Astghik Medical Center

Astghik Medical Center Քաղաք Երևան ,Դանիել Վարուժանի փ. 28/1
(1051)

📣 Աստղիկ բկ-ում անձինք նույնպես կարող են սպասարկվել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում  Ստորև ներկայ...
25/02/2026

📣 Աստղիկ բկ-ում անձինք նույնպես կարող են սպասարկվել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում
Ստորև ներկայացնում ենք բուժառուների կողմից հաճախ տրվող հարցերը և պատասխանները 👇

1) Որո՞նք են այն քայլերը, որոնցով անձը պետք է անցնի՝ բուժկենտրոնում համապատասխան հետազոտությունը կամ միջամտությունը ապահովագրությամբ անցնելու համար:
- Սկզբում անձը պետք է հերթագրվի իր ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ այցելելու համար, որից հետո, ելնելով գործելակարգերից, բժիշկը կկազմակերպի անձի խորհրդատվությունները, ախտորոշիչ հետազոտությունները և բուժումը։
2) Ինչպե՞ս է կազմակերպվում նեղ մասնագետի մոտ ուղեգրումը:
- Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝ Այց ամրագրել սպասարկող պոլիկլինիկայի առողջության առաջնային պահպանման բժշկի (թերապևտի կամ ընտանեկան բժշկի) մոտ, նշանակված ժամին անցնել նախնական զննություն։ Թերապևտը կարող է նշանակել հետազոտություններ, դուրս գրել դեղատոմս կամ ուղեգրել նեղ մասնագետի մոտ (ապահովագրության փաթեթի սահմաններում): Ստացած ուղեգրով մոտենալ ծրագրի հետ համագործակցող ցանկացած նեղ մասնագետի։ Մասնագետների և հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ ԱՐՄԵԴ հավելվածում կամ https://www.uhif.am/am/hospitals կայքէջում:
3) Ո՞վ կարող է օգտվել համընդհանուր բժշկական ապահովագրությունից Աստղիկ ԲԿ-ում
- Համընդհանուր բժշկական ապահովագրությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր ընդգրկված են պետական ծրագրում և ունեն համապատասխան իրավունքներ՝ ըստ գործող կարգավորումների։ Մասնավորապես, 65 և ավելի բարձր տարիքի անձինք կարող են բուժում անցնել ապահովագրության շրջանակում՝ սահմանված ընթացակարգով։
4) Որտե՞ղ կարելի է ծանոթանալ ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների և դեղերի ամբողջական ցանկերին։
- Ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի ցանկերը հասանելի են «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում:
5) Արդյո՞ք ապահովագրությամբ բուժում ստանալը երկար ժամանակ է պահանջում
- Ապահովագրությամբ բուժում ստանալու գործընթացը կազմակերպվում է հնարավորինս օպերատիվ։ Ուղեգրի և անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում բուժման կամ հետազոտության կազմակերպումը իրականացվում է սահմանված ժամկետներում՝ առանց ավելորդ ձգձգումների:

🔗 Նյութի աղբյուրը՝ moh.am

23/02/2026

Մելանոման մաշկի չարորակ ուռուցք է, որը հաճախ սկսվում է աննկատ փոփոխություններից.
ի՞նչ նշանների դեպքում է պետք դիմել բժշկին, ինչպե՞ս է կատարվում ախտորոշումը և բուժման ի՞նչ մեթոդներ են կիրառվում այսօր։ 🔬🏥

🧑🏻‍⚕️🩺 Մանրամասնում է Աստղիկ բկ-ի կրծքագեղձի և վիրաբուժական ուռուցքաբանության ծառայության ղեկավար Գևորգ Ասիլբեկյանը

ℹ️📞 Խորհրդատվության և հերթագրման համար զանգահարել՝ 011 66 77 88

22/02/2026

Բուժառուի մոտ հայտնաբերվել էր 7 միոմատոզ հանգույց՝ տարբեր չափսերի.
դեպքը բարդ էր և պահանջում էր առավելագույն ճշգրտություն ու զգուշություն։

✅ Ընտրվեց օրգան պահպանողական ռոբոտիկ վիրահատության տարբերակը՝ նպատակ ունենալով հեռացնել հանգույցները և միաժամանակ պահպանել արգանդը։
Ռոբոտիկ տեխնոլոգիայի կիրառմամբ վիրաբույժի համար ապահովվեց առավել հստակ տեսանելիություն, բարձր ճշգրտություն և վերահսկելի միջամտություն, ինչը թույլ տվեց իրականացնել արդյունավետ և անվտանգ վիրահատություն։ 💯🦾

👨🏻‍⚕️🩺 Աստղիկ բկ-ի ծննդօգնության և գինեկոլոգիական ծառայության ղեկավար` Արման Կարապետյան

ℹ️📞 Խորհրդատվության և հերթագրման համար զանգահարել՝ 011 66 77 88

22/02/2026

✅🏥 21.02.26-ին «Աստղիկ բժշկական կենտրոն»-ի կողմից կազմակերպվեց կրեդիտավորված սեմինար`
«Ցերեբրովասկուլյար հիվանդությունների վարման ժամանակակից մեթոդները» թեմայով։

Սեմինարը նախատեսված էր
🔹 նյարդաբանների
🔹 նյարդավիրաբույժների
🔹 շտապ և անհետաձգելի բժշկության մասնագետների
🔹 թերապևտների
🔹 ընտանեկան բժիշկների համար

✅ Սեմինարը կրեդիտավորված էր 5 տեսական ՇՄԶ կրեդիտով:

Մասնագիտական շարունակական կրթությունը որակյալ և ժամանակակից բժշկության կարևորագույն հիմքերից է։ 📈

20/02/2026

Ռոբոտիկ վիրաբուժության սկիզբը՝ «Աստղիկ» ԲԿ-ում.

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մեկնարկել է ռոբոտիկ վիրաբուժության ներդրման լայնածավալ ծրագիրը՝
🔹 ընդհանուր
🔹 կրծքային
🔹 ուրոլոգիական
🔹 գինեկոլոգիական վիրաբուժության ոլորտներում։

Արդեն իրականացվել են առաջին վիրահատությունները։
✅ Նախնական արդյունքները խոստումնալից են. գործընթացները լիովին կառավարելի են, իսկ բժշկական թիմը վստահ է, որ առաջիկայում վիրահատությունների զգալի մասը կիրականացվի հենց ռոբոտիկ համակարգի կիրառմամբ։

Ռոբոտիկ տեխնոլոգիաների ներդրումը նոր փուլ է ժամանակակից և բարձր ճշգրտությամբ վիրաբուժության զարգացման ճանապարհին։

Աստղիկ բկ-ի բուժական գծով փոխտնօրեն, կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար` Շահեն Դանիելյան 👨🏻‍⚕️🩺

ℹ️ Լրացուցիչ մանրամասների և հերթագրման համար զամգահարել՝ 011-66-77-88

🤕 Ամենահաճախ հանդիպող պատճառը, որով պացիենտները դիմում են նյարդաբանի գլխացավերն են: Գրեթե բոլորը կյանքում գոնե մեկ անգամ...
18/02/2026

🤕 Ամենահաճախ հանդիպող պատճառը, որով պացիենտները դիմում են նյարդաբանի գլխացավերն են:
Գրեթե բոլորը կյանքում գոնե մեկ անգամ ունենում են գլխացավ։
🧠 Ըստ գլխացավերի միջազգային ասոցիացիայի՝ գլխացավերը բաժանվում են 3 հիմնական խմբի՝ առաջնային և երկրորդային գլխացավեր, դիմային ցավեր և նեյրոպաթիաներ:

Բնակչության մոտ, ըստ ամենատարածված ախտանշանների, հանդիպում են՝
👉🏻 Լարվածության տիպի գլխացավ
• սեղմող, ձգող բնույթի ցավ
👆Հաճախ կապված է սթրեսի և հոգնածության հետ
Քրոնիկական դեպքում կարող է ազդել կյանքի որակի վրա
👉🏻 Միգրեն
👆Սովորաբար միակողմանի, պուլսացնող ցավ
Կարող է ուղեկցվել սրտխառնոցով, լույսից և ձայնից խուսափելով:
Կարող է սրվել սովորական ֆիզիկական ակտիվությունից
👉🏻 Կլաստերային (փնջային) գլխացավ
👆Ուժեղ, միակողմանի ցավ աչքի կամ քունքի շրջանում
Ուղեկցվում է արցունքահոսությամբ, քթահոսությամբ։
Ավելի հազվադեպ է, բայց շատ ավելի ինտենսիվ (կարող է տևել 15-180 րոպե, 2 օրը 1-8 անգամ)

⚠️ Կարևոր է հիշել, որ ինքնուրույն ախտորոշումը և բուժումը ցանկալի չէ, և կրկնվող կամ ուժեղ գլխացավերի դեպքում պետք է դիմել նյարդաբանի, քանի որ ճիշտ ախտորոշումը = արդյունավետ բուժում ✅

👩🏼‍⚕️ Նյութի մանրամասները ներկայացրեց Աստղիկ բկ-ի նյարդաբան՝ Միրա Օրդույանը

ℹ️ Մանրամասների և հերթագրման համար զանգահարել՝ 011-66-77-88

17/02/2026

🦾🏥 Ռոբոտիկ վիրահատությունը հնարավորություն է տալիս վիրաբույժներին աշխատել առավել ճշգրիտ , անվտանգ և հիվանդակենտրոն մոտեցմամբ:

Այս կարևոր նախաձեռնության շրջանակում Աստղիկ բժշկական կենտրոնում էր նաև կոլոռեկտալ վիրաբույժ, բ.գ.դ. Արմեն Աբուլյանը։👨🏻‍⚕️🩺

📈🤝 Ռոբոտիկ վիրաբուժությունը բացում է նոր հնարավորություններ՝ թե՛ բժիշկների մասնագիտական աճի, թե՛ բուժառուների առավել արդյունավետ ու վստահելի բուժման համար։

ℹ️📞 Խորհրդատվության և հերթագրման համար զանգահարել՝ 011 66 77 88

16/02/2026

🏥🤝🏼 Աստղիկ բկ-ի ռոբոտիկ վիրաբուժության առաջին բուժառուների էմոցիաները` վստահություն, հույս և նոր սկիզբ:

Նոր տեխնոլոգիա, նոր հնարավորություն, նոր կյանք։ ✨

16/02/2026

✅🏥 Աստղիկ բկ-ի բժիշկները Չինաստանում անցել են խորացված մասնագիտական վերապատրաստում՝ ռոբոտիկ վիրաբուժության ոլորտում։
Վերապատրաստումը նախատեսված էր կրծքագեղձի, ուրոլոգիական և գինեկոլոգիական վիրահատությունների համար՝ ապահովելու առավել ճշգրիտ, անվտանգ և ժամանակակից բուժում։ 🦾📈

Մասնագիտական աճը մեր թիմի շարունակական ուղին է՝ հանուն բուժառուների առողջության ու վստահության: 🤍

✅ Մարտի 19-23-ը Աստղիկ բժշկական կենտրոն կայցելի գերմանացի անվանի օնկոգինեկոլոգ, միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր Քրի...
13/02/2026

✅ Մարտի 19-23-ը Աստղիկ բժշկական կենտրոն կայցելի գերմանացի անվանի օնկոգինեկոլոգ, միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը:
✅ Պրոֆեսորը կանցկացնի խորհրդատվություններ և վիրահատություններ հետևյալ խնդիրների կապակցությամբ`
✔️կրծքագեղձի
✔️արգանդի և արգանդի վզիկի
✔️ձվարանների բարորակ ու չարորակ գոյացություններ

📞Նախապես հերթագրման համար զանգահարել` 011 66 77 88

09/02/2026

🤭✅ Անհարմար հարցեր պրոկտոլոգին.
թութքի

👩🏻‍⚕️🩺 Աստղիկ բկ-ի վիրաբույժ` Վիկտորյա Զախարյան

ℹ️📞 Խորհրդատվության և հերթագրման համար զանգահարել՝ 011 66 77 88

08/02/2026

Հաճախ տրվող հարցեր ակնաբույժին 👁️❓

✅ Պատասխանում է Աստղիկ բկ-ի ակնաբույժ Արփի Ասատրյանը 👩🏻‍⚕️

ℹ️📞 Խորհրդատվության և հերթագրման համար զանգահարել՝ 011 66 77 88

Address

28 Daniel Varuzhan Street, Malatia-Sebastia
Yerevan
0032

Alerts

Be the first to know and let us send you an email when Astghik Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Astghik Medical Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category