Нона Бадаляан психологконсультант, NLPмастер, Арт-терапевт

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Нона Бадаляан психологконсультант, NLPмастер, Арт-терапевт

Нона Бадаляан психологконсультант, NLPмастер, Арт-терапевт Նոնա Բադալյան - Нона Бадалян Հոգեբանություն психология psychology

19/05/2025
Մեր ընկալումը որոշում է մեր զգացմունքները։ Երբ փոխում ենք մեր մտածելակերպը, փոխվում է նաև մեր իրականությունը  #онлайнкон...
19/03/2025

Մեր ընկալումը որոշում է մեր զգացմունքները։ Երբ փոխում ենք մեր մտածելակերպը, փոխվում է նաև մեր իրականությունը #онлайнконсультации #онлайн #нлпмастер #психолог #артерапевт #нонабадалян

«Անորոշության հանդեպ հանդուրժողականությունը երջանկության բանալիներից մեկն է»  #онлайнконсультации  #онлайн  #нлпмастер  ...
14/03/2025

«Անորոշության հանդեպ հանդուրժողականությունը երջանկության բանալիներից մեկն է»

#онлайнконсультации #онлайн #нлпмастер #психолог #артерапевт #нонабадалян

Սեր և սիրահարվածություն. տարբերությունըՇատերն են շփոթում սերն ու սիրահարվածությունը, քանի որ երկուսն էլ ուժեղ զգացմունքն...
11/03/2025

Սեր և սիրահարվածություն. տարբերությունը

Շատերն են շփոթում սերն ու սիրահարվածությունը, քանի որ երկուսն էլ ուժեղ զգացմունքներ են, բայց իրականում դրանք շատ տարբեր են։

Սիրահարվածությունը նման է հզոր ալիքի․ այն արագ գալիս է, կրքոտ ու հուզիչ է, հաճախ ուղեկցվում է իդեալականացմամբ։ Այս փուլում մարդը չի տեսնում մյուսի թերությունները, ամեն ինչ թվում է կատարյալ։ Բայց երբ ժամանակն անցնում է, էմոցիաները մեղմանում են, և եթե միայն այդ զգացողությունն էր կապում երկու մարդուն, հարաբերությունները հաճախ ավարտվում են։

Իսկ սերը՝ ավելի խորը և կայուն է։ Այն սկսվում է ճանաչումով, փոխադարձ հարգանքով ու վստահությամբ։ Սերը տեսնում է իրական մարդուն՝ իր ուժեղ ու թույլ կողմերով, և ընդունում է նրան։ Այն պահանջում է ոչ միայն զգացմունք, այլև որոշակի գիտակցված ընտրություն ու ջանքեր՝ հարաբերությունները պահպանելու համար։

Սիրահարվածությունը գալիս ու գնում է, իսկ սերը կառուցվում է։ Ի՞նչ ես կարծում, սիրահարվածությունը կարո՞ղ է վերածվել սիրո։ #онлайнконсультации #онлайн #нлпмастер #психолог #артерапевт #нонабадалян

💐 Սիրելի՛ կանայք, շնորհավոր Մարտի 8! Այս օրը հիշեցնում է, որ յուրաքանչյուր կին ուժի, գեղեցկության և ներքին ներդաշնակությ...
07/03/2025

💐 Սիրելի՛ կանայք, շնորհավոր Մարտի 8!

Այս օրը հիշեցնում է, որ յուրաքանչյուր կին ուժի, գեղեցկության և ներքին ներդաշնակության կենդանի արտացոլանք է։ Դուք ունեք անսահման ներուժ՝ սիրելու, սիրվելու և աշխարհը գեղեցկացնելու։
Հիշեք՝
✔️ Ձեր զգացմունքները կարևոր են,
✔️ Ձեր ցանկությունները՝ արժեքավոր,
✔️ Ձեր հոգեկան խաղաղությունը՝ առաջնային։
Սիրե՛ք ու գնահատե՛ք ինքներդ Ձեզ, ինչպես սիրում եք ուրիշներին։
#онлайнконсультации #онлайн #нлпмастер #психолог #артерапевт #нонабадалян

Կանթեղի ուժըՄի անգամ մի ծեր իմաստուն, ով ապրում էր հեռավոր գյուղում, իր աշակերտին տվեց մի պարզ հանձնարարություն։ Նա նրան...
06/03/2025

Կանթեղի ուժը

Մի անգամ մի ծեր իմաստուն, ով ապրում էր հեռավոր գյուղում, իր աշակերտին տվեց մի պարզ հանձնարարություն։ Նա նրան մեկ փոքրիկ կանթեղ տվեց և ասաց.

— Գնա այս մութ քարանձավը և մի փոքր լույս վառիր այնտեղ։

Աշակերտը տարակուսած էր. ինչո՞ւ պետք է նա մտներ այդ սարսափելի մութ տեղը։ Սակայն, հնազանդվելով ուսուցչին, նա վերցրեց կանթեղը և մտավ քարանձավ։ Մութն իսկապես խիտ էր, ու թվում էր, թե այն երբեք չի ցրվի։ Սակայն հենց որ նա վառեց կանթեղը, մութը սկսեց նահանջել։

Երբ նա վերադարձավ, իմաստունը հարցրեց.

— Ի՞նչ սովորեցիր։

Աշակերտը մի պահ մտածեց ու պատասխանեց.

— Ինձ համար զարմանալի էր, որ մթությունը չուներ ուժ. միայն մեկ փոքրիկ լույսը բավական էր այն ցրելու համար։

Իմաստունը ժպտաց.

— Հիշիր, նույնն էլ մարդու հոգում է։ Անգամ եթե թվում է, որ քո մեջ խավարը շատ է՝ կասկածներ, վախեր, անհաջողություններ, — բավական է միայն փոքր լույս վառել, հավատալ, գործել, և խավարը նահանջում է։

Մեզնից յուրաքանչյուրը իր ներսում ունի այդ լույսը, պետք է միայն որոշել այն վառել։
Երբ կյանքում մթություն ես զգում, հիշիր՝ լույսն ուժեղ է մթությունից։ Պետք է միայն քո կանթեղը վառես։ #онлайнконсультации #онлайн #нлпмастер #психолог #артерапевт #артерапевт #психолог

28/02/2025

Գարունը բնության նոր շնչառությունն է, փոփոխությունների և նոր ձերքբերումների։ Այն հիշեցնում է, որ ամեն ինչ կարող է վերածնվել, աճել ու ծաղկել։ Թող այս գարունը ձեր մեջ արթնացնի նոր հնարավորություններ, վստահություն և ներշնչանք՝ շարժվելու դեպի ավելի արաջ ու ներդաշնակ կյանք։ Շնորհավորում եմ գարնան առաջին օրվա կապակցությամբ։ #онлайн #нлпмастер #психолог #артерапевт #нонабадалян

Հոգեդրամա. երբ զգացմունքները խոսում ենՀոգեդրաման ժամանակակից հոգեթերապիայի մեթոդ է, որը օգնում է մարդուն վերապրել իր խնդ...
27/02/2025

Հոգեդրամա. երբ զգացմունքները խոսում են

Հոգեդրաման ժամանակակից հոգեթերապիայի մեթոդ է, որը օգնում է մարդուն վերապրել իր խնդիրները՝ դերախաղերի միջոցով։ Այլ կերպ ասած, մարդը «դուրս է բերում» իր զգացմունքները գործողության միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի խորապես հասկանալ իր վիճակը և գտնել նոր լուծումներ։

Ինչո՞վ է օգտակար հոգեդրաման․
Օգնում է ազատվել կուտակված հույզերից
Տալիս է նոր տեսանկյուն անցյալի դժվար պահերին
Հնարավորություն է տալիս «փորձել» նոր վարքագծեր
Ստեղծում է ապահով միջավայր ինքնահայտնաբերման համար

Սա հզոր մեթոդ է, որը հաճախ կիրառվում է հոգեշտկման համար, հատկապես՝ երբ դժվար է խոսքերով արտահայտել ցավը կամ անհանգստությունը։
#онлайнконсультации #онлайн #нлпмастер #психолог #психолог #артерапевт #нонабадалян

Շատերը շփոթում են հոգեբանին ու հոգեբույժին, և հաճախ կարելի է լսել՝ «Ես հո գիժ չեմ, որ դիմեմ հոգեբանի»։ Բայց իրականում հո...
26/02/2025

Շատերը շփոթում են հոգեբանին ու հոգեբույժին, և հաճախ կարելի է լսել՝ «Ես հո գիժ չեմ, որ դիմեմ հոգեբանի»։ Բայց իրականում հոգեբանին դիմելը նույնքան բնական է, որքան, օրինակ, մարզիչի օգնությանը դիմելը՝ ֆիզիկական առողջության համար։

➡ Հոգեբանը աշխատում է մարդու հուզական վիճակի, մտածողության և վարքի հետ՝ օգնելով հաղթահարել դժվարություններն ու ինքնազարգանալ։ Նա չի նշանակում դեղորայք, այլ օգտագործում է զրույցի և հոգեբանական մեթոդների տարբեր ձևեր։

➡ Հոգեբույժը բժշկական հմալսարանը ավարտած բժիշկ է ով զբաղվում է հոգեկան խանգարումներով և անհրաժեշտության դեպքում նշանակում է դեղորայք։

Հոգեբանին դիմելը խելամիտ որոշում է, երբ ուզում ես հասկանալ քեզ, կարգավորել զգացմունքներդ կամ պարզապես ավելի լավ զգալ կյանքում։ Դա հոգեկան առողջության մասին հոգ տանելու նշան է։

📞 Հարցերի և մանրամասների դեպքում զանգահարել` +37498000230
(WhatsApp,Viber,Telegram)
Սիրով սպասում եմ։ #онлайнконсультации #онлайн #нлпмастер #психолог #артерапевт #нонабадалян

Այս սև ու սպիտակ, անգույնի ու մոխրագույնի երանգների մեջ ավելի շատ գույներ, կյանք ու ջերմություն կա, քան ներկայիս բյուր գ...
24/02/2025

Այս սև ու սպիտակ, անգույնի ու մոխրագույնի երանգների մեջ ավելի շատ գույներ, կյանք ու ջերմություն կա, քան ներկայիս բյուր գուների մեջ:
Ակնհայտ է, որ այսքան ձեռքբերումների մեջ մարդկությունը մի կարևոր բան է կորցրել...

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ ԵՎ ԿՈՄԻՏԱՍ 1921թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ իր սենյակը մտա: Պառկա...
24/02/2025

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ ԵՎ ԿՈՄԻՏԱՍ

1921թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ իր սենյակը մտա: Պառկած էր, վեր ցատկեց. ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»: Հետո «նստիր» ասաց ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց, և սկսեցինք խոսիլ:
_ Կոմիտաս,_ ասացի,_ գիտեմ՝ չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում:
Սակայն նա բառերի ստուգաբանություն և փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց.
_ Պետք չէ. հարկավոր է միայն լույս և բնություն:
Առաջարկեցի միասին Սևան գնալ:
_ Ի՞նչ անեմ այնտեղ,_ ասաց: Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց:
_ Գնանք դուրս, ման գանք,_ ասացի:
_ Այստեղ շատ լավ է,_ ասաց:
Կյանքի և մահվան մասին խոսելիս ասաց, որ մահը գոյություն չունի, և իսկույն սենյակի դուռը բանալով ավելացրեց. «Սա գերեզման չէ, ապա ի՞նչ է»: Կոմիտասին հանգստացնելուց հետո ասացի. «Գնամ, չձանձրացնեմ»:
_ Չէ՛, եկել ես, նստիր, էլ ու՞ր ես գնում:
Ասացի, որ իր բարեկամներից մեկին իրեն մոտ են բերելու, որը եկել է Փարիզ՝ դերասանություն սովորելու:
_ Ո՛չ, ինչի՞ է պետք այդ արվեստը:_ Եվ Ագաթանգեղոսից մի քանի խոսք ասաց, և երբ չափազանց խրթին գրաբար լինելուն համար սկսեցի մտածել, նա անմիջապես բացատրեց._ խոզերը, երբ աղբաջրի մեջ կլողան, կարծում են, որ լավ լոգանք են անում:
Խոսեցի իր աշակերտների մասին. ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու:
Հարցրի՝ հա՞յ երաժշտությունն է լավ, թե եվրոպականը. «Եղբայր (բարկացած), դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը՝ իր»:
Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո՛», ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ՛, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»:
Մի կես ժամ էլ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց, դուռը բաց արավ և գնաց, երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխոսեց: Հագնվեցի, մնաս բարև ասացի և առանց պատասխան ստանալու՝ դուրս եկա:
1928 թվին մի անգամ ևս այցելեցի կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից:..Որոշ է, որ Կոմիտաս ամենեն ավելի ինքը կզգա իր էությունը բզկտող տառապանքը. «Զիս հանգիստ ձգեցեք», «ես իմ անելիքներս ունիմ...»,_ կըսե մեկու մը: Եվ երբ իր ներկայության ընդունված ուրիշ հայրենակից մը բաժնվելու ատեն փափագ կհայտնե կրկին այցելել, ան կհարե սրտառուչ կերպով. «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճամփորդ եմ...»:
1912-1915 թթ. Կոմիտասն ու Փանոս Թերլեմեզյանն ապրում էին Բերա քաղաքամասի Բանկալթի թաղամասում: Վարձել էին եռահարկ մի տուն: Միմյանց շարունակ «կսմթում» էին ծննդավայրի առնչությամբ: Մի անգամ էլ, երբ Թերլեմեզյանը հերթական անգամ «դիպչում» է Կուտինային, Կոմիտասն ասում է.
-Չհավնեցի՞ր դու մեր Կուտինային, քեզ էլ, քո Վանն էլ կուտի նա... 🤗😊♥️☀️
Հավանեք Հայագիտարան Հայաստան էջը։🇦🇲

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00

Telephone

+37498000230

Alerts

Be the first to know and let us send you an email when Нона Бадаляан психологконсультант, NLPмастер, Арт-терапевт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Нона Бадаляан психологконсультант, NLPмастер, Арт-терапевт:

Share

Category