Բժշկության Համալսարան University of Traditional Medicine

Ավանդական Բժշկության Համալսարան University of Traditional Medicine ԱԲՀ, University of Traditional Medicine

Հունիսի 10-ին միջազգային համագործակցության շրջանակներում Ավանդական բժշկության համալսարանը հերթական անգամ հյուրընկալեց ԱՄ...
13/06/2025

Հունիսի 10-ին միջազգային համագործակցության շրջանակներում Ավանդական բժշկության համալսարանը հերթական անգամ հյուրընկալեց ԱՄԷ-ի Շարժա քաղաքի «Success Point college»-ի դասախոսներին, իրենց ուսումը ԱԲՀ-ում շարունակել ցանկացող ուսանողներին և նրանց ծնողներին:
Այցելությունն ուներ ճանաչողական բնույթ:
Այցի ընթացքում հյուրերը շրջայց կատարելով համալսարանում՝ ծանոթացան համալսարանի պայմաններին, այդ թվում նաև՝ կրթական միջավայրին:

On June 10, within the framework of international cooperation, the University of Traditional Medicine once again hosted lecturers from "Success Point College" in Sharjah, UAE, as well as parents and students wishing to continue their education at UTM.
The visit was of an exploratory nature.
During the visit, the guests toured the university and got acquainted with its facilities, including the educational environment.

Հունիսի 6-ին Ավանդական բժշկության համալսարանը հյուրընկալեց ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության հյուպատոսին՝ պարոն Ար...
12/06/2025

Հունիսի 6-ին Ավանդական բժշկության համալսարանը հյուրընկալեց ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության հյուպատոսին՝ պարոն Արա Մկրտչյանին և հյուպատոսական բաժնի աշխատակցուհի՝ Սոֆյա Պողոսյանին։
Նրանք հանդիպում ունեցան համալսարանի ղեկավարության հետ, շրջեցին համալսարանի տարածքում, ծանոթացան ակադեմիական միջավայրին, ԱԲՀ-ի կրթական ծրագրերին և կրթական գործընթացի առանձնահատկություններին։ Այնուհետև հանդիպեցին հորդանանցի ուսանողներին՝ ջերմ և բովանդակալից զրույցի ընթացքում քննարկելով նրանց կրթական կարիքներն ու ակնկալիքները։ Հանդիպման հիմնական առանցքում ուսանողների կրթական հնարավորություններն էին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հորդանանում, ինչպես նաև երկկողմ ապագա համագործակցության հնարավոր ուղիները։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր՝ սկսած կրթության ոլորտում համատեղ նախաձեռնություններից մինչև տուրիզմի զարգացումը, որպես խթան կրթության համար։ Հյուպատոսը հատուկ շեշտեց, որ ակտիվ զբոսաշրջային շարժը կարող է նպաստել նաև երկկողմ կրթական կապերի ամրապնդմանը։
Նրանց այցը բացառիկ հնարավորություն էր ինչպես համալսարանի ղեկավարության, այնպես էլ մեր ուսանողների համար՝ անմիջական շփման և երկխոսության ձևավորման տեսանկյունից։
Թե՛ ԱԲՀ-ի ղեկավարությունը, թե՛ հյուպատոսը վստահեցրին, որ փոխադարձ պատրաստ են օժանդակել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են երիտասարդների կրթության զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։

On June 6, the University of Traditional Medicine hosted the Consul of the Hashemite Kingdom of Jordan to the Republic of Armenia, Mr. Ara Mkrtchyan, along with Consular Officer Ms. Sofya Poghosyan.
They held a meeting with the university leadership, walked around the university, and became acquainted with the academic environment, the university's educational programs, and the specifics of its learning process. They then met with Jordanian students, engaging in a warm and meaningful discussion focused on the students’ educational needs and expectations. The main focus of the meeting was the educational opportunities available to students both in Armenia and Jordan, as well as potential paths for bilateral future collaboration.
Several important topics were discussed, ranging from joint initiatives in the field of education to the development of tourism as a catalyst for education. The Consul particularly emphasized that increased tourism activity could contribute to strengthening bilateral educational ties.
Their visit was a unique opportunity for both the university leadership and the students to establish direct contact and open dialogue.
Both the UTM leadership and the Consul reaffirmed their readiness to support all initiatives aimed at advancing youth education and fostering international integration.

📚👩‍🔬🧑‍🔬Վերջերս Ավանդական բժշկության և Եվրասիա միջազգային համալսարանների ուսանողների նախաձեռնությամբ կայացավ երկօրյա միջո...
10/06/2025

📚👩‍🔬🧑‍🔬Վերջերս Ավանդական բժշկության և Եվրասիա միջազգային համալսարանների ուսանողների նախաձեռնությամբ կայացավ երկօրյա միջոցառում՝ «Նորարարությունը բժշկության մեջ 2025» թեմայով:
Համաժողովը մեկ հարկի տակ էր հյուրընկալել առողջապահության ոլորտի բժիշկների և ուսանողներին:
Միջոցառմանը հանդես եկան մի շարք բանախոսներ, փորձագետներ, տեղի ունեցան պանելային քննարկումներ: Համաժողովին առկա էին ինտերակտիվ տաղավարներ, 3D մոդելներ և հետազոտական պաստառներ: Մրցույթի նպատակով ցուցադրված էին բժշկական արվեստի և լուսանկարչության նմուշներ:
Միջոցառումներն անցան ջերմ մթնոլորտում, որտեղից ուսանողները հեռացան նոր գիտելիքներով ու դրական լիցքերով:

📚👩‍🔬🧑‍🔬Recently, a two-day event titled "Innovation in Medicine 2025" was organized through the initiative of students from the University of Traditional Medicine and Eurasia International University.
The conference brought together medical professionals and students, fostering dialogue and collaboration within the healthcare sector. The event featured a range of speakers and experts, as well as panel discussions on various topics of contemporary medical interest.
Interactive booths, 3D models, and research posters were displayed throughout the venue, offering attendees hands-on engagement with current innovations. Additionally, medical-themed artwork and photography were exhibited as part of a competitive showcase.
The event was held in a warm and collegial atmosphere, leaving students enriched with new knowledge and positive energy.

Մայիսի 8-ին Ավանդական բժշկության համալսարանի Բուժական ֆակուլտետի 5-րդ կուրսում  մեկնարկեց OSPE (ՕԿՊՔ) քննությունը՝ «Ներք...
08/05/2025

Մայիսի 8-ին Ավանդական բժշկության համալսարանի Բուժական ֆակուլտետի 5-րդ կուրսում մեկնարկեց OSPE (ՕԿՊՔ) քննությունը՝ «Ներքին հիվանդություններ» դասընթացի «Նեֆրոլոգիա» և «Հեմատոլոգիա» բաժիններից:.................................................................
On May 8, the OSPE was launched for 5th year students at the faculty of General Medicine at the University of Traditional Medicine, focusing on the 'Nephrology' and 'Hematology' sections of the 'Internal Diseases' course.

Մայիսի 2-ին Ավանդական Բժշկության Համալսարանում տեղի ունեցավ ուսանողական «Intellimed society» ընկերության կազմակերպած ակա...
07/05/2025

Մայիսի 2-ին Ավանդական Բժշկության Համալսարանում տեղի ունեցավ ուսանողական «Intellimed society» ընկերության կազմակերպած ակադեմիական նախաձեռնությունը:
Միջոցառման ընթացքում դասախոս Էլեոնորա Մանուկյանը անցկացրեց ինտերակտիվ դասախոսություն՝ ներառելով լսարանի մասնակցությամբ կլինիկական օրինակներ և ակտիվ քննարկումներ։ Հանդիպումն անցավ արդյունավետ և ևս մեկ անգամ ընդգծեց ԱԲՀ-ի ուսանողակենտրոն սկզբունքի շարունակականությունը:

Միջոցառման շրջանակում անցկացվեցին գործնական հմտությունների վարժանքներ՝ ներառելով նաև կլինիկական հմտություններ, ինչպես օրինակ՝ ֆիզիկական և լսողական զննումներ (auscultation), հիվանդի պատմության հավաքում և այլն: Անցկացվեց նաև «Փախուստի սենյակ» (escape room) խաղը, որը հաղթելու համար մասնակիցները պետք է հնարավորինս արագ լուծեին իրավիճակային խնդիրներ։

Ամփոփման ժամանակ ուսանողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին, դասախոսական կազմին և բոլոր մասնակիցներին՝ ոգեշնչող, մոտիվացնող նախաձեռնության համար:
ԱԲՀ-ը շարունակում է աջակցել ուսանողների նախաձեռնած միջոցառումներին, որոնք նպաստում են թիմային աշխատանքի հմտությունների, բժշկական մտածելակերպի և մասնագիտական աճի զարգացմանը:
On May 2 by the "Intellimed Society" of the University of Traditional Medicine organized an academic initiative.
During the event, lecturer Eleonora Manukyan delivered an interactive lecture that included clinical case examples and active discussions with audience participation. The meeting was productive and once again highlighted the continued commitment to the student-centered approach at the UTMA.
As part of the event, practical skills training sessions were held, including clinical skills such as physical examinations and auscultation, patient history taking, and more. An "Escape Room" challenge was also organized, where participants had to solve real-life medical case studies in the fastest time to win.
During the closing session, the students expressed their gratitude to the organizers, faculty members, and all participants for the inspiring and motivating initiative.
The University of Traditional Medicine continues to support student-led initiatives that foster the development of teamwork skills, medical thinking, and professional growth.

05/05/2025

Ավանդական բժշկության համալսարանի դոնոր ուսանողները…👏

Ավանդական բժշկության համալսարանի ուսանողները հերթական անգամ հանդես եկան մարդասիրական նախաձեռնությամբ: Երեք օր շարունակ մ...
02/05/2025

Ավանդական բժշկության համալսարանի ուսանողները հերթական անգամ հանդես եկան մարդասիրական նախաձեռնությամբ: Երեք օր շարունակ մեր ուսանողները բարի գործ անելու և մարդկանց կյանքեր փրկելու վեհ գիտակցմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում արյուն հանձնեցին:
Այս գեղեցիկ նախաձեռնությունը ոչ միայն բարի կամքի դրսևորում է, այլև բժշկության ոլորտում, որպես բժիշկ, մարդկանց կյանքեր փրկելու նրանց առաջին քայլերը:
Կեցցե՛ն, Ավանդական բժշկության համալսարանի դոնոր ուսանողները…👏👏👏
Students of the University of Traditional Medicine once again took part in a humanitarian initiative.
For three consecutive days, our students donated blood at "Saint Gregory the Illuminator" Medical Center, driven by the high awareness of doing good and saving lives.
This beautiful initiative is not only an expression of goodwill but also marks their first steps in the field of medicine—as future doctors dedicated to saving lives.
Long live the donor students of the University of Traditional Medicine... 👏👏👏

2025 թվականի ապրիլի 25-ին Ավանդական բժշկության համալսարանի ուսանողական «Intellimed Society»-ի անդամների նախաձեռնությամբ ...
30/04/2025

2025 թվականի ապրիլի 25-ին Ավանդական բժշկության համալսարանի ուսանողական «Intellimed Society»-ի անդամների նախաձեռնությամբ կայացավ «Բանավիճում են ուսանողները» միջոցառումը: Այն համախմբել էր բարձր պատրաստվածությամբ, խորը գիտելիքներով և սուր քննադատական մտածողությամբ ուսանողների, ովքեր քննարկեցին ժամանակակից բժշկության ամենահրատապ և բարդ խնդիրները: Քննարկվող հարցերն էին՝
✅ սուրոգատ մայրությունը,
✅էվթանազիան,
✅ բժշկական ոլորտում գենդերային խտրականությունը:
Թիմերն աչքի ընկան իրենց արագ կողմնորոշմամբ, հստակ ու համոզիչ փաստարկներով և բարեկիրթ հաղորդակցությամբ:
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող թիմերին՝ իրենց փայլուն բանավեճային հմտությունների համար:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին, մենթորներին և կամավորներին, ովքեր նվիրումով ու հետևողականությամբ ապահովեցին միջոցառման հաջող ընթացքը՝ այն դարձնելով հիշարժան:
Այսօրինակ միջոցառումները վկայում են համալսարանի առաքելության մասին, այն է՝ կրթել և զարգացնել այնպիսի ապագա բժիշկ-անհատների, ովքեր կլինեն ոչ միայն ակադեմիական առումով առաջադեմ, այլև սոցիալապես գիտակից և պատրաստ՝ դիմակայելու ժամանակակից աշխարհի մարտահրավերներին:
On April 25, 2025, the “Students Debate” event was held through the initiative of members of the “Intellimed Society” student organization at the University of Traditional Medicine. The event brought together students distinguished by their high level of readiness, profound knowledge, and with critical thinking skills, who engaged in discussions on some of the most urgent and complex issues in contemporary medicine. The topics addressed included
✅surrogacy,
✅euthanasia,
✅gender discrimination within the medical profession.
The participating teams demonstrated remarkable agility in reasoning, clarity and persuasiveness in arguments, as well as civil communication.
We extend our sincere congratulations to the winning teams for their outstanding debating abilities.
Special appreciation is also due to the organizers, mentors, and volunteers, whose dedication and efforts ensured the successful and memorable ex*****on of the event.
Events of this nature reflect the university’s core mission: to educate and cultivate future medical professionals who are not only academically accomplished but also socially conscious and equipped to confront the challenges of the modern world.

2025 թվականի ապրիլի 16-ին Ավանդական բժշկության համալսարանի ուսանողների «IntelliMed» բժշկական ընկերության նախաձեռնությամբ...
29/04/2025

2025 թվականի ապրիլի 16-ին Ավանդական բժշկության համալսարանի ուսանողների «IntelliMed» բժշկական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվեց և հաջողությամբ իրականացվեց «Վիրաբուժական կարի և կապի հմտությունների դասավանդում» թեմայով գործնական վարժանքները:
Համալսարանի դասախոսներ բ.գ.դ., պրոֆեսոր Արսեն Մինասյանի և բ.գ.թ Էդուարդ Ավագյանի հմուտ ղեկավարությամբ և հսկողությամբ համալսարանի բարձր կուրսի ուսանողները կատարեցին գործնական ուսումնական վարժանքներ:
Գործնական փորձը, որի ընթացքում աշխատանք տարվեց կենդանական հյուսվածքի վրա, կարևոր փորձառություն էր յուրաքանչյուր ապագա վիրաբույժի համար:
Ուսումնական վարժանքը նպաստեց ուսանողների մասնագիտական հմտությունների և ունակությունների կատարելագործմանը, ինչպես նաև ստեղծեց արդյունավետ կրթական, շփման և մասնագիտական զարգացման հարթակ, որտեղ ուսանողները կարողացան զարգացնել իրենց վիրաբուժական կարողությունները:
On April 16, 2025, at the initiative of the “IntelliMed” Medical Society of the students of the University of Traditional Medicine, practical training sessions were organized and successfully conducted under the theme “Teaching Suturing Skills.”
Senior students of the university carried out hands-on training exercises under the skilled guidance and supervision of the university's professors—Doctor of Biological Sciences, Professor Arsen Minasyan, and Candidate of Biological Sciences Eduard Avagyan.
The practical experience, during which work was done on animal tissue, served as an important training opportunity for every future surgeon.
The training session contributed to the improvement of the students’ professional skills and competencies, while also creating an effective platform for education, communication, and professional development, where students were able to enhance their surgical abilities.

💥Ավանդական բժշկության համալսարանում  տեղի ունեցավ «Հարցի էությունից վեր» խորագիրը կրող  TEDxUTMA հերթական միջոցառումը: Ո...
25/04/2025

💥Ավանդական բժշկության համալսարանում տեղի ունեցավ «Հարցի էությունից վեր» խորագիրը կրող TEDxUTMA հերթական միջոցառումը: Որպես խոսնակներ հանդես եկան տարբեր ոլորտների մասնագետներ՝
✅ Մոսկվայի Գիտությունների և Տեխնոլոգիաների Սկոլկովոյի համալսարանի ասպիրանտ, կենսաինֆորմատիկ Ելիզավետա Գրիգորաշվիլի
Թեմա՝ «Ինչպես է էվոլյուցիան ազդում մեր վրա»
✅ Բժիշկ-նարկոլոգ Սեդա Կարապետյան
Թեմա՝ «Կախվածությունների թաքնված ազդեցությունը մեր առօրյա որոշումների և առողջության վրա»
✅ Իրանահայ բժիշկ-օրթոպեդ Սևան Երիցյան
Թեմա՝ « Քայլքի անալիզի միջոցով հայեցակարգերի բացահայտումը»
✅ Ինժեներ, ԱԲՀ ուսանող, ՈՒԳԸ նախագահ Համզեհ Ղորբանի
Թեմա՝ « Արհեստական բանականության կիրառումը գիտության ոլորտում և բժշկության մեջ»
Ավանդական բժշկության համալսարնում TEDxUTMA միջոցառումն անցկացվեց երկրորդ անգամ՝ TED-ի կողմից տրված պաշտոնական լիցենզիայով:

💥At the University of Traditional Medicine, the latest TEDxUTMA event titled "Beyond the Essence of the Question" took place. Speakers from various fields participated in the event:
✅Elizaveta Grigorashvili, bioinformatician and PhD student at the Skolkovo Institute of Science and Technology in Moscow
Topic: "How Evolution Shapes Who We Are"
✅Dr. Seda Karapetyan, M.D. Narcologist
Topic: "The Hidden Influence of Addictions on Our Daily Decisions and well-being"
✅Dr. Sevan Yeritsyan, Iranian-Armenian Orthopedist-Traumatologist
Topic: "Unlocking Insights Through Gait Analysis"
✅Hamzeh Ghorbani, engineer, student at UTMA, and president of the Student Scientific Society
Topic: "The Application of Artificial Intelligence in the Scientific sphere and Medicine"
The TEDxUTMA event was held for the second time at the University of Traditional Medicine, under an official license granted by TED.

Սույն թվականի ապրիլի 16-ից 18-ը Ավանդական բժշկության համալսարանն իր մասնակցությունն ունեցավ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO ...
22/04/2025

Սույն թվականի ապրիլի 16-ից 18-ը Ավանդական բժշկության համալսարանն իր մասնակցությունն ունեցավ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2025» 24-րդ կրթական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:
Համալսարանը, որն իրկանացնում է բժշկական կրթություն «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտություններով, մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների՝ մասնավորապես բժշկական քոլեջների ուսանողների, շրջանավարտների, բարձր դասարանների աշակերտների և նրանց ծնողների շրջանակներում:
📌Ընդունելության և այլ հարցերի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարել
📞+ 374 (10) 616 290

From April 16 to 18 of 2025, the University of Traditional Medicine participated in the 24th International Specialized Educational Exhibition “Education and Career EXPO 2025.”
The university, which offers medical education in the specialties of "General Medicine" and "Dentistry," attracted significant interest from visitors—particularly students and graduates of medical colleges, high school students, and their parents.
📌For detailed information about admissions and other inquiries, please call
📞+374 (10) 616 290.

Ապրիլի 8-ին ԱԲՀ ՄԱԿ ուսանողական մոդելավորման թիմի հատուկ հրավերով Ավանդական բժշկության համալսարան էր ժամանել Առողջապահու...
18/04/2025

Ապրիլի 8-ին ԱԲՀ ՄԱԿ ուսանողական մոդելավորման թիմի հատուկ հրավերով Ավանդական բժշկության համալսարան էր ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտան։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցան ընդհանուր նպատակների և ապագա համագործակցությունների շուրջ քննարկումներ:
On April 8, at the special invitation of the UN Student Modeling Team of the Armenian Medical University, the Head of the World Health Organization (WHO) Armenia Office Siddhartha Sankar Datta, visited the University of Traditional Medicine. During the meeting, discussions took place on common goals and future collaborations.

Address

Armenia,, Yerevan, Marshal Babajanyan Street , 38a Building (Avan Adm. District Of Yerevan)
Yerevan
0040

Telephone

+37410616290

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ավանդական Բժշկության Համալսարան University of Traditional Medicine posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ավանդական Բժշկության Համալսարան University of Traditional Medicine:

Share