MHS Mental Health Service

MHS Mental Health Service MHS Հոգեկան առողջության ծառայություն

🧠 🎉Ուրախ ենք կիսվել, որ մեր կենտրոնի հոգեթերապևտ Գոհար Չարխչյանի և համակարգող Անի Առստամյանի համատեղ 🎙️«Ո՞նց ես» փոդքասթ...
23/11/2025

🧠 🎉Ուրախ ենք կիսվել, որ մեր կենտրոնի հոգեթերապևտ Գոհար Չարխչյանի և համակարգող Անի Առստամյանի համատեղ 🎙️«Ո՞նց ես» փոդքասթը հոգեբանության մասին պարզ ու հասկանալի մատուցմամբ կարող եք լսել արդեն ամեն ուրբաթ երեկոյան
✨Հաջողություն ենք մաղթում փոդքասթին

Քննարկում ենք հոգեբանի դերի կարևորության և բոլոր այն կետերի մասին, որոնք որակյալ ու արդյունավետ հոգեթերապիայի հիմքն են։

‼️Նոր նախագիծ MHS-ում։🔆Այսուհետ և մոտակա կես տարվա ընթացքում այն մարդիկ, ովքեր ուզում են դիմել հոգեբանի, բայց չունեին նյ...
14/10/2025

‼️Նոր նախագիծ MHS-ում։

🔆Այսուհետ և մոտակա կես տարվա ընթացքում այն մարդիկ, ովքեր ուզում են դիմել հոգեբանի, բայց չունեին նյութական հնարավորություն դա անելու, կարող են օգտվել մեր նորեկ մասնագետների պրակտիկայի ծրագրից։

📌Երկու հոգեբաններ՝ Մարիա Նավասարդյանը և Լիլիթ Եգանյանը, ովքեր նոր են սկսում իրենց մասնագիտական ուղին, մոտակա ամիսներին կընդունեն այցելուներ սիմվոլիկ վճարի դիմաց (2000 դրամ), որը հետագայում կտրամադրվի իրենց գործունեությունը վերահսկող սուպերվիզիայի համար։

🖇️Իրենք արդեն պատրաստ են աշխատել միջանձնային խնդիրների, ճգնաժամային պահերին աջակցության կարիք ունեցող վիճակների, տագնապայնության ու էլի մի շարք խնդիրների հետ, որոնց հիմքում ընկած չեն ավելի խորը հոգեբուժական վիճակներ։

🔅Սա լավ հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր ունեն տրամարդրվածություն աշխատելու իրենց խնդիրների վրա, բայց այս պահին չունեն հնարավորություն դա անելու։

🔎Պրակտիկայի շրջանակներում կատարված աշխատանքը վերահսկվելու է փորձառու մասնագետների կողմից՝ սուպերվիզիաների և ինտերվիզիաների միջոցով։

Ծանոթանալ իրենց հետ կարող եք այս հարցազրույցների միջոցով։
📞Իսկ դիմել՝ մեր հեռախոսահամարով՝ 043618585։
📍Հասցե՝ Անտառային 160/9

🔗Մարիա Նավասարդյան _ https://www.youtube.com/watch?v=jQ5CBeOQfDk

🔗Լիլիթ Եգանյան _ https://www.youtube.com/watch?v=LzO2z5kqOJM&t=1s

Ծանոթացեք MHS-ի նոր մասնագետներին։ Հոգեբան Մարիա Նավասարդյանը պատմում է, թե ինչ ներդրում ունի իր առաջին մասնագիտությունը հոգեթերապևտիկ աշխատանքում։

Մեր հոգեբան Գոհար Չարխչյանը պատմում է իր և իր աշխատանքի մասին։
02/10/2025

Մեր հոգեբան Գոհար Չարխչյանը պատմում է իր և իր աշխատանքի մասին։

Ծանոթացեք MHS-ի մասնագետներին։ Հոգեբան, հոգեթերապևտ Գոհար Չարխչյանը՝ մասնագիտական ուղու ընտրության, աշխատանքի սիրելի մեթոդների մասին։

Այսօր մեր շատ սիրելի երկու աշխատակիցների ծննդյան օրն է։Փոխտնօրեն Հռիփսիմե Բադալյանը մեր անտեսանելի հերոսն է։ Իր գրագիտու...
15/09/2025

Այսօր մեր շատ սիրելի երկու աշխատակիցների ծննդյան օրն է։

Փոխտնօրեն Հռիփսիմե Բադալյանը մեր անտեսանելի հերոսն է։ Իր գրագիտության, կազմակերպվածության ու նվիրվածության շնորհիվ է նա ապահովում կենտրոնի անխափան աշխատանքը, ու մենք երբեմն բարձրաձայն, իսկ մտքում ամեն օր շնորհակալ ենք իրեն այս կարևոր աշխատանքի համար։

Հոգեբան Մարիա Հովսեփյանը մեր նոր սերնդի ներկայացուցիչներից է, ով կարճ ժամանակում արդեն լիովին ընտելացել է մեր այսքան խառը ու տագնապահարույց մասնագիտության մեջ և վստահաբար առաջ է շարժվում։

Շնորհավորում ենք, ցանկանում ամուր առողջություն, նոր հաջողություններ ու բազմաթիվ երջանիկ օրեր 💚💜🥂🎂🎉

📌Այսօր սուիցիդների կանխարգելման միջազգային օրն է🤍Ու այսօր ուզում ենք հիշեցնել բոլորին, թե ինչքան կարևոր է լսել ձեր մտերի...
10/09/2025

📌Այսօր սուիցիդների կանխարգելման միջազգային օրն է

🤍Ու այսօր ուզում ենք հիշեցնել բոլորին, թե ինչքան կարևոր է լսել ձեր մտերիմներին։ Ու ինչքան կարևոր է ունենալ ձեր մտերիմների վստահությունը, որպեսզի իրենք հավատան, որ դուք կարող եք իրենց լսել։

👩🏻‍⚕️Իսկ տեսանյությում մեր մանկական հոգեբույժ, հոգեթերապևտ Սոֆի Գարաքյանը խոսում է սուիցիդի և ինքնավնասումների մասին երեխաների ու դեռահասների մոտ։

Մանկական և դեռահասների հոգեբույժ, հոգեթերապևտ Սոֆի Գարաքյանը՝ սուիցիդի և ինքնավնասումների մասին։

Մեր հոգեբան հոգեթերապևտ Մարիա Հովսեփյանը պատմում է մասնագիտություն գալու իր ճանապարհի և մոտեցումների մասին
03/09/2025

Մեր հոգեբան հոգեթերապևտ Մարիա Հովսեփյանը պատմում է մասնագիտություն գալու իր ճանապարհի և մոտեցումների մասին

Ծանոթացեք MHS-ի նոր մասնագետներին։ Հոգեբան, հոգեթերապևտ Մարիա Հովսեփյանը՝ հասուն տարիքում մասնագիտական կտրուկ փոփոխություն կատարելու մասին։

Քանի որ մենք դեմ ենք սեքսիզմին, այդ պատճառով չենք ընդգծի, որ Վահրամը ձեր կողմից այդքան երկար սպասված տղամարդ հոգեբանն է։...
27/08/2025

Քանի որ մենք դեմ ենք սեքսիզմին, այդ պատճառով չենք ընդգծի, որ Վահրամը ձեր կողմից այդքան երկար սպասված տղամարդ հոգեբանն է։

Փոխարենը ասենք, որ Վահրամը երկար սպասված հմուտ, գրագետ, առաջադեմ, բազմակողմանի և մասնագիտության նվիրյալ հոգեբաններից մեկն է։

Ծանոթացեք MHS-ի նոր մասնագետներին։ Հոգեբան հոգեթերապևտ Վահրամ Ղազարյանը պատմում է, թե ինչպես են սերը դեպի բժշկությունը և փիլիսոփայությունը բերել նրան դեպի հո...

Մի քիչ լսենք Իրինայի մասին, որ դիմելիս ավելի վստահ դիմենք։
25/08/2025

Մի քիչ լսենք Իրինայի մասին, որ դիմելիս ավելի վստահ դիմենք։

Ծանոթացեք MHS-ի նոր մասնագետներին։ Հոգեբան Իրինա Բարթիկյանը պատմում է ՈւՊՀՀ-ի հետ աշխատանքի, ինչպես նաև հոգեբանության և ալտերնատիվ ռոքի կապի մասին։

Ծանոթանանք Քրիստինա Գաբրիելյանի հետ, ով աշխատում է էքսիզտենցիալ հոգեթրերապիայի շրջանակներում։
15/08/2025

Ծանոթանանք Քրիստինա Գաբրիելյանի հետ, ով աշխատում է էքսիզտենցիալ հոգեթրերապիայի շրջանակներում։

Ծանոթացեք MHS-ի նոր մասնագետներին։ Հհոգեբան, հոգեթերապևտ Քրիստինա Գաբրիելյանը պատմում է, թե ինչպես է որոշել փոխել մասնագիտությունը և ինչու է ընտրել այն ուղղո...

Շարունակում ենք ներկայացնել մեր նոր մասնագետներին, հիմա արդեն հարցազրույցների օգնությամբ։Արդյունավետ հոգեթերապիայի կարևո...
12/08/2025

Շարունակում ենք ներկայացնել մեր նոր մասնագետներին, հիմա արդեն հարցազրույցների օգնությամբ։

Արդյունավետ հոգեթերապիայի կարևորագույն երաշխիքներից մեկն է թերապևտի անձը։ Հենց դրա համար փորձել ենք պատրաստել այնպիսի տեսանյութեր, որոնք թույլ կտան տպավորություն կազմել ոչ միայն մասնագիտական, այլ նաև անձնային հատակնիշների և արժեքների մասին։

Ծանոթացեք MHS-ի նոր մասնագետներին։ Հոգեբան հոգեթերապևտ Կարինե Խուդավերդյանը պատմում է, թե ինչպես է եկել մասնագիտություն և ինչ է անում ինքնախնամքի համար։

Երեկ մեր հոգեբան հոգեթերապևտ Տաթևիկ Համբարյանի ծննդյան օրն էր։Տաթևը, առաջին հերթին աշխատելով զույգերի հետ, մշտապես ձգտու...
06/08/2025

Երեկ մեր հոգեբան հոգեթերապևտ Տաթևիկ Համբարյանի ծննդյան օրն էր։

Տաթևը, առաջին հերթին աշխատելով զույգերի հետ, մշտապես ձգտում է իր շուրջ տեսնել և կառուցել ներդաշնակություն։ Իր հաստատուն բարությամբ, նրբանկատությամբ ու հետաքրքրասիրությամբ, Տաթևը ունի ուրույն տեղ մեր կենտրոնի շարքերում, հաճախ օգնելով խնդիրները և դրանց լուծումները տեսնել անսպասելի տեսանկյուններից։

Շնորհավոր, ցանկանում ենք նոր հաջողություններ ու բազում հետաքրքիր տպավորություններ 🥳🍰🥂

Address

Եզնիկ Կողբացի 83, 4
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 17:00

Telephone

+37499117975

Alerts

Be the first to know and let us send you an email when MHS Mental Health Service posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to MHS Mental Health Service:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category