Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center

Իզմիրլյան բժշկական կենտրոն  Izmirlian Medical Center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center, Hospital, st. Aharonyan, 6, Yerevan.

04/03/2026

Եթե երկար ժամանակ չեք այցելել գինեկոլոգի, հիշեցնում ենք, որ հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը։
Նույնիսկ եթե որևէ մտահոգություն չունեք, կարևոր է տարին առնվազն մեկ անգամ այցելել գինեկոլոգի:

Կանխարգելիչ զննումն անհրաժեշտ է ոչ միայն հղիությունը պլանավորելիս, այլ հակաբեղմնավորիչ մեթոդ ընտրելիս կամ դաշտանադադարի ընթացքում հորմոնալ փոխարինող թերապիայի ժամանակ:
Գինեկոլոգիական զննումների նկատմամբ պատասխանատու մոտեցումը կօգնի պահպանել կանանց առողջությունը և հայտնաբերել վերարտադրողական համակարգի ցանկացած հիվանդություն վաղ փուլերում։

27/02/2026

👩Վերին և ստորին վերջույթների հիվանդությունների պատճառները բազմազան են՝ վնասվածքներ /կոտրվածքներ, կտրված վերքեր/, հղիություն, տարիքային փոփոխություններ /հորմոնալ դիսբալանս, հիպերտոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ/, մասնագիտական ծանրաբեռնվածություն, բուն նյարդի և այլ ուղեկցող հիվանդություններ։

Նյարդերի հիվանդություններին բնորոշ է գիշերային ցավը, թմրածությունը, մկանային ուժի պակասը, իսկ ավելի ուշ էտապում՝ հոդերի դեֆորմացիան։

Որքան վաղ դիմեք համապատասխան մասնագետի, այնքան քիչ կլինեն տանջանքները, իսկ նյարդը լիարժեք կվերականգնվի։

Շատ հաճախ կոնսերվատիվ բուժումը արդյունք չի տալիս, և անհրաժեշտ է լինում կատարել վիրաբուժական միջամտություն։

Թեման մանրամասնում է «Իզմիրլյան» ԲԿ-ի պլաստիկ և միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը։

26/02/2026

👨‍⚕️2024թ․ նոյեմբերին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, Մայր Աթոռի հովանու ներքո, մեկ միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարեց հայաստանյան առողջապահական ոլորտում և ձեռք է բերեց միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման տեխնոլոգիաներ՝ ինչպիսիք են Storz Medical-ը, Olympus-ը և Quanta Systems-ը:

Համակարգը կառավարվում է կենտրոնացված StorM-Touch հարթակի միջոցով և ունի կիզակետի չափերի ընտրման և հեռակառավարման հնարավորություն: Միզաքարային հիվանդությունների էնդեմիկ գոտում ապրող Հայաստանի բնակչության համար այս տեխնոլոգիան ապահովում է
միզաքարային հիվանդությունների ոչ ինվազիվ բուժում։

🏩Տեխնոլոգիաների ներդրումից գրեթե 1,5 տարի անց կատարված աշխատանքն է գնահատում Իզմիրլյան ԲԿ-ի Ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արթուր Գրաբսկին։

24/02/2026

👩Իզմիրլյան ԲԿ-ում անցկացվեց գիտագործնական սեմինար խորագրով։

Քննարկվեցին վերջույթների նյարդերի վնասվածքների դիագնոստիկայի արդի մեթոդները, վիրաբուժական բուժման եղանակները բուժառուների օրինակով։
Զեկույցով հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետները։

✍Սեմինարին մասնակցում էին միկրովիրաբույժներ, վնասվածքաբաններ, ռադիոլոգներ, նյարդաբաններ, ռևմատոլոգներ, էնդոկրինոլոգներ և առաջնային բուժօգնության օղակի բժիշկներ։

20/02/2026

Փետրվարի 20-ը Ուրոգինեկոլոգիայի իրազեկման օրն է

Միֆեր պրոլապսի մասին

Կոկորդի քաղցկեղը չարորակ հիվանդությունների շարքում ութերորդ ամենատարածված քաղցկեղն է և առաջինը՝  վերին շնչուղիների ուռու...
16/02/2026

Կոկորդի քաղցկեղը չարորակ հիվանդությունների շարքում ութերորդ ամենատարածված քաղցկեղն է և առաջինը՝ վերին շնչուղիների ուռուցքների շարքում: Այս հիվանդությունը հիմնականում հանդիպում է 40-60 տարեկան մարդկանց մոտ:

Տղամարդկանց մոտ կոկորդի քաղցկեղով հիվանդանալու հավանականութունը մեծ է մի քանի անգամ։

Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, արտանետվող գազերն ու աղտոտված օդը կարող են դառնալ կոկորդի քաղցկեղի պատճառ։

Թեմայի մասին մանրամասնում է «Իզմիրլյան»
ԲԿ-ի Քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայի ղեկավար Վարազդատ Ստեփանյանը։

Լուսանկարներ, տեսանյութեր կամ տեղեկություն ուղարկելու համար գործածեք մեր Տելեգրամ բոտը՝ https://t.me/abcmedia_official_botABC media-ի տեսանյութերն օգտագործել...

14/02/2026

Փետրվարի 14-ը սրտի արատների մասին իրազեկվածության միջազգային օրն է, որի նպատակն է լրացնել հանրության գիտելիքները սրտանոթային հիվանդությունների մասին։

13/02/2026

🏥«Իզմիրլյան» ԲԿ՝ նորագույն մեթոդներ և պրոֆեսիոնալ թիմ

Փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին, Իզմիրլյան ԲԿ-ում տեղի կունենա  գիտագործնական սեմինար  «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակ...
11/02/2026

Փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին, Իզմիրլյան ԲԿ-ում տեղի կունենա գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը»խորագրով։

Կքննարկվեն վերջույթների նյարդերի վնասվածքների դիագնոստիկայի արդի մեթոդները, վիրաբուժական բուժման եղանակները բուժառուների օրինակով։

Զեկույցով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետները։

Սեմինարը նախատեսված է միկրովիրաբույժների, վնասվածքաբանների, ռադիոլոգների, նյարդաբանների, ռևմատոլոգների, էնդոկրինոլոգների և առաջնային բուժօգնության օղակի բժիշկների համար։

Սիրով կսպասենք բոլորին։

09/02/2026

💒Ինչ է երակների վարիկոզ լայնացումը։
Երբ է առաջանում, ինչպես է ախտորոշվում և ինչպես է բուժվում։

Երակների վարիկոզ լայնացման մասին է պատմում Իզմիրլյան ԲԿ-ի անոթային վիրաբույժ Սերոբ Անանիկյանը։

03/02/2026

Պրոլապս կամ արգանդի իջեցում. խնդիրը կարող է լուծել ուրոգինեկոլոգ Գոռ Շադյանը

Քթի պոլիպները քթի և հարքթային խոռոչների լորձաթաղանթի բարորակ գոյացություններ են: Դրանք քթի խոռոչի ամենատարածված ուռուցքն...
31/01/2026

Քթի պոլիպները քթի և հարքթային խոռոչների լորձաթաղանթի բարորակ գոյացություններ են:

Դրանք քթի խոռոչի ամենատարածված ուռուցքներն են։ Այս վիճակի հիմնական ախտանիշներն են հոտառության նվազումը և քթի խցանումը: Պոլիպները չեն վերածվում չարորակ ուռուցքների, բայց կարող են շարունակել աճել և խանգարել շնչառությանը։

Պոլիպների առաջացումը կապված է քթի խոռոչի և հարքթային խոռոչների քրոնիկ բորբոքման հետ: Նշվում է, որ քթի պոլիպներով հիվանդների մոտ մեկ երրորդը ունի ալերգիայի որևէ ձև:

Քթի պոլիպների մասին զրուցել ենք Իզմիրլյան ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Սոկոլյանի հետ։

https://youtube.com/playlist?list=PLVpBsxt-UrOHKiKnreTR-mIErkwao_FNs&si=bzMvWeTr_vqwUOc9https://www.youtube.com/playlist?list=PLVpBsxt-UrOFaVFjLjRaYrFVguKu_k...

Address

St. Aharonyan, 6
Yerevan
0014

Telephone

+37410 24 20 24

Alerts

Be the first to know and let us send you an email when Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category