Bellice Կոսմետոլոգիական և ՍՊԱ սարքավորումներ
Bellice ընկերությունը – էսթետիկ սարքավորումների դիստրիբյուտոր է հայաստանյան շուկայում 2008 թվականից: Աշխարհի առաջատար բրենդ արտադրող ընկերությունները մեզ են վստահել ներկայացնելու իրենց շահերը: Յուրաքանչյուր հաճախորդ, ով համագործակցում է մեր ընկերության հետ կարող է վստահ լինել, որ գտնելու է լավագույն սարքավորումները: Մոդելներից յուրաքանչյուրն առաջատարն է իր սեգմենտում, եւ առաջատար է էսթետիկ բժշկության մեջ: Մեր հաճախորդների հաջողությունը` մեր հաջողությունն է: Ցանկացած պահի նրանք կարող են ստանալ խորհրդատվություն բժշկական առումով, մարքեթինգի կամ տեխնիկական հարցերի շուրջ:
Bellice ընկերության աշխատակիցներն ունեն արտադրող ընկերությունների վերապատրաստումներ: Մենք կօգնենք Ձեզ ընտրել սարքավորումներ առավելագույն արդյունավետությամբ: Համագործակցության մեծ հնարավորություններ, սարքավորումների ձեռք բերում լիզինգային համակարգով: Եղեք վստահ` դիմելով Bellice ընկերություն, Դուք կստանաք լավագույն առաջարկը Ձեզ հետաքրքրող սարքավորման վերաբերյալ:
Մենք ուրախ կլինենք համագործակցել Ձեզ եւ Ձեր կազմակերպության հետ: