21/03/2024
Այսօր Սահաջա Յոգայի հիմնադիր Նիրմալա Շրիվաստավայի ծննդյան օրն է։ Վերջինս, Ով իր հոգևոր, մայրական հատկանիշների շնորհիվ հետագայում իր հետևորդների կողմից ստացած «Շրի Մատաջի» պատվավոր կոչումը, որը նշանակում է «Հարգարժան Մայր», ծնվել է 1923թ.-ի մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Նրա ծնողները՝ Պրասադ և Կորնելիա Սալվեները, ովքեր եղել են թագավորական Շալիվահան դինաստիայի հետևորդներ, տվել են Նրան Նիրմալա անունը, որը նշանակում է «անբասիր»։
Մահատմա Գանդին, ում աշրամ Շրի Մատաջին հաճախակի այցելու էր մանուկ հասակում, Նրա մեջ ճանաչեց հոգևոր հրաշամանուկին, ում հետ վերջինս հաճախ էր խորհրդակցում։
Շրի Մատաջին իր ընտանիքի անդամների հետ մասնակցել է Հնդկաստանի ազատագրական պայքարին։
1970թ.-ի մայիսի 5-ից Շրի Մատաջին իր կյանքը նվիրեց մարդկության հոգևոր վերափոխմանը։ 47 տարեկանում Նա գտավ ճանապարհը և մշակեց մասսայական Ինքնագիտակցում տալու մեթոդ՝ հիմնված յուրաքանչյուրիս մեջ ներկառուցված էներգիայի՝ Կունդալինիի արթնացման վրա։ Երբ Նրա ամուսինը դարձավ ՄԱԿ-ի ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար, Շրի Մատաջին ամուսնու հետ տեղափոխվեց Լոնդոն և սկսեց իր հոգևոր աշխատանքը մարդկանց փոքր խմբի հետ։ Նա երբեք գումար չի վերցրել Սահաջա Յոգայի փորձառությամբ կիսվելու համար՝ պնդելով, որ մարդկանց մեջ քնած այս հոգևոր էներգիայի արթնացումը նրանց ի ծնե իրավունքն է, և, հետևաբար, չի կարող լինել վճարովի։ 1997թ.-ի Լոնդոնի Թագավորական Ալբերտ Հոլլում Կլեյս Նոբելն առաջադրել է Շրի Մատաջիին Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Լինելով Շրի Մատաջիի և Սահաջա Յոգայի մեծ երկրպագու նա հռչակեց Սահաջա Յոգան «մարդկության հույսի աղբյուր»։
Մարդկության հանդեպ ցուցաբերած բարձր արժանիքների և աշխարհում խաղաղության հաստատմանը նպաստող գործունեության համար ՄԱԿ-ի կողմից 1989թ.-ին Շրի Մատաջին ստացել է Խաղաղության շքանշան։ Գիտության և մարդկության գիտակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար 1997թ.-ին Նրա անունը գրվել է մոլորակի մեծագույն մարդկանց ցուցակում։ Նրա ժառանգությունն ապրում է, քանի որ Ինքնագիտակցման փորձը շարունակում է փոխակերպել անթիվ կյանքեր Սահաջա Յոգայի կենտրոնների միջոցով, որոնք գործում են աշխարհի ավելի քան 150 երկրներում, որտեղ ուսուցանում են Սահաջա Յոգան՝ միշտ անվճար։