Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan

Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan Ամեն ինչ կրծքագեղձի մասին
Բժիշկ-ուռուցքաբան Արթուր Ավետիսյան

Բարեւ ձեզ, ես ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, կրծքագեղձի վիրաբույժ Արթուր Ավետիսյանն եմ ( http://www.doctors.am/hy/arthur-a-avetisyan):
Իմ մասնագիտացումը կրծքագեղձի հիվանդություններն են։
Այսօր զանգվածային լրատվամիջոցները ինֆորմացիայի ստացման լայն հնարավորություններ են ստեղծում. կանայք կարող են համացանցում գտնել անհամար հոդվածներ կրծքագեղձի հիվանդությունների, բուժման միջոցների, երբեմն նաև ինքնաբուժության մասին։ Ցավոք, դրանց մեծ մասը արտատպում է և, մեղմ ասած, կասկածելի իր ճշգրտությամբ, ինչը երբեմն շփոթություն է ստեղծում ոչ միայն պացիենտների, այլև անգամ ոչ նեղ մասնագետ-բժիշկների համար:
Սիրելի՛ կանայք, հրավիրում եմ Ձեզ իմ պաշտոնական էջ, որտեղ դուք կարող եք գտնել մասնագիտական հավաստի տեղեկատվություն կրծքագեղձի ֆիզիոլոգիայի, հիվանդությունների, ախտորոշման ժամանակակից մեթոդների ու զանազան հիվանդությունների բուժման մասին։
Դուք պարբերաբար կստանաք հետաքրքիր ու մատչելի տեղեկատվություն կնոջ այս կարևոր օրգանի մասին։
Առո՛ղջ եղեք…

Սիրով և հոգատարությամբ՝ Ձեր բժիշկ
Արթուր Ավետիսյան
091 32 45 25

Էջի հարգելի ընթերցողներ. Հոկտեմբեր ամսին ընդառաջ փոխել եմ էջի անունը..., բայց Առողջ կրծքագեղձ նախագիծը ոչ մի տեղ չի կորո...
25/09/2025

Էջի հարգելի ընթերցողներ. Հոկտեմբեր ամսին ընդառաջ փոխել եմ էջի անունը..., բայց Առողջ կրծքագեղձ նախագիծը ոչ մի տեղ չի կորում: Եղեք տեղեկացված և առողջ: Հա ու այսուհետ էլ ավելի ակտիվ կլինենք:

26/08/2025
11/08/2025

Դիտեք Հենարան Հիմնադրամ / Henaran Foundation-ի հետ համատեղ մշակած "Պացիենտի դպրոց" նոր նախագծի հերթական՝ 9-րդ թեմատիկ հոլովակը, որը նվիրված է կրծքագեղձի քաղցկեղի հորմոնալ բուժմանը:

01/08/2025

Հարգելի դիմորդներ, ընդունելության ընթացակարգին, պահանջվող փաստաթղթերին և այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել ԱԱԻ-ի ուսումնական բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 8501 (ներքին՝ 2):

🌝Արևայրուք և կրծքագեղձԿանխարգելում, Օգտակար ինֆորմացիաԱմռան օրերին բոլորն են ձգտում հանգստանալ, և հանգիստը հաճախ (հատկապ...
23/07/2025

🌝Արևայրուք և կրծքագեղձ
Կանխարգելում, Օգտակար ինֆորմացիա

Ամռան օրերին բոլորն են ձգտում հանգստանալ, և հանգիստը հաճախ (հատկապես կանանց համար) ասոցացվում է ծովի և արևայրուքի (загар) հետ: Ծանոթանանք արևայրուքի առավելություններին ու թերություններին:

Բոլորս դեռ վաղ տարիքից գիտենք, որ արևային լոգանքներն (солнечные ванны) օգտակար են օրգանիզմի համար: Արևի լույսն ու ջերմությունն ազդեցություն են ունենում էնդոկրին համակարգի վրա (վահանագեղձ, հիպոֆիզ, ձվարաններ և այլն), ինչպես նաև կարգավորում են նյութափոխանակությունը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Արևի լույսից մեր օրգանիզմում առաջանում է վիտամին D: Հատկանշական է, որ այդ վիտամինի 90%-ը մեր օրգանիզմը ստանում է արևի ճառագայթներից, և միայն 10%-ն է փոխանցվում սննդի միջոցով: Վիտամին D-ի օգտակարության մասին կարելի է երկար խոսել: Պարզվել է, որ այն օգտակար է նաև կրծքագեղձի համար: Ստենֆորդի համալսարանի գիտնականները գտնում են, որ արևային լոգանքներն իջեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Սրա պատճառն այն է, որ արևային լոգանքների ընթացքում մեր օրգանիզմում առաջանում է վիտամին D: Ապացուցված չէ, բայց կարծիք կա, որ հենց դրա պատճառով գյուղաբնակ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է ավելի քիչ դեպքերում, քան այն կանանց մոտ, ովքեր աշխատում են գրասենյակային պայմաններում: Վիտամին D-ի հակաուռուցքային նշանակության մասին վկայում են բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ: Շվեյցարիայում կրծքագեղձի վիրաբուժության կենտրոնում բացի հակաուռուցքային դեղորայքային բուժումից նշանակվում էր նաև վիտամին D, ընդ որում՝ նշանակվում էր պրակտիկորեն բոլորին և երկարաժամկետ օգտագործման համար: Սպիտակամաշկներին 1 ժամ տևողությամբ արևայրուքը բավական է վիտամին D-ի անհրաժեշտ քանակը ստանալու համար, իսկ սևամորթների դեպքում՝ 5-6 անգամ ավելի երկար ժամանակ է պահանջվում: Վիտամին D-ն սինթեզվում է խոլեստերինից, իսկ օրգանիզմի վրա իր ազդեցությունն է թողնում մոտ 3000 գենի միջոցով, որոնց աշխատանքը կախված է վիտամին D-ից: Գրականությունում կան որոշ տվյալներ, ըստ որոնց վիտամին D-ն իջեցնում է շագանակագեղձի, ոսկրային ուռուցքների և հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը: Վիտամին D-ն առաջանում է B դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ուլտրամանուշակագույն ճառագայթների այս տեսակը բավական քիչ է պարունակվում արևի լույսի մեջ, եթե ամպամած եղանակ է: Այնպես, որ վիտամին D-ն սինթեզվում է արևային օրերին: Այսուհանդերձ, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:

Առաջին վտանգն արևայրուքից, իհարկե, մաշկի այրվածքներն են: Այրվածքները ոչ միայն ցավոտ են, այլև վտանգավոր: Ապացուցված է, որ արևային լոգանքների չարաշահումը բարձրացնում է մաշկի քաղցկեղի ռիսկը: Այն վտանգավոր է նախևառաջ սպիտակամաշկ կանանց համար, ովքեր ունեն բազմաթիվ խալեր ու, հատկապես, եթե այդ խալերը վերջին շրջանում փոխել են իրենց գույնը կամ ձևը: Արևի ճառագայթներից մաստոպատիա չի կարող առաջանալ, բայց արևի տաքությունը խթանում է էնդոկրին համակարգը, ինչը կարող է հանգեցնել հորմոնալ շեղումների, որի հետևանքով կարող է առաջանալ ցավ կրծքագեղձում: Չի բացառվում կիստաների առաջացումն ու մեծացումը, ինչպես նաև ֆիբրոադենոմաների մեծացումը: Կրծքագեղձի մաշկն ավելի զգայուն է դառնում, եթե կինը նախկինում ստացել է ճառագայթային բուժում: Արևն անցանկալի է քիմիաթերապիա ստացողների համար, քանի որ որոշ դեղամիջոցներ կարող են ուժեղացնել արևի ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա: Կարելի է արևայրուք ընդունել քիմիաթերապիա ստանալուց միայն 1,5-2 ամիս անց: Բայց սա չի նշանակում, որ պետք է փակվել տանը: Անցանկալի է կեսօրվա արևի ընդունումը, իսկ առավոտյան ծովային լողը կամ ծառի ստվերի տակ գիրք կարդալը ողջունելի են: Արևի տակ գտնվելիս լայն գլխարկի առկայությունը և արևապաշտպանիչ քսուքի (30 SPF կամ բարձր) կիրառումը խիստ ցանկալի են: Արևայրուք ընդունել կարելի է նաև հով տեղում. դանդաղ է, բայց անվտանգ: Պտուկի մաշկը ավելի բարակ և զգայուն է, քան կրծքի մաշկը, ուստի այն ավելի շատ է հակված այրվելու: Ցանկալի է արևայրուք ստանալ լողազգեստով կամ գոնե ծածկել միայն պտուկները: Եթե կրծքի վրա կան խալեր, պետք է ընտրել այնպիսի լողազգեստ, որը կծածկի դրանք: Նոր վիրահատված կանայք պետք է խուսափեն հաճախակի արևայրուքներից. դա կարող է վատ ազդեցություն թողնել սպիերի վրա: Հղի և կերակրող մայրերի համար արևայրուքը խրախուսելի չէ. եթե վնասվեն պտուկները, ապա հետագայում կարող է դժվարանալ կերակրման ընթացքը: Արևայրուքի համար նախընտրելի և անվտանգ ժամերն են՝ 11-ից 12-ը և 16-ից հետո: Արևայրուքի օրերին խրախուսվում է հեղուկի շատ օգտագործումը:

Հաճախ կանայք օգտվում են արևաբուժարանների (солярий) ծառայություններից: Նախքան արևաբուժարանից օգտվելը պետք է վստահ լինել բարձրորակ սարքավորումների և մասնագետների հարցում: Կարևոր է իմանալ ճառագայթների ճիշտ չափաբաժինը: Ոմանք օգտագործում են միայն A դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներով սարք, որտեղ արևայրուքը կարճատև է, իսկ վիտամին D չի արտադրվում: Ոմանք էլ օգտագործում են միայն B դասի ուլտրամանուշակագույն ճառագայթներ արտադրող սարքեր: Արևաբուժարան հաճախելն ունի իր սահմանափակումները, և որոշ կանանց առողջական խնդիրների պատճառով հակացուցված է արևաբուժարան այցելել:

Նախքան ծովային հանգիստը կազմակերպելը կամ արևաբուժարանից օգտվելը պետք է խորհրդակցել ուռուցքաբան-մամոլոգի հետ:

19/06/2025

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ-2025

📣Հարգելի՛ ապագա բժիշկներ և գործընկերներ,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ, ստանալով ձեր բոլորի դրական արձագանքները, արդեն երկրորդ տարին անդընդմեջ ԱԱԻ Ուռուցքաբանության ամբիոնը կազմակերպում է հնգօրյա ամառային դպրոց` «Ինչո՞ւ դառնալ ուռուցքաբան» խորագրով։

🎯Ինչո՞ւ մասնակցել ամառային դպրոցին:
Դպրոցի նպատակն է կարճ ժամկետում ծանոթացնել բժշկին, թե ինչ գիտելիքներ նա կարող է ստանալ` սովորելով ԱԱԻ-ի Ուռուցքաբանության ամբիոնում:

Դպրոցի ծրագիրը ներառում է տեսական մաս (օրը 1 ժամ), երբ ապագա դիմորդը կարող է ծանոթանալ ոլորտի նորություններին և ամբիոնի դասախոսների հետ, ինչպես նաև պրակտիկ մասից, երբ բժիշկը հնարավորություն կունենա շրջել վիրասրահներում և կլինիկական բաժանմունքներում։

🎯Ովքե՞ր կարող են մասնակցել ամառային դպրոցին:
Բժշկական համալսարանների վերջին կուրսում սովորող ուսանողները, բժշկական կրթություն ստացած նորավարտ ուսանողները, ինչպես նաև երկրորդ մասնագիտացում դիտարկող այլ ոլորտների բժիշկներ։

🎯Որտե՞ղ է ընթանալու ամառային դպրոցի պրակտիկ մասը:
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

🎯Ե՞րբ է տեղի ունենալու ամառային դպրոցը:
Հուլիսի 7-11-ը և օգոստոսի 4-8-ը:

🎯Ի՞նչ առավելություն կտա ապագա դիմորդին ամառային դպրոցին մասնակցությունը:
Ամառային դպրոց հաճախած բժիշկները հնարավորություն կունենան հատուկ պայմաններով սովորել ԱԱԻ-ի Ուռուցքաբանության ամբիոնում։

Առավել մանրամասն` https://bit.ly/4n61sQa

Ամառային դպրոց հաճախելն ԱՆՎՃԱՐ Է, բայց տեղերը սահմանափակ են: Հասցրե՛ք գրանցվել:

📱Ամառային դպրոցին գրանցվելու համար հարկավոր է զանգահարել 099636106 (երկուշաբթիից ուրբաթ`08:30-16:30):

28/04/2025
06/04/2025

«Ուրախ և երախտապարտ եմ, որ Աստծո կողմից ինձ տրված հնարավորությունը կարողացել եմ օգտագործել արդյունավետ և լիարժեք». ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյան

👉Շատ քչերը գիտեն կամ կարող են պատկերացնել, որ իմ պաշտոնավարումը սկսվել է կենտրոնի համար բավականին բարդ ժամանակաշրջանում, քանի որ ՈՒԱԿ-ը Պետական գույքի կառավարման կոմիտեյի ենթակայությունից նոր էր վերադարձվել առողջապահության նախարարության ենթակայությանը (մինչ այդ Կենտրոնը վաճառքի նպատակով տարվել էր պետ.գույք, քանի որ երեք տարի աշխատել էր բացասական բալանսով), իսկ արդեն այսօր իմ կողմից պաշտոնավարման սկզբում նախաձեռնված առողջացման ծրագիրը համարում եմ հարյուր տոկոսով իրագործված։

Հակիրճ ներկայացնեմ, թե ինչ ունեինք 2019 թվականին, և ինչ ունենք այսօր:

✅25 000քմ. տարածք կարիք ուներ կապիտալ վերանորոգման ու բժշկական և կենցաղային գույքով հագեցման. 100%-ով կատարված է, ինչպես նաև կառուցվել է մոտ 4 000 քմ. նոր շինություն։

✅Կային մոտ երկու տասնյակից ավել ուռուցքաբանական ծառայություններ, որ այլ կենտրոններում և զարգացած երկրներում մատուցվում էին, բայց մեր կենտրոնում չէին մատուցվում, որի հիմնական պատճառը սարքավորումների և մասնագետների վերապատրաստման հնարավորությունների բացակայությունն էր: Իսկ ինչ ունենք 5 տարի անց՝ ներդրվել է մոտ 30 նոր ուռուցքաբանական ծառայություն, գնվել է 300-ից ավելի նոր սարք-սարքավում, գրեթե ողջ ավագ բուժանձնակազմը անցել է վերապատրաստումներ արտերկրի լավագույն կլինիկաներում, և այդ ամենն իրականություն է դարձել ՈՒԱԿ-ի գեներալիզացված միջոցների հաշվին։

✅Հիվանդանոցը չուներ լոկալ ցանց, և պրոցեսների գրեթե 90%-ը թղթային էր. այժմ հիվանդանոցն ունի ժամանակակից էլեկտրոնային կառավարման համակարգ` յուրաքանչյուր հատված ներառող լոկալ ցանց, ինչի արդյունքում հիվանդության պատմագրերը և գրեթե ամբողջ կառավարումը տեղի են ունենում էլեկտրոնային տարբերակով։

✅ՈՒԱԿ-ում տեղի ունեցող բուժական և մնացած գործընթացները հսկվում էին անձերի միջոցով, ինչը հանգեցնում էր օբյեկտիվության ցածր մակարդակի: Իսկ ինչ ունենք այսօր՝ ստեղծվել է ուռուցքաբանական մասնագիտական թիմ, որը իրականացնում է բոլոր հիվանդների բուժման պլանավորումը, և ներկայումս ոչ մի բժիշկ ինքնուրույն չի կարող որոշել հիվանդի բուժման մեթոդների թե՛ հերթականությունը, թե՛ տևողությունը, և թե՛ ձևը։ Ստեղծվել է որակի վերահսկման և կառավարման բաժին, որը ամբողջ բուժկենտրոնում ներդնում է գործընթացների ստանդարտացում և դրանց համապատասխանեցում միջազգային հայտնի չափանիշներին։ Այդ բաժնի՝ վերջերս արձանագրած ամենաակնառու ձեռքբերումը արյան լաբորատորիայում ԱՄՆ ազգային հավաստագրման մարմնի կողմից ISO 15189-ի ստացումն էր, որը ԱՄՆ-ում գործող լաբորատորիաներից բացի սշխսրհում ունի ընդամենը 14 այլ լաբորատորիա, և այդտեղ կատարված հետազոտությունները ընդունելի են համարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

✅Ուզում եմ նաև նշել բուժկենտրոնը բնորոշող կտրուկ դրական փոփոխություններից որոշների մասին։

▫️Սպասարկված հիվանդների քանակ՝ 2018թ -35,700 2024թ․- 50,000:
◽️Անձնակազմի քանակ 2018թ․ -491 2024թ․- 673:
◽️Հիվանդանոցային մուտքեր 2018թ․- 2,4,մլրդ, 2024թ․ - 7,4 մլրդ:
◽️Բժշկի միջին աշխատավարձ 2018թ, - 486,000 2024թ․ -1,500,000:
◽️Ամբողջ անձնակազմի միջին աշխատավարձ 2018թ․ -258,000, 2024թ․- 600,000:
◽️Պետությանը տրված հարկեր 2018թ, -496 մլն`- 2024թ․- 1մլրդ 517մլն.:

Վերջին հինգ տարում իր միջոցների հաշվին կատարած ներդրումների թիվ 5մլրդ 839 մլն․։

Ինչպես նաև ուզում եմ նշել, որ 2019 թվականից սկսած, բացի 2020 թվականը, մինչ այսօր հիվանդանոցը աշխատել է շահույթով, և ուղղակի շահույթը 2019 թվականին եղել է 104 մլն., 2021 թվականին եղել 174մլն․ 2022 թվականին եղել 381․մլն., 2023 թվականին եղել 456մլն․ 2024 թվականին եղել 626մլն.։

✅Չնայած հիվանդանոցում կային բազմաթիվ վաստակավոր, արհեստավարժ և ոլորտում հայտնի բժիշկներ, այնուամենայնիվ, հիվանդանոցի համբավը լավագույններից չէր, քանի որ կենտրոնում կար մեծ ծավալի ստվերային շրջանառություն, իսկ այսօր վստահորեն կարող եմ ասել, որ գերթե ամբողջությամբ այդ արատավոր երևույթը վերացած է, ինչի մասին վկայում են վերջին տարիներին կենտրոնի հետ առնչված պացիենտները և ֆինանսական ցուցանիշները։

📈Այս ամենի արդյունքում ՈՒԱԿ-ը դարձել է միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան համպարփակ ուռուցքաբանական ծառայություններ մատուցող բուժկենտրոն, որտեղ բուժում է ստանում մեր երկրի ուռուցքով հիվանդների գրեթե 70%-ը, որում իրենց կաևոր դերն ունեն հիվանդանոցի անձնակազմը՝ բժիշկների գլխավորությամբ, մեր գերատեսչությունը և կառավարությունը՝ իրենց ծրագրերով:

Եվ այն արդյունքը, ինչը մենք տեսնում ենք այսօր, ինձ և մեր ողջ թիմի համար հպարտության մեծ առիթ է, քանի որ մենք մեր ուժերով կարողացել ենք նման արդյունքներ արձանագրել: Այս ամենում իրենց ներդրումն ունեն նաև բոլոր նախկին տնօրենները:

🤗Առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում իմ ողջ թիմին, որի հետ այսօր հասել ենք այս արդյունքին: Հավատացած եմ, որ միասնականությունն է լավագույն արդյունքին հասնելու կարևորագույն նախապայմանը, և այսօր վստահ կարող եմ ասել` մեզ հաջողվել է դառնալ միասնական:

Ունեմ հաստատ համոզմունք, որ ՈՒԱԿ-ը շատ արագ տեմպերով շարունակելու է զարգանալ, առաջ գնալ` սահմանելով նոր նշաձողեր:

Թող բոլորս լինենք առողջ, ապրենք
արժանապատիվ, խաղաղ երկնքի տակ։

Նարեկ Մանուկյան
ՈՒԱԿ տնօրեն

19/02/2025
16/02/2025

Քաղցկեղ ախտորոշումը ծանր հոգեբանական հարված է պացիենտի և նրա ընտանիքի անդամների համար։ Հայաստանում շատերը, նույնիսկ շատ բժիշկներ, հաճախ անտեսում են հոգեբանական աջակցության դերը քաղցկեղի բուժման ընթացքում և դրանից հետո։ Շատ հաճախ հոգեբանությունը սխալմամբ շփոթվում է հոգեբուժության հետ, հետևաբար՝ անհիմն մերժվում։

Պացիենտի հոգեկան վիճակը քաղցկեղ ախտորոշման մասին տեղեկանալուց երևի կարելի է համեմատել պատերազմի մասին լուրն իմանալու հետ․․․ ոմանք տևական պայքարից հետո ուժ են գտնում և պայքարում, ոմանք՝ առանց փորձելու հանձնվում։ Այս իրավիճակում անգնահատելի դեր է կատարում հոգեուռուցքաբանությունը, որի դերն է պաշտպանել պացիենտին հոգեկան հարվածից և վերհանել պացիենտի ներքին ուժերն ու ռեսուրսները պայքարելու ունակ լինելու նպատակով։

Դիտեք Հենարան Հիմնադրամ / Henaran Foundation-ի հետ համատեղ մշակած "Պացիենտի դպրոց" նոր նախագծի հերթական՝ 8-րդ թեմատիկ հոլովակը, որը նվիրված է քաղցկեղից բուժվող պացիենտի և նրա հարազատների հոգեկան առողջությանը։

Նախագծի առաքելությունը՝ Կրծքագեղձի առողջության խթանում և կրծքագեղձի քաղցկեղի զգոնության բարձրացում Հայաստանի կանանց շրջանում: Նախագիծն իրականացվում է ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության դեսպանատան Embassy of the Netherlands in Armenia աջակցությամբ:

Առո՛ղջ եղեք։

#պացիենտիդպրոց


Promoting breast health and enhancing breast cancer alertness among female population of Armenia to improve breast cancer outcomes and reduce breast cancer mortality through improving early detection of new breast cancer cases in Armenia

Հարգելի ընթերցող, փետրվարի 1-2_ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց մեր մասնագիտությանն առ...
09/02/2025

Հարգելի ընթերցող, փետրվարի 1-2_ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց մեր մասնագիտությանն առնչվող տարվա գլխավոր միջոցառումը` արդեն ավանդույթ դարձած Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը։ Միջոցառմանը ներկա էին արտերկրից հրավիրված մոտ 60 հեղինակավոր խոսնակներ, հյուրեր։ Ներկայացվեցին 150 զեկույց, երկու վարպետաց դասեր: Հիշեցնեմ, որ սա արդեն 5_րդն էր` նման ձևաչափով կազմակերպված։ Բացի կոնֆերանսը վարելուց մեծ պատասխանատվությամբ երկու զեկույցով հանդես եկավ նաև ձեր խոնարհ ծառան։
Առո'ղջ եղեք

30/01/2025

Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրես

Այս տարի մասնակիցների թիվը գերազանցել է բոլոր տարիների ցուցանիշները։ Պատվիրակների թիվը հատել է 500-ի սահմանը:

Նմանօրինակ կոնգրեսների կազմկերպումը շատ մեծ նշանակություն ունի բժշկական հանրության համար։ Սա շարունակական կրթությանը նպասելու լավագույն միջոցներից է:

Կոնգրեսի աշխարհագրությունն ամեն տարի ընդլայնվում է։ 2025-ի կոնգրեսի հատուկ հյուրերի ցանկում են պրոֆեսորներ Հայդելբերգի համալսարանից, մասնագետներ NCCN-ից, UCLA-ից, Թալսայի Ռադիոլոգների ասոցիացիայից, ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Վրաստանի, Իտալիայի և Գերմանիայի առաջատար բժշկական հաստատություններից։

Address

Fanarjyan 76
Yerevan
0052

Alerts

Be the first to know and let us send you an email when Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ամեն ինչ կրծքագեղձի մասին - Dr. Artur Avetisyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category