Mexu.am - Մեղու.Ամ

Mexu.am - Մեղու.Ամ Քաղաքացի Արամ Խերանյանի մեղվապահական բլոգ, որտեղ Դուք կիմանաք պավիլիոնային մեղվաբուծության մասին

31/12/2025

Ի՞նչ է սպասվում գնորդներին 2026 թվականին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

28/12/2025
26/12/2025

Ինչպես են վերանում տեսակները՝ մեղվի օրինակով:
Սկզբում գալիս է նրանց բենզինը, հետո նրանց բիզնեսը, հետո այլ ապրանքներ, իսկ վերջում էլ իրենք։ Մի գեղեցիկ օր Դուք արթնանում և տեսնում եք, որ փոքրամասնություն եք։ Լուրեր եմ կարդում, - Վանեցիները փողոց էին դուրս եկել պայքարելու, այո Վանեցիներ կան և ապրում են, այո Վանը կա, բայց արդյո՞ք կան այնտեղ հայերը։ Այս տեսանյութի օրինակով մեղուն ցույց է տալիս, թե ի՞նչ կարող է լինել մեր հետ։ ՀՀ-ի միակ ձեռք բերումը այս 30 տարվա մեջ՝ միատար ազգ լինելն է։ Հենց դա կորցնենք, ՀՀ-ն կմնա, բայց այս տարածքում կամ հայերը չեն լինի, կամ կլինեն փոքրամասնություն։

19/12/2025

4 տարի առաջ եմ գրել այս երգը, ոգեշնչվելով Մեծն Հախվերդյանի հանրահայտ սիրո երգից։ Այս երգը արտահայտում է մեղվապահի հույզերը։ Այն ի կատար ածեցինք թիմային աշխատանքով։ Նախկին տարբերակում երգի մեջ սխալ կար - ոչ թե պիտի երգացվեր թող քամին ցավ չպատճառի, մեղվին ցավ չպատճառի, այլ քամը ցավ չպատճառի։ Ստորև ամբողջական տեքստը և երգը
ԼՈւսնի աղոտ արտացոլում, աչքերիտ մեջ, աչքրիտ մեջ
դեմքիտ ժպիտը հուսահատ, հուսահատ խեղճ, հուսահատ խեղճ
Ես այսօր դաշտ եմ գնում, մեղր քամելու
Մեղուները ինձ դա երբեք չեն էլ ներելու
ու իմ սիրտը պոկված Ճյուղի , պոկված ճյուղի ճյուղի նման
օրորվում է բզզոցից, մեղվի բզոցից ամառվա
Օ քամի, քամի , դու ամեն օր մեղր քամի
Հետո հանգստացրու ալեկոծ հոգին մեղվի
Թող քամը ցավ չպատճառի, մեղվին ցավ չպատճառի
Թող քամը ցավ չպատճառի, մեղվին ցավ չպատճառի
Ախ գոնե տզզացեք, ախ գոնե բզացեք, բայց այդպես մի նայեք, բայց այդպես մի նայեքքք
Ախ գոնե տզզացեք, ախ գոնե բզացեք, այդպես մի նայեք, այդպես մի նայեքքք
Մեղուները, չռել են աչքերըըըը,
Ու նայում են ապշած ինձ վրա
Մի տարեք, մի տարեք մեր մեղրըըը,
մենք այլևս այն չենք ունենաաա
Օ քամի, քամի , դու ամեն օր մեղր քամի
Հետո հանգստացրու ալեկոծ հոգին մեղվի
Թող քամը ցավ չպատճառի, մեղվին ցավ չպատճառի
Թող քամը ցավ չպատճառի, մեղվին ցավ չպատճառի
Ախ գոնե տզզացեք, ախ գոնե բզացեք, բայց այդպես մի նայեք, բայց այդպես մի նայեքքք
Ախ գոնե տզզացեք, ախ գոնե բզացեք, այդպես մի նայեք, այդպես մի նայեքքք
Մեղուները, չռել են աչքերըըըը,
Ու նայում են ապշած ինձ վրաաաա
Մի տարեք, մի տարեք մեր մեղրըըը,
մենք այլևս այն չենք ունենաաա
Մեղուները, չռել են աչքերըըըը,
Ու նայում են ապշած ինձ վրաաաա
Մի տարեք, մի տարեք մեր մեղրըըը,
մենք այլևս այն չենք ունենաաա
ԼՈւսնի աղոտ արտացոլում, աչքերիտ մեջ, աչքրիտ մեջ

15/12/2025

Օ, քամի, քամի - Դու ամեն օր մեղր քամի - Երգ նվիրված մեղրաքամին և դրա հետևանքներին

14/12/2025

"Մեղուների տիրակալը" - Ինձ և մեղուներին նվիրված ռոկ երաժշտություն՝ աշխարահռչակ ռոկ խմբի կողմից։ Գլխավոր մենակատար Տիգրան Կիրակոսյան

05/12/2025

Տզերը աշնանն են հաշվում։ Ստուգում եմ բուժման արդյունքը

03/12/2025

Արդյո՞ք լավ է մեղվաընտանիքում ձվարկության առկայությունը աշնանը

03/12/2025

Բա ձմռանը փեթակ կբացե՞ն

24/10/2025
Հրաշալի երիտասարդություն ունենք․․․2025-ի հունիսի 7-էր, գիշերվա ժամը 00։00-էր։ Այս հսկայական ավտոգնացքով մոլորվել էի Արգե...
28/09/2025

Հրաշալի երիտասարդություն ունենք․․․

2025-ի հունիսի 7-էր, գիշերվա ժամը 00։00-էր։ Այս հսկայական ավտոգնացքով մոլորվել էի Արգելի(Լուսակերտի) փողոցներում, դրա հետ մեկտեղ մեքենան խափանվեց։
Սաստիկ ցուրտ էր և մութ։ Ոչ մեկ չկար։ Բարձրացրեցի բեռնատարի թափքը և պարզեցի որ կտրվել օդի պոմպի ռեմենը։ Բարեբախտաբար մոտս պահուստային ռեմեն կար։ Բայց մինչ կհասցնեյի, որևէ բան անել , հայտնվեց այս հրաշալի երիտասարդը՝ Տարոնը, որը ինձ նույնիսկ չթողեց մեքենային մոտենամ։ Ամեն ինչ տեղի ունեցավ ակնթարթորեն, Տարոնը մեծ հմտությամբ փոխեց վնասված դետալը։ Այսօր գնացել եմ Արգել, հատուկ շնորհակալություն հայտնելու Տարոնին։ Հրաշալի երիտասարդություն ունենք, մի բողոքեք երիտասարդությունից

21/09/2025

Մեղվակեր թռչուն՝ մեր տանը։ Բռնության կոչ անողները կբլոկվեն

Address

Դավիթաշեն 3-րդ թաղամաս
Yerevan
0054

Telephone

+37493425989

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mexu.am - Մեղու.Ամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram