Թիվ 1 Ուրոլոգիայի և Անդրոլոգիայի Կլինիկա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Թիվ 1 Ուրոլոգիայի և Անդրոլոգիայի Կլինիկա

Թիվ 1 Ուրոլոգիայի և Անդրոլոգիայի Կլինիկա Ուրոլոգիաական և անդրոլոգիական բոլոր հիվանդություններ

Ամորձու ուռուցքները  հիմնականում հանդիպում են երիտասարդ տղամարդկանց շրջանում(15–40 տարեկան)։🔍 Ինչպես նկատելԱմորձու ուռու...
15/10/2025

Ամորձու ուռուցքները հիմնականում հանդիպում են երիտասարդ տղամարդկանց շրջանում(15–40 տարեկան)։

🔍 Ինչպես նկատել

Ամորձու ուռուցքները սովորաբար անցավ են, ուստի խիստ կարևոր է դրանց վաղ հայտնաբերումը։ Տղամարդը կարող է ինքնուրույն նկատել՝
• Ամորձու պնդացում կամ կոշտ անհարթություն ամորձու մակերեսին
• Ամորձու չափի մեծացում կամ անհամաչափություն
• Ծանրության զգացում ամորձապարկում

👉 Կարևոր է պարբերաբար կատարել ինքնազննում՝ կանգնած վիճակում մատներով շոշափելով ամորձիները։



🧪 Ինչպես է ախտորոշվում
• Բժշկի զննում
• Ամորձիների ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)
• Արյան մարկերներ, որոնք ցույց են տալիս ուռուցքային ակտիվություն
• Անհրաժեշտության դեպքում՝ CT կամ MRI

🌿 Կանխատեսում

Վաղ հայտնաբերման դեպքում՝ բուժման հաջողությունը շատ բարձր է (մինչև 95%)։
Կանխարգելման լավագույն միջոցը՝ պարբերական ինքնազննումն է և բժշկի այցելությունը նույնիսկ նվազագույն կասկածի դեպքում։

Ուրոլոգ՝ Սերգեյ Նորայրի Հովհաննիսյան 099776655

Մի անտեսեք արյունամիզությունըԱրյունամիզությունը մեզում տեսանելի կամ ոչ տեսանելի արյան առկայությունն է։Այն ունի բազմաթիվ ...
15/09/2025

Մի անտեսեք արյունամիզությունը
Արյունամիզությունը մեզում տեսանելի կամ ոչ տեսանելի արյան առկայությունն է։
Այն ունի բազմաթիվ պատճառներ ինչպիսիք են միզաքարային հիվանդությունը, սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունները, միզային համակարգի վնասվածքները, մի շարք դեղորայքի ընդունումը, բարորակ և չարորակ ուռուցքային հիվանդությունները։
Հատկանշական է որ չարորակ ուռուցքների մեծ մասի միակ կլինիկական ախտանիշը կարող է լինել անցավ արյունամիզությունը։
Արյունամիզության ցանկացած էպիզոդ պահանջում է ուշադիր և մանրակրկիտ հետազոտում մասնագետի կողմից։
Արյունամիզության դեպքում պարադիր դիմեք բժշկի, հետազոտվեք և կանխարգելեք խնդրի խորացումը։ Տիգրան Աշոտի Օրդինյան 077-42-92-57
Առողջ եղեք։

02/09/2025

🧔 Վաղ հայտնաբերումը տղամարդու առողջության պահպանման կարևոր պայման

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ ամենատարածված չարորակ հիվանդություններից է։
Վաղ փուլերում այն սովորաբար ոչ մի ախտանիշ չունի, բայց հենց այդ փուլում է բուժումն ամենաարդյունավետը։

👨‍⚕️Ուրոլոգիայի կլինիկայի բժիշկ, Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դասախոս Երվանդ Կիրակոսյանի փոխանցմամբ`
այդ իսկ պատճառով մեծ կարևորություն ունի սքրինինգը՝ վաղ հայտնաբերման նպատակով։

Այն խորհուրդ է տրվում․

🔹 50 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց,
🔹 45 տարեկանից սկսած՝ եթե ընտանիքում եղել են շագանակագեղձի քաղցկեղի դեպքեր։

Սքրինինգը ներառում է․

✔️ Արյան քննություն (PSA մակարդակ),
✔️ Ուրոլոգի խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ հետազոտություններ։

✨ Վաղ հայտնաբերում = առողջության պահպանում և կյանքի որակի բարձրացում։

📍 Դիմեք մեզ՝ անցնելու ժամանակակից ու ապահով սկրինինգ, և եղեք վստահ ձեր առողջության նկատմամբ։

04/12/2024

🔊Ուրոլոգիայի կլինիկայի բժիշկ, Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դասախոս Գարեգին Խաչատրյանն անդրադարձել է շագանակագեղձի քաղցկեղի դեպքերին՝ շեշտելով շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի կարևորությունը:

Աշխարհում տարեկան ախտորոշվում է շագանակագեղձի քաղցկեղի 1,4 միլիոն դեպք այն պարագայում, երբ տարեկան կատարվում է ավելի քան 3 միլիոն շագանակագեղձի բիոպսիա:

📎Շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան կիրառվող գերակշռող մոտեցումն է, և ինֆեկցիոն բարդությունները կանխարգելելու նպատակով կիրառվում են հակաբիոտիկներ, ինչը մեծացնում է հակամանրէային դեղորայքի նկատմամբ կայունության ձեռքբերումը մանրէների կողմից:

🟠Շագանակագեղձի տրանսպերինեալ (շեքային) բիոպսիայի ժամանակ հակաբակտերիալ դեղորայքի օգտագործման կարիք չկա: Ախտորոշման ճշտման տեսանկյունից երկու մեթոդները ունեն հավասար ճշգրտություն: Սակայն բարդությունների առաջացման` մասնավորապես ինֆեկցիոն բարդությունների տեսանկյունից, տրանսպերինեալ բիոպսիան ունի զգալի առավելություն՝ ի տարբերություն տրանսռեկտալ բիոպսիայի:

Բացի այդ տվյալ մեթոդը հնարավորություն է տալիս ստանալու բիոպսիոն կտորներ՝ շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի համար անհասանելի զոնաներից:

👨‍⚕️Մասնագետի խոսքով՝ «Հերացի» հիվանդանոցային համալիրի ուրոլոգիական բաժանմունքում ներդրվել և լայնորեն կիրառվում է շագանակագեղձի տրանսպերինեալ բիոպսիան:

💉Միջամտությունը կարճատև է, հիմնականում չի պահանջում հոսպիտալիզացիա և հիվանդը նույն օրը դուրս է գրվում կլինիկայից՝ անցնելով բնականոն կյանքի:

☎️Հարցերի դեպքում կարող եք դիմել Թիվ 1 Ուրոլոգիայի և Անդրոլոգիայի Կլինիկա:

Սիրելի Արմեն Աբգարի, «Հերացի» հիվանդանոցային համալիրի ուրոլոգիական կլինիկայի ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք Ձեզ...
10/07/2024

Սիրելի Արմեն Աբգարի, «Հերացի» հիվանդանոցային համալիրի ուրոլոգիական կլինիկայի ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք Ձեզ Ծննդյան օրվա կապակցությամբ: Անբասիր բժշկի, ուսուցչի և ղեկավարի վառ օրինակ, ով իր ազնիվ էությամբ, խորը գիտելիքներով, նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ հսկայական պատմություն է կերտել։ Ի սրտե մաղթում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, երջանկություն և առողջություն: Մաղթում ենք Ձեզ արդյունավետ գործունեություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր խիստ պատասխանատու և խրթին գործունեության մեջ։

07/04/2024
27/01/2024
21/12/2023

Address

Աբովյան 60
Yerevan
0025

Telephone

+37494884881

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Թիվ 1 Ուրոլոգիայի և Անդրոլոգիայի Կլինիկա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Թիվ 1 Ուրոլոգիայի և Անդրոլոգիայի Կլինիկա:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category