24/02/2025
✨Սերունդների Փորձը Նորագույն Լուծումներով:
Մեդէքսպրեսս-ի համար զուր չէ ընտրված հենց այս կարգախոսը, քանի որ կենտրոնի աշխատանքը կառուցվում է նախորդող սերունդներից եկած հարուստ փորձով և այժմյան նորարարական զարգացումների համատեղ գործով։
1️⃣1️⃣ տարիների ընթացքում կենտրոնի մասնագետները, լինելով տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ցուցաբերել են մասնագիտական բարձր որակներ:
Բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրենը՝ Գարեգին Պետրոսյանը, լինելով վիրաբույժ և բժշկական ոլորտում աշխատելով շուրջ 5️⃣0️⃣ տարի, թիմի մասնակիցների մեջ կարևորում է հոգատարությունը, պրոֆեսիոնալ կարողությունները և պատասխանատվությունը։ Իսկ այս որակները նա ժառանգել է իր ծնողներից՝ շրջապատված լինելով բժշկական մթնոլորտի գիտելիքներով ու բարոյական արժեքներով:
1️⃣0️⃣0️⃣ տարի առաջ, 1925 թվականի այս օրը ծնվել է Գարեգին Պետրոսյանի հայրը, ականավոր վիրաբույժ ՝ Մյուդ Պետրոսյանը:
Իր մասնագիտական ճանապարհը սկսել է դեռ վաղ տարիներից․ միշտ առանձնացել է բարդ իրավիճակային հմուտ լուծումներով՝ խիզախորեն կրելով անձնական պատասխանատվություն։
Նրա անսահման նվիրվածությունը բժշկությանը, խորագույն գիտելիքների տիրապետումը և հոգատարությունը հիվանդների հանդեպ միջավայրի համար դարձան վարակիչ սկզբունքներ:
Իր աշխատանքում բարձրագույն մասնագիտական հմտություններին նա միշտ միավորել է խոհեմությունն ու մարդկային վերաբերմունքը՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ բուժառուն առաջին հերթին ՄԱՐԴ էր, ոչ թե պարզապես հիվանդություն կրող անձ:
Մյուդ Պետրոսյանը վստահ էր՝ բժշկությունը չի լինում միայն պրոֆեսիոնալ հմտություն․ դա աշխատանքում՝ մարդկային մեծ սրտի ներկայությունն է💙
🎉Շնորհավոր երկնային հոբելյանդ Մեծ Վիրաբույժ, Մեծ Մարդ: