02/03/2026
Դավիդյանց Լաբորատորիան շարունակաբար զարգացնում է իր լաբորատոր ծառայությունների որակը՝ ներդնելով ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներ։ Այս ռազմավարության շրջանակում լաբորատորիայում արդեն գործում է VENTANA BenchMark GX ավտոմատ իմունոհիստոքիմիական (IHC) ներկման համակարգը։
VENTANA BenchMark GX-ը համարվում է աշխարհի առաջատար ավտոմատացված IHC լուծումներից մեկը և լայնորեն կիրառվում է առաջատար պաթոլոգիական կենտրոններում։ Սարքը նախատեսված է հյուսվածքային նմուշների վրա կենսաբանական մարկերների հայտնաբերման համար՝ ապահովելով բարձր ճշգրտություն, կայունություն և արդյունքների վերարտադրելիություն։
BenchMark GX համակարգը ապահովում է բոլոր հիմնական փուլերի ավտոմատ իրականացում՝ սկսած նմուշների նախապատրաստումից մինչև հակամարմինների ինկուբացիա և վերջնական գունային զարգացում։ Սա հատկապես կարևոր է ուռուցքաբանական պաթոլոգիայի մեջ, որտեղ անհրաժեշտ է բարձր հստակությամբ գնահատել այնպիսի մարկերներ, ինչպիսիք են՝ ER, PR, HER2, Ki-67,PDL (sp263),CLAUDIN 18.2 և այլն:
«Դավիդյանց լաբորատորիաներ»
Երբ որակը կապ ունի։
📲 (011) 200303
📍 Դավիթաշեն 3-րդ թաղամաս 10/3, Երևան
📩 info@davlab.am
#լաբորատորիա