Armenian Association of Art-Therapy

Armenian Association of Art-Therapy ԱԹՀԱ- Արտ-թերապիայի Հայկական Ասոցիացիա
AAAT- Armenian Association of Art-therapy

Արտ-թերապիայի հայկական ասոցիացիան մեկնարկում է մանկական արտ թերապիային ուղղված առցանց դասընթաց: Մանրամասներին ծանոթանալո...
24/02/2026

Արտ-թերապիայի հայկական ասոցիացիան մեկնարկում է մանկական արտ թերապիային ուղղված առցանց դասընթաց:

Մանրամասներին ծանոթանալու համար անցեք մեկնաբանության դաշտում տեղադրված հղումով:

03/02/2026

Կադրեր «Թերապևտիկ արվեստ»․ բացահայտելով ներքին ռեսուրսները հանդիպումից։
Հաջողված հանդիպում՝ ջերմ մթնոլորտով, խորքային գործընթացով և ակտիվ ներգրավվածությամբ :

Աշխատանքը իրականացրեց Կարինե Խաչատուրյանը։

Շնորհակալություն մասնակիցներին վստահության համար։

22/01/2026

Վեդիի պոլիկլինիկայում տեղի ունեցավ արտ-թերապևտիկ հանդիպում՝ բժիշկների մասնակցությամբ՝
«Շամոտ» Գիտարվեստանոցի և Արտ-թերապիայի հայկական ասոցիացիայի համագործակցությամբ։

Հանդիպման նպատակն էր կանխարգելել մասնագիտական դեֆորմացիան և հուզական այրումը, ինչպես նաև աջակցել մասնակիցներին դուրս բերել կուտակված հույզերը՝ տալով նրանց գույն և ձև։
Ստեղծագործական գործընթացը դարձավ անվտանգ տարածք՝ ինքնանդրադարձի, վերալիցքավորման և ներքին ռեսուրսների ակտիվացման համար։

Միաժամանակ ներկայացվեց տեղեկատվություն արտ-թերապիայի մասին և քննարկվեցին դրա կիրառման հնարավորությունները բուժհաստատություններում՝ որպես աջակցող և կանխարգելիչ աշխատանքի արդյունավետ գործիք։

Աշխատանքը իրականացրել է ԱԹՀԱ համահիմնադիր և նախագահ Սեդա Շահվերդյանը։

Շնորհակալ ենք ջերմ ընդունելության, վստահության և համագործակցության համար✨

Թող գալիք տարին լինի ներշնչման,ներքին ուժի,ստեղծագործական ազատության և մասնագիտական աճի տարի։Շնորհավոր գալիք Ամանոր և Սո...
31/12/2025

Թող գալիք տարին լինի ներշնչման,ներքին ուժի,ստեղծագործական ազատության և մասնագիտական աճի տարի։

Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ🌟

Տարին ամփոփում ենք կարևոր համագործակցությամբ՝ միավորելով փորձը, նպատակներն ու տեսլականը․Արտ-թերապիայի հայկական ասոցիացիա...
30/12/2025

Տարին ամփոփում ենք կարևոր համագործակցությամբ՝ միավորելով փորձը, նպատակներն ու տեսլականը․

Արտ-թերապիայի հայկական ասոցիացիան և «Ճախրուկ» ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հիմք դնելով երկարաժամկետ և արժեքահեն գործընկերությանը։

Ճախրուկ / Tshakhruk🌟

🪄Մի քանի կադրեր դեկտեմբերի 23-ին կայացած «Հյուսիսային քամին» արտ-թերապևտիկ հանդիպումից։Նման  ստեղծագործական  համակցված  ...
27/12/2025

🪄Մի քանի կադրեր դեկտեմբերի 23-ին կայացած «Հյուսիսային քամին» արտ-թերապևտիկ հանդիպումից։

Նման ստեղծագործական համակցված աշխատանքները թույլ են տալիս արտահայտել այն ինչ երբեմն դժվար է արտահայտել բառերով, և ուղղված են վերանայելու մեր ներքին սցենարները` դրանց վերաիմաստավորելու հնարավորություն ընձեռելով։

26/12/2025

Փոքրիկ հատված «Հյուսիսային քամին» արտ-թերապևտիկ հանդիպումից։🪄

25/12/2025

Շնորհակալություն վստահության համար:

Կհանդիպենք՝ շուտով🪄

Ամանորին ընդառաջ սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու արտ-թերապևտիկ հանդիպման, որտեղ հեքիաթը և ստեղծագործական պատկերումը ...
17/12/2025

Ամանորին ընդառաջ սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու արտ-թերապևտիկ հանդիպման, որտեղ հեքիաթը և ստեղծագործական պատկերումը միահյուսվում են ներքին աշխարհի հետ աշխատանքի մեջ։

Հեքիաթաթերապիայի և իզոթերապիայի համադրությունը ձեզ հնարավորություն կտա հեքիաթային սյուժեի և ստեղծագործական գործընթացի միջոցով անդրադառնալ ներքին ապրումներին, փոփոխության թեմային և անձնական ռեսուրսներին։

Հանդիպում ենք դեկտեմբերի 23-ին, ժամը 18:00-ին
Հասցեն՝ Թերլեմեզյան 2/1

Հրավիրում ենք ԱԹՀԱ անդամներին և անդամության համար գրանցված մասնակիցներին։

Շտապեք գրանցվել,տեղերը սահմանափակ են։

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScmjto_9iHdqc_fMJ5VCMsePH1tPTiEGE8AWTkq4wM82lGuyA/viewform

🔉Հարգելի՛ հոգեբաններ, արտ թերապևտներ, արվեստագետներ, մանկավարժներ և հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներ. Արտ թե...
12/11/2025

🔉Հարգելի՛ հոգեբաններ, արտ թերապևտներ, արվեստագետներ, մանկավարժներ և հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներ.

Արտ թերապիայի ասոցիացիան սկսում է անդամակցության հայտերի ընդունումը՝ նպատակ ունենալով միավորել այն մասնագետներին, ովքեր իրենց մասնագիտական գործունեությամբ ցանկանում են նպաստել արվեստի միջոցով հոգեբանական աջակցության մշակույթի տարածմանը Հայաստանում։

Անդամակցելով՝ Դուք կստանաք հնարավորություն դառնալու մասնագիտական համայնքի լիիրավ անդամ, մասնակցելու սեմինարների, վերապատրաստումների և համաժողովների, ինչպես նաև ունենալու ներդրում արտ-թերապիայի զարգացման գործում։

Կից ներկայացված է անդամակցության գրանցման ձևաթուղթը։

https://forms.gle/RCyQw8G6f8A85JSW7

Անդամակցության մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի գրանցման գործընթացից հետո։

Միացե’ք արտ-թերապիայի հայկական համայնքին. սիրով սպասում ենք Ձեզ։

08/10/2025

Արտ- թերապիայի Հայկական ասոցիացիան իրականցնում է արտ-թերապևտիկ հանդիպումներ Արցախից տեղահանված երեխաների և նրանց ծնողների հետ։ Այս անգամ կիրառվել է «Ձեռք» մեթոդը , որը կիրառման տարբեր մոտեցումներ ունի։ Այն հնարավորություն է տալիս առաջ բերել խորքային թաքնված բովանդակությունը, որը երեխաները հաճախ դժվարանում են կիսել բառերով։ Նկարված ձեռքի յուրաքանչյուր բաղադրիչը, ընտրված գույներն ունեն իրենց նշանակությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Association of Art-Therapy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category