Dr. Rusiko

Dr. Rusiko Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Rusiko, Doctor, Yerevan.

Ռուսուդան Սերգեյի Վարդանյան
▪︎Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ
▪︎Բժշկական գիտությունների թեկնածու
▪︎«Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ
▪︎ «Էկոսենս» ԱԿ գինեկոլոգ, ՈւՁՀ ախտորոշման մասնագետ
▪︎ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամ»-ի միջազգային փորձագետ

Ծննդյան տարեդարձը ոչ միայն նոր սկիզբ է, այլև հիանալի առիթ՝ հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին:​Որպես մանկաբարձ-գինե...
06/03/2026

Ծննդյան տարեդարձը ոչ միայն նոր սկիզբ է, այլև հիանալի առիթ՝ հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին:

Որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ ես ամեն օր համոզվում եմ, որ կյանքն ամենամեծ արժեքն է, իսկ այն պարգևելու գործընթացին մասնակից լինելը՝ բացառիկ պատիվ: Այսօր ուզում եմ ամփոփել ոչ թե թվերը, այլ այն էմոցիաները, որոնք ապրել եմ իմ պացիենտների հետ միասին:

​Շնորհակալ եմ յուրաքանչյուր կնոջ, ով իր առողջությունն ու իր բալիկի ծնունդը վստահել է հենց ինձ: Այդ վստահությունն իմ աշխատանքի ամենաբարձր գնահատականն է:

Դուք ինձ ոգեշնչում եք կատարելագործվել և լինել ավելին, քան պարզապես բժիշկ:

Իմ կյանքի տարիներն իմաստավորված են ձեր պատմություններով:

Շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։

Վերջապես ժամանակ գտա մի փոքր կտրվելու աշխատանքային գրաֆիկից։Կիսվում եմ Բուենոս Այրեսի մասին իմ տպավորություններով։ Վարդե...
04/03/2026

Վերջապես ժամանակ գտա մի փոքր կտրվելու աշխատանքային գրաֆիկից։

Կիսվում եմ Բուենոս Այրեսի մասին իմ տպավորություններով։

Վարդերի ու Ճապոնական այգիների խաղաղությունն իդեալական վայր է մտքերը կարգի բերելու և քաղաքային քաոսից կտրվելու համար։

Քաղաքի ճարտարապետությունը հիացնում է իր ամեն մի դետալով, բայց իսկական էներգիան տանգոյի մեջ է։ Փողոցներում պարող մարդկանց նայելիս հասկանում ես, թե որքան կարևոր է կյանքից հաճույք ստանալն ու էմոցիաները բաց թողնելը։

Սա ինձ համար լավագույն վերալիցքավորումն էր՝ նորից աշխատանքի անցնելու համար։

Միշտ ասում եմ պացիենտներիս, որ էմոցիոնալ առողջությունն ու հորմոնալ հավասարակշռությունն ուղիղ կապ ունեն միմյանց հետ, և այս քաղաքը հենց այդ հանգստության ու նոր տպավորությունների աղբյուրն էր։

22/02/2026

«Իրարամերժ բժշկություն. երբ կարծիքները բախվում են» մուլտիդիսցիպլինար գիտաժողովը։ ՕՐ 2 ✅️

Varus Med -ը հանդիսանում է գիտաժողովի գլխավոր հովանավորը։

Գիտաժողովը կազմակերպվել է MedSynergy առողջապահական և գիտակրթական ՀԿ-ի
կողմից։

MedSynergy-ի կազմկոմիտեի անդամ ենք հանդիսանում ես, քույրս` Վալենտինա Վարդանյանը Valentina Vardanyan և նյարդաբան Անուշ Գասպարյանը:

MedSynergy. առողջապահական և գիտակրթական հարթակը`

✅️միավորում է բուժաշխատողներին, գիտնականներին և առողջապահության մասնագետներին՝
նպատակ ունենալով ներդնել միջազգային չափորոշիչները Հայաստանում
✅️զարգացնել շարունակական բժշկական կրթությունը (CME/CPD)
✅️խթանել գիտական համագործակցությունը և կազմակերպել բարձր մակարդակի գիտաժողովներ ու մասնագիտական միջոցառումներ

📌Գիտաժողովը կրեդիտավորված է (յուրաքանչյուր օրը՝ 6 ՇՄԶ կրեդիտ, ընդհանուր՝ 12)։

22/02/2026

«Իրարամերժ բժշկություն. երբ կարծիքները բախվում են» մուլտիդիսցիպլինար գիտաժողովը։ ՕՐ 1 ✅️

Varus Med -ը հանդիսանում է գիտաժողովի գլխավոր հովանավորը։

Գիտաժողովը կազմակերպվել է MedSynergy առողջապահական և գիտակրթական ՀԿ-ի
կողմից։

MedSynergy-ի կազմկոմիտեի անդամ ենք հանդիսանում ես, քույրս` Վալենտինա Վարդանյանը Valentina Vardanyan և նյարդաբան Անուշ Գասպարյանը

MedSynergy. առողջապահական և գիտակրթական հարթակը`

✅️միավորում է բուժաշխատողներին, գիտնականներին և առողջապահության մասնագետներին՝
նպատակ ունենալով ներդնել միջազգային չափորոշիչները Հայաստանում
✅️զարգացնել շարունակական բժշկական կրթությունը (CME/CPD)
✅️խթանել գիտական համագործակցությունը և կազմակերպել բարձր մակարդակի գիտաժողովներ ու մասնագիտական միջոցառումներ

📌Գիտաժողովը կրեդիտավորված է (յուրաքանչյուր օրը՝ 6 ՇՄԶ կրեդիտ, ընդհանուր՝ 12)։

Իրարամերժ բժշկություն. երբ կարծիքները բախվում են​🗓Հարգելի գործընկերներ և ընկերներ, փետրվարի 21-22-ին մասնակցում եմ «Իրար...
21/02/2026

Իրարամերժ բժշկություն. երբ կարծիքները բախվում են

🗓Հարգելի գործընկերներ և ընկերներ, փետրվարի 21-22-ին մասնակցում եմ «Իրարամերժ բժշկություն. երբ կարծիքները բախվում են» մուլտիդիսցիպլինար գիտաժողովին։

Սա ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ հանդիսանում եմ նաև կազմակերպիչ կողմի՝ MedSynergy առողջապահական և գիտակրթական ՀԿ-ի կազմկոմիտեի անդամ։

​Այս միջոցառումը նաև իմ և քրոջս՝ Վալենտինայի Valentina Vardanyan, նոր համագործակցության արդյունքն է, որի մանրամասները կներկայացնեմ շուտով։

MedSynergy առողջապահական և գիտակրթական հարթակը ✅️միավորում է բուժաշխատողներին, գիտնականներին և առողջապահության մասնագետներին՝
նպատակ ունենալով ներդնել միջազգային չափորոշիչները Հայաստանում
✅️զարգացնել շարունակական բժշկական կրթությունը (CME/CPD)
✅️խթանել գիտական համագործակցությունը և կազմակերպել բարձր մակարդակի գիտաժողովներ ու մասնագիտական միջոցառումներ

📌Գիտաժողովը կրեդիտավորված է (յուրաքանչյուր օրը՝ 6 ՇՄԶ կրեդիտ, ընդհանուր՝ 12)։

Հ.Գ.Սիրելի պացիենտներ, գիտաժողովի օրակարգը խիստ հագեցած է, ուստի հայցում եմ ձեր ներողամտությունը, եթե այս օրերին չկարողանամ լինել հասանելի կամ արագ պատասխանել ձեր հարցերին։

20/02/2026

Հետազոտվիր այսօր. կյանքի համար յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է։

Բժշկությունն ու ֆուտբոլը առաջին հայացքից տարբեր աշխարհներ են։ Բայց երկուսն էլ կարգապահության, պատասխանատվության և երկար ...
17/02/2026

Բժշկությունն ու ֆուտբոլը առաջին հայացքից տարբեր աշխարհներ են։ Բայց երկուսն էլ կարգապահության, պատասխանատվության և երկար ճանապարհի մասին են։

Տարիների աշխատանք, մանրուքների նկատմամբ ուշադրություն և ամենակարևորը սեր այն գործի հանդեպ, որով զբաղվում ես։

Ֆուտբոլի հանդեպ սերն ու հետաքրքրությունը վաղուց են սկսվել։

Ինչպես արդեն հասկացաք՝ սիրելի թիմս FC Barcelona–ն է, իսկ Lionel Messi–ն՝ ամենասիրելի ֆուտբոլիստներից։

Ասում են՝ ֆուտբոլը պարզապես խաղ չէ, այլ բնավորություն։ Ես համաձայն եմ։ Այն սովորեցնում է սպասել, հավատալ, չհանձնվել նույնիսկ այն պահին, երբ հաշիվը քո օգտին չէ։

Սովորեցնում է աշխատել թիմով, վստահել գործընկերոջդ ու պատասխանատվություն կրել քո հատվածի համար։

Գուցե հենց դրա համար էլ ֆուտբոլն ինձ համար միշտ ավելին է եղել, քան պարզապես խաղը։

Հ.Գ. Ի՞նչ եք կարծում նկարն իրական է, թե՞ ոչ))

14/02/2026

Heeere we go✌️ Ներկայացնում ենք մեր բանախոսներին😊
«Իրարամերժ բժշկություն. երբ կարծիքները բախվում են» Մուլտիդիսցիպլինար քննարկումների հարթակ💡

14/02/2026

Մեր միջոցառման հաջողության առանցքում՝ մեր գլխավոր հովանավորը⭐️
«Իրարամերժ բժշկություն. երբ կարծիքները բախվում են» Մուլտիդիսցիպլինար քննարկումների հարթակ

14/02/2026

Ծանոթացեք մեր գիտաժողովի գիտական ծրագրի ղեկավարին` նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ Անուշ Աշոտի Գասպարյանին🧠🥰

«Իրարամերժ բժշկություն. երբ կարծիքները բախվում են» Մուլտիդիսցիպլինար քննարկումների հարթակ✌️
Փետրվարի 21-22, 2026 թ.

Varus Med, վայր, որտեղ ծնվում են հետքրքիր նախագծեր
14/02/2026

Varus Med, վայր, որտեղ ծնվում են հետքրքիր նախագծեր

Մեր գլխավոր գործընկերը և, միաժամանակ, նախագիտաժողովային հանդիպումների սիրված վայրը 😊🫶
«Իրարամերժ բժշկություն. երբ կարծիքները բախվում են» Մուլտիդիսցիպլինար քննարկումների հարթակ✌️

Շատ կանայք խուճապի են մատնվում, երբ տեսնում են բացասական թեստ, բայց դաշտանի բացակայություն: Իրականում, մեր օրգանիզմը շատ...
14/02/2026

Շատ կանայք խուճապի են մատնվում, երբ տեսնում են բացասական թեստ, բայց դաշտանի բացակայություն:

Իրականում, մեր օրգանիզմը շատ զգայուն է արտաքին աշխարհի նկատմամբ:

Ի՞նչն է թաքնված ուշացումների հետևում.
📌թերթեք նկարները։

Խորհրդատվության և հերթագրումների համար`
📲 +37493519529
📍«Շենգավիթ» ԲԿ

#հղիություն #գինեկոլոգ #կանացիառողջություն

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Rusiko posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category