Հայ-գերմանական դիմածնոտային վիրաբուժության բժշկական կենտրոն` Մոդեռն Իմպլանտ Մեդիսինը, հիմնադրվել է 2009 թվականին և մինչև 2012 թ-ը գործունեությունն իրականացրել է Երևանի 3-րդ Կլինիկական հիվանդանոցում: Կենտրոնի հիմնադիրներն են` ԵՊԲՀ-ի դոցենտ` Գրիգոր Էմիլի Խաչատրյանը (գիտական ղեկավար) և Ջորջ Խուրին (գիտական խորհրդատու` Համբուրգ, Գերմանիա):
2012թ-ի հունիսից կենտրոնը գործում է ժամանակակից բժշկական սարքա
վորումներով հագեցած կլինիկայում հետևյալ հասցեով. Հայաստան, 0015, Երևան, Ձորափի փողոց 40, 2-րդ հարկ, տարածք 28, 29: Կենտրոնի հիմնական ուղղվածությունը դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժությունն է, բերանի խոռոչի, ծնոտի ֆունկցիոնալ և վերականգնողական վիրահատությունները, րինոպլաստիկան, դենտալ իմպլանտոլոգիան, ինչպես նաև դիմածնոտային շրջանի և պարանոցի նորագոյացությունների հեռացումը:
Կլինիկան հագեցած է Հայաստանում նախադեպը չունեցող դիմածնոտային համակարգչային Sirona GALILEOS Comfort տոմոգրաֆով: Այն եռաչափ ախտորոշիչ սարք է, որը թույլ է տալիս հետազոտել հիվանդին բոլոր կողմերից, ճշգրիտ ախտորոշել և պլանավորել բուժումը: Կենտրոնի աշխատակազմը պարբերաբար վերապատրաստվում է Գերմանիայում և եվրոպական այլ մասնագիտացված բժշկական կենտրոններում:
Վերապատրաստման և փորձի փոխանակման բնագավառներում, ինչպես նաև բժշկական սարքավորումների և այլ պարագաների ձեռքբերման հարցում կլինիկան համագործակցում է Գերմանիայի ESTETICA Clinic բժշկական կենտրոնի և հայտնի Ankylos C/X գերմանական ապրանքանիշը ներկայացնող DENTSPLY IH GmbH ընկերության հետ:
Կլինիկան ունի մեկօրյա վիրաբուժական ստացիոնար, որը ներառում է ժամանակակից վիրահատարան և հարմարավետ հիվանդասենյակներ: