Aregak Stomatological Clinic

Aregak Stomatological Clinic Ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոն

Սիրելի պացիենտներ,✨ Թող Նոր տարին ձեզ բերի առողջություն, հանգստություն, ընտանեկան ջերմություն և բազմաթիվ պատճառներ՝ անկե...
31/12/2025

Սիրելի պացիենտներ,

✨ Թող Նոր տարին ձեզ բերի առողջություն, հանգստություն, ընտանեկան ջերմություն և բազմաթիվ պատճառներ՝ անկեղծ ժպտալու։

✨Թող յուրաքանչյուր օր սկսվի լավ լուրով, լավ տրամադրությամբ և գեղեցիկ ժպիտով։

Մենք շնորհակալ ենք, որ այս տարի ևս մեզ վստահեցիք ձեր և ձեր սիրելիների ժպիտները։🤍

2026-ին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին՝ նույն նվիրվածությամբ, հոգատարությամբ ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։✨

Հարգանքով՝
«Արեգակ» ստոմատոլոգիական կենտրոն

Երեխայի ժպիտի առողջությունը սկսվում է ճիշտ ախտորոշումից ✨իսկ դրա ամենակարևոր գործիքներից մեկը ատամի ռենտգենն է։Ռենտգեն հ...
28/12/2025

Երեխայի ժպիտի առողջությունը սկսվում է ճիշտ ախտորոշումից ✨

իսկ դրա ամենակարևոր գործիքներից մեկը ատամի ռենտգենն է։

Ռենտգեն հետազոտությունը մեզ օգնում է տեսնել այն, ինչ աչքով անտեսանելի է՝
✔ թաքնված կարիես
✔ նյարդի բորբոքման նախանշաններ
✔ արմատների ճիշտ զարգացում
✔ կաթնատամների տակ աճող մշտական ատամների դիրքը
✔ բորբոքային օջախներ, որոնք դեռ ցավ չեն առաջացրել

👶 Ինչու՞ է դա կարևոր երեխաների համար
Վաղ ախտորոշումը թույլ է տալիս խուսափել ցավից,
կանխել բարդ բուժումները և ապահովել ատամների ճիշտ զարգացում ապագայի համար։

💛 «Արեգակ»-ում մենք միշտ ընտրում ենք կանխարգելումը բուժման փոխարեն։

📲 Գրանցվե՛ք խորհրդատվության,
և միասին պահպանենք Ձեր փոքրիկի առողջ ու գեղեցիկ ժպիտը։

📞(095) 001 008
📍Փափազյան 16

Մեր կլինիկայում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ և մեթոդներ ապահովելու համար անվտանգ, նվազագույն ինվազիվ և երկարատև ...
25/12/2025

Մեր կլինիկայում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ և մեթոդներ ապահովելու համար անվտանգ, նվազագույն ինվազիվ և երկարատև արդյունքներ՝ յուրաքանչյուր պացիենտի անհատական կարիքներին համապատասխան։

✔️Սովորական իմպլանտացիա (երկփուլ և միափուլ մեթոդներ)
✔️Պիեզովիրաբուժություն – Ուլտրաձայնային ոսկրային վիրաբուժություն
✔️Flapless Իմպլանտացիա (առանց լորձաթաղանթի կտրվածքի իմպլանտացիա)
✔️Ուղղորդված իմպլանտացիա թվային շաբլոններով
✔️Թվային Աշխատանքային Հոսք (Digital Workflow)
✔️All-on-X Համակարգ (ամբողջական ատամնաշարի վերականգնում)
✔️Trefoil Համակարգ
✔️ Անմիջական իմպլանտացիա (Immediate implantation)
✔️ Զիգոմատիկ և պտերյոգոիդ Իմպլանտներ (բարդ դեպքերի համար)
✔️ Ժամանակակից ոսկրային ռեգեներացիայի մեթոդներ

📞(095) 001 008
📍Փափազյան 16

Ի՞նչ առավելություններ ունի նյարդի բուժումը՝ ատամի հեռացման փոխարեն 👇🏻Շատ մարդիկ կարծում են, թե ցավոտ ատամը հանելը ամենաա...
22/12/2025

Ի՞նչ առավելություններ ունի նյարդի բուժումը՝ ատամի հեռացման փոխարեն 👇🏻

Շատ մարդիկ կարծում են, թե ցավոտ ատամը հանելը ամենաարագ լուծումն է։ 🧐

Իրականում էնդոդոնտիկ բուժումն ունի մի շարք առավելություններ․
✔ Պահպանվում է սեփական ատամը (լավագույն «իմպլանտը»)
✔ Խուսափում եք կրծելու ֆունկցիայի խանգարումից
✔ Նվազում է ապագա բարդությունների ռիսկը
✔ Ատամը կարող է ծառայել տասնամյակներ

Ատամի հեռացումը դիտարկվում է միայն այն դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել բնական կառուցվածքը։

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան ունի նորագույն տեխնոլոգիաներ և փորձառու հատուկ թիմ, որը ապահովում է ցավազուրկ, անվտանգ և բարձր ճշգրտությամբ բուժում։🔝

Ձեր առողջ ժպիտը սկսվում է ճիշտ բուժումից։✨

☑️ Լազերային տեխնոլոգիաներն օգտագործվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ապահովել մինիմալ ինվազիվ, անցավ և առավել հսկվ...
18/12/2025

☑️ Լազերային տեխնոլոգիաներն օգտագործվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ապահովել մինիմալ ինվազիվ, անցավ և առավել հսկվող միջամտություն։

Լազերը թույլ է տալիս աշխատել ինչպես ատամի կոշտ, այնպես էլ փափուկ հյուսվածքների վրա՝ առանց մեխանիկական ճնշման, թրթռանքի կամ խորը վնասման։

Այս մոտեցումը հատկապես արդյունավետ է՝
✔ լնդերի բորբոքման և արյունահոսության նվազեցման,
✔ արմատախողովակների ախտահանման,
✔ պերիոդոնտիտների բուժման,
✔ մանրէային օջախների վերացման,
✔ փափուկ հյուսվածքների վիրաբուժական միջամտությունների դեպքում։

Լազերը օգնում է նաև զգալիորեն պակասեցնել բուժման ընթացքում առաջացող անհարմարությունը՝ դարձնելով գործընթացը գրեթե անցավ։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով՝
📞 +374 95 001 008

Մեր հասցեն է՝
📍Փափազյան 16

Մեր մասնագետները խորհուրդ են տալիս լեզվի խնամքը դարձնել ամենօրյա հիգիենայի պարտադիր մաս։✔ Օգտագործեք լեզու մաքրող հատուկ...
15/12/2025

Մեր մասնագետները խորհուրդ են տալիս լեզվի խնամքը դարձնել ամենօրյա հիգիենայի պարտադիր մաս։

✔ Օգտագործեք լեզու մաքրող հատուկ գործիք
Այն ավելի արդյունավետ է, քան խոզանակը, և չի վնասում լորձաթաղանթը։

✔ Մաքրեք նրբորեն՝ արմատից դեպի առջև
Կոպիտ սեղմումը կարող է առաջացնել վնասվածքներ։

✔ Ողողեք բերանը հակասեպտիկ լուծույթով
Սա օգնում է նվազեցնել մանրէների քանակը։

✔ Խմեք բավարար ջուր
Թուքի քիչ արտադրությունը արագացնում է փառի առաջացումը։

✔ Կրճատեք ալկոհոլը և ծխելը
Սա կօգնի վերականգնել բերանի խոռոչի առողջ միջավայրը։

Եղեք առողջ և ժպտացեք ✨

Առողջ և գեղեցիկ ատամները սկսվում են ամենօրյա, բայց ճիշտ ընտրված հիգիենայից։ ✨✔ ճիշտ մածուկ,✔ հաճելի և կանոնավոր մաքրում,...
10/12/2025

Առողջ և գեղեցիկ ատամները սկսվում են ամենօրյա, բայց ճիշտ ընտրված հիգիենայից։ ✨

✔ ճիշտ մածուկ,
✔ հաճելի և կանոնավոր մաքրում,
✔ ճիշտ խոզանակ՝ պարբերաբար փոխելով այն։

Այս երեք պարզ պայմանները նվազեցնում են կարիեսի, լնդերի բորբոքման, վատ հոտի և այլ խնդիրների առաջացումը։

Մասնագետի խորհրդատվությունը նույնպես կարևոր է․ պարբերաբար այցելելով ստոմատոլոգին՝ դուք ապահովում եք ձեր ժպիտի երկարատև առողջությունն ու բնական փայլը։

Եթե ցանկանում եք ստանալ անհատական խորհուրդներ կամ ստուգել ձեր բերանի խոռոչի առողջությունը, խորհրդատվության համար միշտ կարող եք դիմել «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա։

📞(095) 001 008

Ձեր առողջ ու գեղեցիկ ժպիտը սկսվում է ճիշտ խնամքից։ 💎

08/12/2025

Ինչու՞ չպետք է սպասել, մինչև երեխան ցավ զգա ‼️

🗣️ .nunemakaryan

Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք զանգահարել՝

📞(095) 001 008

📍Փափազյան 16

Ժպիտը պարզապես էսթետիկա չէ, այն հոգատարության, ինքնավստահության և առողջության մասին պատմող կարևոր նշան է։«Արեգակ» ստոմատ...
03/12/2025

Ժպիտը պարզապես էսթետիկա չէ, այն հոգատարության, ինքնավստահության և առողջության մասին պատմող կարևոր նշան է։

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում մենք համոզված ենք, որ առողջ ժպիտը սկսվում է ճիշտ մոտեցումից՝
թվային տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետներ և անհատական խնամք՝ միևնույն վայրում։

✨ Ի՞նչու են պացիենտները մեզ վստահում՝
• Բարձր ճշգրտությամբ թվային ախտորոշում
• Անվտանգ և կանխատեսելի բուժում
• Մասնագիտացված բժիշկների թիմ
• Հոգատար ու հարմարավետ միջավայր

Ատամների առողջությունը Ձեր ներդրումն է ոչ միայն գեղեցիկ ժպիտի, այլ նաև ընդհանուր առողջության մեջ։

📩 Գրանցվե՛ք խորհրդատվության՝ քայլ անելով Ձեր առողջ ժպիտի ուղղությամբ։

Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում է, որը կարող է առաջանալ երեխաների և մեծահասակների մոտ՝ սթրեսից, վիրուսներ...
27/11/2025

Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում է, որը կարող է առաջանալ երեխաների և մեծահասակների մոտ՝ սթրեսից, վիրուսներից, վնասվածքից կամ թուլացած իմունիտետից։

📌Ինչպես ճանաչել առաջին նշանները
• Բացված փոքր պղպջակներ կամ սպիտակավուն խոցեր
• Ցավ ու քոր հատկապես ուտելու կամ խոսելու ժամանակ
• Լնդերի և լորձաթաղանթի կարմրություն
• Անհանգստություն, այրոց, տհաճ հոտ
• Երեխաների մոտ՝ ախորժակի անկում

📌 Երբ է անհրաժեշտ դիմել ստոմատոլոգի
Եթե խոցերը չեն անցնում 3–5 օրվա ընթացքում, մեծանում են, ցավը ուժեղանում է կամ ուղեկցվում է ջերմությամբ:

📌Ինչ ենք անում «Արեգակում»
✔ Ճշգրիտ ախտորոշում
✔ Բորբոքման նվազեցում և ցավի կառավարում
✔ Լորձաթաղանթի վերականգնման թերապիա
✔ Անհատական խորհուրդներ՝ կրկնությունը կանխելու համար

📌Ինչ կարող եք անել տանը մինչ այցը
– Խուսափել թթու/կծու սննդից
– Օգտագործել փափուկ խոզանակ
– Լվանալ բերանը հակասեպտիկ լուծույթով (ըստ ցուցման)
– Խմել շատ ջուր

Հիշե՛ք՝ ստոմատիտը անցողիկ է, բայց պահանջում է ճիշտ մոտեցում։

Ժամանակին ստուգումը կկրճատի ցավն ու արագ կվերականգնի առողջությունը։

Անվճար խորհրդատվության կամ գրանցումների համար կարող եք զանգահարել՝

📞(095) 001 008

📍Փափազյան 16

💡 Ատամնային իմպլանտները ծառայում են որպես արհեստական արմատներ, որոնք ամրանում են ծնոտոսկրին։ Ապա պրոթեզային կառուցվածքը ...
21/11/2025

💡 Ատամնային իմպլանտները ծառայում են որպես արհեստական արմատներ, որոնք ամրանում են ծնոտոսկրին։

Ապա պրոթեզային կառուցվածքը տեղադրվում է իմպլանտի վրա և ամբողջությամբ փոխարինում է կորցրած ատամի կամ ատամների տեսքն ու ֆունկցիան։

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում մենք պատրաստում ենք բարձրորակ, անհատականացված պրոթեզային լուծումներ՝ հարմարեցված յուրաքանչյուր պացիենտի կարիքներին՝ լինի դա մեկ ատամի կորուստ, մի քանի ատամների բացակայություն թե ամբողջական վերականգնում։

✔ Իմպլանտների վրա պրոթեզային կառուցվածքների տեսակներ են`
1. Մեկ պսակ իմպլանտի վրա
2. Իմպլանտների վրա կամուրջ (Implant-Supported Bridge)
3. Իմպլանտներով ամրացված շարժական պրոթեզ (Overdenture)
4. Մշտական կամուրջ ամբողջ ծնոտի համար (All-on-4 / All-on-6)
5. Հիբրիդային պրոթեզներ

Այլ մանրամասների համար 👇🏻
📞(095) 001 008
📍Փափազյան 16

18/11/2025

Ճիշտ սովորույթները ձևավորվում են մանկության շրջանում։✅

Սովորական թվացող քայլերը կարող են դառնալ կարիեսի գլխավոր պատճառը։😱

Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք զանգահարել՝

📞(095) 001 008

📍Փափազյան 16

Address

V. Papazyan 16
Yerevan
0012

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00

Telephone

+374 10 27 84 64

Alerts

Be the first to know and let us send you an email when Aregak Stomatological Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Aregak Stomatological Clinic:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category