Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center

Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center Ալերգիկ հիվանդությունների ախտորոշում

07/02/2026

🔎Ունեցե՞լ եք դեմքի, շրթունքների կամ լեզվի հանկարծակի այտո՞ւց՝ առանց քորի ու ցանի։
👉 Սա կարող է լինել (ԱՓՖ ինհիբիտորների) ճնշման կարգավորման դեղամիջոցների վտանգավոր կողմնակի ազդեցություն։

🎥 Ալերգոլոգ-իմունոլոգ Մարիամ Մովսիսյանը մանրամասնում է`
• ինչպես է առաջանում այտուցը
• երբ է պետք անհապաղ դիմել բժշկի

30/01/2026

🧐Ալերգիա բոլոր անտիբիոտիկներից. արդյո՞ք դա ճիշտ է:

Ալերգիան իրական խնդիր է, բայց կարևոր է հասկանալ, որ
ալերգիան վերաբերում է կոնկրետ դեղին ոչ թե ամբողջ դեղատեսակին։

🔬 Ալերգիայի ախտորոշման հնարավորությունների և մանրամասների մասին ավելին իմանալու համար դիտեք հոլովակը:

24/12/2025

🍊 Ալերգիա մանդարինից.

Իսկ դուք գիտեի՞ք, որ ցիտրուսները չեն դասվում սննդային ալերգենների շարքին։
👩🏻‍⚕️Իրական սննդային ալերգիայի մասին ավելի մանրամասն պատմում է ալեգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը:

24/12/2025

❄️ Ի՞նչպես վերահսկել ցրտային եղնջացանը.
Ահա մի քանի պարզ խորհուրդ․
✔️ Աստիճանական շփում` ցուրտ միջավայրից տաք միջավայր անցնելիս:
✔️ Պաշտպանող հագուստ:
✔️ Սառը միջավայրից անմիջապես տաք միջավայր չանցնել.։
✔️ Խորհրդատվություն մասնագետի հետ ։ 💙

📍Հասցե ՝ Աբովյան 60 Վիրաբուժական մասնաշենք Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա
📱 Հեռախոսահամար ՝ 010 301 000 ներքին ՝ 387
📨 Էլ. փոստ ՝ allergy.arm@gmail.com

02/12/2025

Օդի աղտոտվածության մասին բարձրաձայնում է ալերգոլոգ իմունոլոգ Մարիամ Մովսիսյանը:

Ինչպե՞ս պաշտպանել ձեզ և ձեր ընտանիքին

Որպես պացիենտ՝

✔️ Ստուգեք օդի ախտոտվածության օրական ցուցանիշները:
✔️Խուսափեք աղտոտվածության բարձր օրերին բացօթյա մարզումներից և դրսում երկար մնալուց:
✔️Երթևեկության ծանր ժամերին փակեք պատուհանները:
✔️Տանը և աշխատասենյակը հարստացրեք օդը մաքուր պահող բույսերով կամ հնարավորության դեպքում օգտագործեք օդը մաքրող սարքեր:
✔️ Կատարեք ձեր ասթմայի գործողությունների պլանը:
✔️ Բարձր ռիսկի սեզոններին բաց մի թողեք կանխարգելիչ դեղերի կիրառումը:

Որպես քաղաքացի՝

•Մի այրեք տերևներ, աղբ կամ թափոններ
• Հետևեք մեքենայի վառելիքի այրման որակին
• Պաշտպանեք շրջապատող միջավայրը
• Մի թողեք, որ երեխաները խաղան խիստ փոշոտ կամ գերբեռնված ճանապարհների մոտ
• Տանը խուսափեք խոհանոցային ծխից և ծխախոտի ազդեցությունից

Պաշտպանենք մեր շրջակա միջավայրը․ մաքուր օդը մեր պատասխանատվությունն է:

📍Հասցե ՝ Աբովյան 60 Վիրաբուժական մասնաշենք Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա
📱Հեռախոսահամար ՝ 010 301 000 ներքին ՝387
📨էլ.փոստ `allergy.arm@gmail.com

26/11/2025

🐝Միթե՞ սովորական միջատի խայթոցը կարող է առաջացնել լուրջ ալերգիկ ռեակցիա:

Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը ներկայացնում է միջատների խայթոցներից հետո հնարավոր ալերգիկ ռեակցիաների ռիսկերը և դրանց նախանշանները։

Միջին տարիքի կինը դիմել է ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա  գանգատվելով քորից  և ցանից: Գանգատները առկա են վերջին 6...
20/11/2025

Միջին տարիքի կինը դիմել է ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա գանգատվելով քորից և ցանից: Գանգատները առկա են վերջին 6 տարիների ընթացքում և ունեն կրկնվող բնույթ : Նախկինում կատարված լաբորատոր հետազոտություններում շեղումներ չեն արձանագրվել։ Ուղեկցող հիվանդություններից նշվում է աուտոիմուն թիրեոիդիտ։

Պացիենտը դիմել է տարբեր բկ-ներ և ստացել տարատեսակ բուժումներ: Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայում բուժումը սկսվել է ըստ է ուղեցույցի` հակահիստամինային դեղորայքի նվազագույն դոզայից մինչև մաքսիմալ դոզա : Չի արձանագրվել դրական արդյունք և որոշում է կայացվել բուժումը շարունակել մոնոկլոնալ հակամարմինով՝ օմալիզումաբով։ Երրորդ ներարկումից հետո արդեն նկատվում է դրական փոփոխություն։ Պլանավորվում է բուժումը շարունակել առնվազն 12 ամիս:

27/10/2025

💨 Սպիրոմետրիան՝ պարզ, արագ և առանց ցավի հետազոտություն, որը օգնում է գնահատել շնչառական համակարգի աշխատանքը։
📍 Ալերգոլոգ իմունոլոգ Արմեն Գրիգորյանը ներկայացնում է՝ երբ՞, ինչպես՞ և ինչու՞ անցնել սպիրոմետրիա։

📍Հասցե ՝ Աբովյան 60 Վիրաբուժական մասնաշենք Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկա
📱 Հեռախոսահամար ՝ 010 301 000 ներքին ՝ 387
📨 Էլ. փոստ ՝ allergy.arm@gmail.com

💉 Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի բժիշկներն ու կլինիկական օրդինատորները՝ կլինիկայի ղեկավար, ամբիոնի վարիչ Արմինե...
22/10/2025

💉 Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի բժիշկներն ու կլինիկական օրդինատորները՝ կլինիկայի ղեկավար, ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանի գլխավորությամբ պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ։

Պաշտպանե՛ք ձեզ և ձեր շրջապատը՝
Պատվաստվե՛ք

Address

Աբովյան 58 Հերացի N 1 հիվանդանոց
Yerevan
0025

Alerts

Be the first to know and let us send you an email when Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center:

Share