Digital health / Թվային առողջապահություն

Digital health / Թվային առողջապահություն DigitalHealth/Թվային առողջապահությունը հանդիսանում է 21-րդ դարի առողջապահական ոլորտի արդյունավետ գործունեության կարևորագույն հիմքը:

13/02/2021

Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք
17:00 / 13.02.2021

Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ։

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

ԹԵԺ ԳԻԾ՝ 112

[English text below]✅ 2021 թվականի փետրվարի 3-ին SNOMED CT կազմակերպության հետ տեղի ունեցավ ծրագրի իրականացման մասին առց...
10/02/2021

[English text below]
✅ 2021 թվականի փետրվարի 3-ին SNOMED CT կազմակերպության հետ տեղի ունեցավ ծրագրի իրականացման մասին առցանց քննարկում:
1️⃣ Քննարկման առաջին մասում Էլեկտրոնային առողջապաության ներդրման բաժնի և «Էլեկտրոնային առողջապահության օպերատոր» ՓԲԸ-ի մասնագետները ներկայացրեցին ՀՀ էլեկտրոնային առողջապության ներդրման գործում կատարված և կատարվելիք նախագծերը:
2️⃣ Երկրորդ մասում միջազգային մասնագետ Լինդա Բիրդի կողմից ներկայացվեց Հայաստանում SNOMED CT ծրագրի օգտագործման առավելությունները և հնարավոր բոլոր հեռանկարները կապված ՀՀ-ում Էլ. Առողջապության զարգացման հետ:
ℹ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը SNOMED CT կազմակերպությանն անդամակցում է 2019 թվականից:

✅ On February 3, 2021 we had online discussion with SNOMED CT organization about the system implementation.
1️⃣ In the first part of the meeting the specialists from Armenian eHealth investment department and from “eHealth national operator” CJSC introduced Armenian eHealth current situation as well as talked about the future prospective.
2️⃣ In the second part the international specialist Linda Bird talked about advantages of using SNOMED CT. During the meeting also Armenian eHealth development plans had been discussed.
ℹ King reminder, Republic of Armenia has signed membership with SNOMED CT in 2019.

[English text below]✅2019 Թվականի Նոյեմբեր ամսից, ՀՀ Առողջապահության նախարարությունը սկսեց անդամակցել աշխարհի ամենահարու...
09/02/2021

[English text below]

✅2019 Թվականի Նոյեմբեր ամսից, ՀՀ Առողջապահության նախարարությունը սկսեց անդամակցել աշխարհի ամենահարուստ առողջապահական տերմինալոգիա ունեցող համակարգի` SNOMED CT կազմակերպության հետ: Կազմակերպության հետ ունեցած անդամակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային առողջապահության զարգացմանը: Պետք է նշել, որ անդամակցությունը իրենից ենթադրում է ոչ միայն անհրաժեշտ կլինիկական տերմինների տրամադրում, այլ նաև որոշակի աջակցություն պացիենտի տվյալների անվտանգությունը ապահովելու գործում:

✅In November 2019 the Ministry of health of Republic of Armenia became a Member of SNOMED CT, which has the world’s most comprehensive clinical terminology. The membership will contribute the development of Armenian EHealth system. It’s worth to say that The Government of Armenia strongly has a belief that integration of SNOMED CT will not only support more accurate clinical decisions, but will also enhance productivity and patient safety.

04/02/2021

04/02/2021

17/10/2019

✔️Թվային առողջապահությունը հանդիսանում է 21-րդ դարի առողջապահական ոլորտի արդյունավետ գործունեության կարևորագույն հիմքը: Թվային առողջապահությունը Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, նպատակաուղղված է զարգացնել առողջապահական համակարգը` բարելավելով վերջինիս որակը, հասանելիությունն և արդյունավետությունը տեղեկատվական համակարգերի միջոցով: ՀՀ-ում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը նախատեսում է առողջապահության համակարգի համապարփակ բարեփոխում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով, ինչը հնարավորություն կտա հասարակությանը մատուցել բարձրորակ, անվտանգ, հասանելի և մատչելի բժշկական ծառայություններ:
Համակարգի ներդրման հիմնական նպատակներն են.
📍Բժշկական ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացում
📍Ադմինիստրատիվ աշխատանքների կրճատում
📍Բոլոր շահառուներին մոնիտորինգի և որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
📍Առողջապահության համակարգի թափանցիկության ապահովում
📍Նոր տիպի բժշկական ծառայությունների ստեղծում
📍Հանրության բավարարվածության մակարդակի բարձրացում
Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության դասընթացները առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների համար մեկնարկել են սույն թվականի հունիսի 26-ից: Դասընթացները ներառում են թե' պետական, և թե' մասնավոր հատվածին պատկանող բուժհաստատություններ:
Մինչ այժմ Արմեդ համակարգով արդեն իսկ վերապատրաստվել են թվով 1.379 ԱԱՊ բժիշկ:
✔️Ստորև Ձեզ ենք ներկայացնում վիճակագրությունը մինչ 18.10.2019 թվականի
Թվերը ըստ մարզերի`
✔️Երևան 588
✔️Տավուշ 61
✔️Արագածոտն 67
✔️Արարատ 119
✔️Արմավիր 131
✔️Գեղարքունիք 77
✔️Լոռի 102
✔️Կոտայք 115
✔️Շիրակ 54
✔️Սյունիք 36
✔️Վայոց Ձոր 29
#թվայինառողջապահություն
Digital health / Թվային առողջապահություն

 «ԿԱՍՊԵՐՍԿԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՀՀ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՄԻՆԱՐ.
08/10/2019


«ԿԱՍՊԵՐՍԿԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՀՀ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՄԻՆԱՐ.

Address

Komitas Street
Yerevan

Telephone

+37499449375

Alerts

Be the first to know and let us send you an email when Digital health / Թվային առողջապահություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category