Էդուքեյր/Educare /child inclusive & development international center

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Էդուքեյր/Educare /child inclusive & development international center

Էդուքեյր/Educare /child inclusive & development international center Մասնագիտական աջակցություն երեխաներին և նրանց ծնողներին: Professional support to children and their parents.

 #լոգոպեդականմերսում  #ԴԵՆԱՍԼոգոպեդական մերսումը ակտիվ մեխանիկական ներազդեցություն է, հանդիսանում է մի շարք խոսքային խան...
04/03/2025

#լոգոպեդականմերսում #ԴԵՆԱՍ
Լոգոպեդական մերսումը ակտիվ մեխանիկական ներազդեցություն է, հանդիսանում է մի շարք խոսքային խանգարումների հաղթահարման օժանդակ միջոց, այն իր դրական ազդեցությունն է թողնում ծայրամասային խոսքային ապարատի, նյադավորման, արյունատար անոթների, հյուսվածքների վրա, դրանով իսկ նպաստելով խոսքի տարբեր խանգարումների հաղթահարմանը։
Կարելի է կիրառել հետևյալ խոսքային խանգարումների դեպքում՝
✓ Դիզարտրիա
✓ Ռինոլալիա
✓ Դիսֆագիա
✓ Կակազություն
✓ Ալաալիա։
Երբ առկա են արտաբերական ապարատի՝
➢ ջղաձգումներ,
➢ հիպեր և հիպոտոնուս,
➢ ապրաքսիա։
Այն լուծում է մի շարք խնդիրներ՝
Կարգավորում է արտաբերական ապարատի / լեզվարմատի, լեզվի կողային և ծայրամասային բաժինների ակտիվ և նպատակային շարժումների զգացողությունը, որն էլ նպաստում է ճիշտ հնչարտաբերմանն ու լիարժեք խոսքի զարգացմանը։
Գոյություն ունեն լոգոպեդական մերսման մի քանի տեսակներ,
➢ դասական,
➢ կետային,
➢ զոնդային
➢ ապարատային /Դինամիկ էլեկտրանեյրոստիմուլյացիա/
Լոգոպեդական աշխատանքներում, DENAS-թերապիան, համարվում է արդյունավետ օժանդակ միջոց։
➢ Այս մեթոդը բացարձակապես անվտանգ, այն թույլ է տալիս լուծել ցանկացած, երբեմն ամենաբարդ լոգոպեդական խնդիրներ։
➢ Կիրառվում է խոսքի տարբեր խանգարումների դեպքում։
➢ DENS-թերապիայի կիրառման առավելությունները
➢ Բարելավում է արտաբերական ապարատի մկանային տոնուսի աշխատանքը։
➢ Նպաստում է հնչարտաբերության, վանկային կառույցների, բառերի ճիշտ արտաբերմանը։
➢ Նպաստում է խոսքային շնչառության ծավալի և ձայնալարերի աշխատանքի կարգավորմանը։
➢ Կարգավորում է տեսողական, խոսքալսողական, շարժողական կորդինացիան, հիշողությունը։
➢ Ակտիվացնում է հաղորդակցման կարողությունները։
➢ Գոյություն չունի DENAS-թերապիայի կիրառման տարիքային սահմանափակում։
➢ Սարքը հնարավորություն է տալիս ընտրել ներազդեցության անհատական ծրագիր, հարմարեցնելով հաճախականությունը, չափաբաժինը և ժամանակահատվածը։
Լոգոպեդական մերսումը և DENAS-թերապիան իրականացնում է կենտրոնի լոգոպեդ, մ.գ.թ, դոցենտ` Աստղիկ Գրիգորյանը։
Հարցերի և պայմանների հետ ծանոթանալու համար կարող եք զանգահարել․
հեռ․ 093209673

Ադապտացիա/հարմարեցում👇   #Էդուքեյր🌈Երեխայի անհատականության զարգացման գործում կարևորագույն դեր ունի վերջինիս նոր ուսումնա...
04/10/2024

Ադապտացիա/հարմարեցում👇
#Էդուքեյր
🌈Երեխայի անհատականության զարգացման գործում կարևորագույն դեր ունի վերջինիս նոր ուսումնական\զարգացման հաստատությունում ադապտացվելու գործոնը(օրվա անսովոր ռեժիմ,նոր երեխաներ, նոր կանոններ, նոր շրջապատ):

☂️Նոր իրավիճակներին հարմարվելու ժամանակահատվածը սովորաբար տևում է 10-18 օրվանից մինչև 1-ից 4 ամիս, այդ փուլն ուղեկցվում է վարքային փոփոխություններով:

✅Հարմարվելուն նպաստում են նաև դաստիարակության ճիշտ մեթոդների ընտրությունը, ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակների նվազ լինելը, հասակակիցների շրջանում ունեցած դրական կարգավիճակը, ինչպես նաև, մանկավարժների և երեխաների միջև գոյություն ունեցող շփման ոճը։
Ըստ տարբեր հեղինակների տեսությունների ադապտացիան դասակարգվում է`
1.Ֆիզիոլոգիական
2. Հոգեբանական
3. Սոցիալական կամ անձնային:
Յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը, հաղթահարման մեխանիզմները:
Նյութը` Լոգոպեդ` Դիանա Աչոյան
Մանկավարժ` Գոհար Ղարիբյան
Սիրով` Էդուքեյր 💎

01/09/2024

📝Սիրելի´ փոքրիկներ, դպրոցականներ, ծնողներ,
Սեպտեմբերի 1-ը յուրահատուկ տոն է բոլորիս համար ոչ միայն դեպի գիտության զարմանահրաշ աշխարհ, այլև դեպի նոր ուհետաքրքիր միջավայր: Այն հրաշալի օր է արժևորելու կրթության նվիրյալներին ու նորից շեշտադրելու համընդհանուր ներառական կրթության մասին, որտեղ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու կարևոր է հավասարապես:
Շնորհավորում ենք ու մաղթում հաջողություններ` ընդառաջ գնալով դեպի հավասար, մատչելի կրթությանը🎈🎉📕📒📗

Սիրով ներկայացնում ենք, որ հունիսի 1 ից կենտրոնում գործելու է սոցիալական հմտությունների զարգացման խմբակ`🇺🇸անգլերեն🇦🇲հայե...
20/05/2024

Սիրով ներկայացնում ենք, որ հունիսի 1 ից կենտրոնում գործելու է սոցիալական հմտությունների զարգացման խմբակ`
🇺🇸անգլերեն
🇦🇲հայերեն
Խմբակն ուղղված է`
🔅հասակակիցների հետ հաղորդակցման բարելավման
🔅ինքնագնահատականի բարձրացման
🔅մարտահրավերների հաղթահարման
🔅մոտիվացիա ( ինքնամոտիվացիա)
Խմբակի մյուս ուղղությունը`
💠շփում և հաղորդակցում անգլերեն լեզվով` զարգացնելով լեզվի կիրառումն ու հաղորդակցումը հասակակիցների հետ
Խմբավար`
Հոգեբան, QSI միջազգային որակյալ դպրոցների Հայաստանի մասնաճյուղի հոգեբան- խորհրդատու` Թամար Սևաճիան

Սիրով տեղեկացնում ենք, որ Էդուքեյրում գործում են հետևյալ ծառայությունները`- Լոգոպեդի- Հոգեբանի- Հատուկ մանկավարժի- վարքա...
07/05/2024

Սիրով տեղեկացնում ենք, որ Էդուքեյրում գործում են հետևյալ ծառայությունները`
- Լոգոպեդի
- Հոգեբանի
- Հատուկ մանկավարժի
- վարքային թերապևտի
- Արտթերապևտի

Ինչպես նաև օտար լեզուների ուսուցում տարբեր տարիքային խմբերում`📚📗
- Ռուսերեն
- Անգլերեն
- Իսպաներեն

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել`
094889935
Սիրով սպասում ենք🙂

🔷
14/11/2023

🔷

Էդուքեյր երեխաների ներառման և զարգացման միջազգային կենտրոնը, լոգոպեդի միջազգային օրվան ընդառաջ` նոյեմբերի 11-ին և 12-ին ...
06/11/2023

Էդուքեյր երեխաների ներառման և զարգացման միջազգային կենտրոնը, լոգոպեդի միջազգային օրվան ընդառաջ` նոյեմբերի 11-ին և 12-ին կազմակերպում է, զարգացման առանձնահատուկություններ ունեցող երեխաների անվճար խորհրդատվություն և առաջնային կարիքների գնահատում։
Օրը և ժամը ամրագրելու համար զանգահարել նախապես։
Հեռ։ 093209673

Էդուքեյրի ողջ անձնակազմը սիրով ու ջերմությամբ շնորհավորում է կենտրոնի լոգոպեդ Դիանա Աչոյանի ծննդյան օրը` մաղթելով երջանկ...
03/09/2023

Էդուքեյրի ողջ անձնակազմը սիրով ու ջերմությամբ շնորհավորում է կենտրոնի լոգոպեդ Դիանա Աչոյանի ծննդյան օրը` մաղթելով երջանկություն, մասնագիտական վերելքներ ու բազում հաջողություններ 💐💋🌺

01/09/2023
🔴Էդուքեյրը սիրով հայտարարում է նոր ուսումնական տարվա ընդունելություն 2-6 տարեկան երեխաների համար:🙂 Ծրագիրն իր մեջ ներառո...
30/08/2023

🔴Էդուքեյրը սիրով հայտարարում է նոր ուսումնական տարվա ընդունելություն 2-6 տարեկան երեխաների համար:🙂
Ծրագիրն իր մեջ ներառում է`
-Ֆիզկուլտուրա🏃‍♀️🤽‍♂️
-Երգ,պար💃🎹
-Կերպարվեստ
(նկարչություն, ծեփ, ապլիկացիա) 🎨🌠🖍️
-Ավազաթերապիա
-Հեքիաթաթերապիա📚
-Զարգացնող խաղեր🧮
-Հոգեբանի և լոգոպեդի ծառայություններ👩‍💼👩🏻‍💼
-Ուրախ ժամանց

Երկուշաբթի- ուրբաթ
Ժամը` 10:00-14:00
10:00-16:00

Գրանցումների համար զանգահարել նշված հեռախոսահամարով` 094889935 կամ` 📩

   🔵Ուսումնական գործընթացում խաղը որպես ակտիվ ուսուցման կազմակերպման ձև ակտիվացնում է երեխաներին:Երեխաները նյութն ավելի ...
18/07/2023




🔵Ուսումնական գործընթացում խաղը որպես ակտիվ ուսուցման կազմակերպման ձև ակտիվացնում է երեխաներին:Երեխաները նյութն ավելի հեշտությամբ և հաճույքով են յուրացնում, երբ այն զուգակցվում է խաղային գործունեությամբ:

🔴Խաղերը զարգացնում են . հիշողությունը ուշադրությունը մտածողությունը երևակայությունը խոսքը

Մեր ամառային դպրոցն իր դռներն է բացում այն երեխաների համար, ովքեր ցանկանում են ունենալ հագեցած, բովանդակալից և ուրախ օրե...
27/05/2023

Մեր ամառային դպրոցն իր դռներն է բացում այն երեխաների համար, ովքեր ցանկանում են ունենալ հագեցած, բովանդակալից և ուրախ օրեր:
Ծրագիրն իր մեջ ներառում է`
-Ֆիզկուլտուրա
-Երգ,պար
-Կերպարվեստ (նկարչություն, ծեփ, ապլիկացիա)
-Ավազաթերապիա
-Հեքիաթաթերապիա
-Զարգացնող խաղեր
-Մաթեմատիկա
-Նախապատրաստում դպրոցին
-Հոգեբանի և լոգոպեդի ծառայություններ:

Երկուշաբթի- ուրբաթ
Ժամը` 10:00-13:00
13:00-16:00

Գրանցումների համար զանգահարել նշված հեռախոսահամարով` 094889935 կամ` 📩

Address

19 Fuchik
Yerevan
0078

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Էդուքեյր/Educare /child inclusive & development international center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Էդուքեյր/Educare /child inclusive & development international center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category