04/04/2022
ԻՆՉՈւ ՀԱՃԱԽԵԼ ԴԵՄՔԻ ՄԱՔՐՄԱՆ (ՉԻՍՏԿԱՅԻ) 👩🏻⚕️
⠀
Մաշկի խնամքով հետաքրքրված մարդկանց մեծ մասին անհարմարություն են պատճառում սև կետերը, խցանված ծակոտիները:
⠀
❓Ինչպե՞ս են առաջանում մաշկի մակերևույթի սև կետերը:
⠀
Բարդ տերմիններից խուսափելով դա կարելի է նկարագրել հետևյալ կերպ` ճարպագեղձի արտադրությունները, միախառնվելով մաշկի մահացած թեփուկների հետ, խցանում են ճարպագեղձի ծակոտին, ինչի արդյունքում մաշկի վրա առաջանում են սև կետեր, ուգրիներ, բշտիկներ և այլն:
⠀
Եթե ծակոտիները խցանված են, դրանք հնարավոր չէ լիովին մաքրել ջրով, լոսյոններով կամ տոնիկներով: Լիովին մաքրման համար անհրաժեշտ կլինեն միջոցներ, որոնք կկարողանան վերացնել մաշկի մահացած շերտը, վերադարձնել էպիդերմիսին շնչելու և թարմացվելու հնարավորությունը:
⠀
Վերոնշյալից պարզ է դառնում, թե ինչու են կոսմետոլոգի մոտ իրականցվող ուլտրաձայնային կամ մեխանիկական մաքրումները անհրաժեշտ դառնում մաշկի խնամքի ճանապարհին:
⠀
Ուլտրաձայնային մաքրումը իրականացվում է հատուկ սկրաբբերի օգնությամբ, տրավմատիկ չէ: Ուլտրաձայնային ալիքների ազդեցության տակ ծակոտիները լայնանում են, դրանցից հեռացվում է ճարպագեղձի արտադրությունը, ճարպային խցանները, աղտոտվածությունը, վերացվում են մաշկի վերին շերտի մահացած բջիջները:
⠀
💕Դե իսկ ուլտրաձայնային մաքրման հաճելի բոնուսներից են`
⠀
▫️Միկրովիբրացիայի արդյունքում ակտիվանում է արյան շրջանառությունը
▫️Ակտիվանում է մաշկի տեղային իմունիտետը և հյուսվածքների սնուցումը
▫️Խթանվում է կոլլագենի և էլաստինի սինթեզը
⠀
Ուլտրաձայնային մաքրում իրականացնելու պատճառներից են` ▫️լայնացած ծակոտիներ
▫️անփայլ կամ խամրած մաշկը
▫️սև կետերի և ճարպային խցանների առկայությունը:
⠀
Մեխանիկական մաքրումը իրականացվում է ձեռքերի կամ հատուկ գդալի օգնությամբ:
⠀
Կոմբինացված մաքրումը իր մեջ համատեղում է նախորդ երկու տեսակները:
⠀
❓Արժեքները`
🔵Ուլտրաձայնային մաքրում` 6000 դրամ
🔵Մեխանիկական մաքրում` 8000 դրամ
🔵Կոմբինացված մաքրում` 12000 դրամ