Slavmed Medical Center / Սլավմեդ բժշկական կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Slavmed Medical Center / Սլավմեդ բժշկական կենտրոն

Slavmed Medical Center / Սլավմեդ բժշկական կենտրոն Highly experienced doctors
Application of the up-to-date methods
Advanced medical technologies labo
(530)

Սլավմեդ բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որտեղ իրենց բարձրակարգ ծառայություններն են մատուցում ՀՀ հայտնի փորձառու մասնագետներ:
Բժշկական կենտրոնի հիմնադիրները իրենց առաջ նպատակ են դրել Հայաստանի բուժհամակարգը համալրել Եվրոպական չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ բժշկակական ծառայություններ մատուցող ևս մեկ բուժհաստատությունով և առանձնանալ ոլորտում իրենց նոր ձեռագրով, ժամանակակից

սարքավորումներով և վերապատրաստված բժիշկներով:
Սլավմեդը հագեցված է աշխարհահռչակ Toshiba, Pentax, Stortz, Drager, Roche Diagnostics կազմակերպությունների վերջին մոդելի բժշկական տեխնիկայով: Հատկապես պետք է նշել ճառագայթային ծառայության մասին, որը հագեցած է տարածաշրջանում միակ Toshiba Medical Systems ընկերության 160 շերտանոց համակարգչային տամոգրաֆով, թվային ռենտգեն համալիրով, ինչպես նաև 3 պրեմիում դասի ուլտրաձայնային Aplio 500 սարքով:
Հիվանդասենյակները կահավորված են թվով 60 ֆունցիոնալ մահճակալներով, հեռուստացույցերով, սռնարաններով և ունեն առանձին սանհանգույցներ: Այս ամենով հանդերձ գործող գները համապատասխանում են հանրապետությունում սահմանված միջին գների չափին։
Ներկայումս “Սլավմեդ բժշկական կենտրոնում” գործում են մի շարք բաժիններ՝ 5 վիրահատարան, ծննդատուն և հետևյալ բաժանմունքները՝ գինեկոկոգիա, էնդոսկոպիկ և ընդհանուր վիրաբուժություն, պլաստիկ և միկրովիրաբուժություն, օրթոպեդիա և վնասվածքաբանություն, ուռոլոգիա, անոթային, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանության, լաբորատոր և ախտորոշիչ ծառայություններ՝ ներառյալ կոմպյուտերային տոմոգրաֆիա,մամոգրաֆիա և ռենտգեն:

24/03/2026

«Հաճախ տրվող հարցեր. պատասխանում են «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի բժիշկները»

Այս թողարկման հյուրը «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Նիկիտայի Գրիգորյանն է։

Բժիշկ Գրիգորյանը պարզաբանում է, թե արդյո՞ք կոլոռեկտալ քաղցկեղը կարող է ուղեկցվել առանց ցավի, հնարավոր է արդյոք հազի կամ փռշտոցի ժամանակ նկատել որովայնի առաջային պատի ճողվածքը, ինչո՞վ է ռոբոտային վիրաբուժությունը առանձնանում դասական և լապարոսկոպիկ մեթոդներից, և ո՞ր դեպքերում է կիրառվում ռոբոտային վիրաբուժությունը։

Ավելին՝ տեսանյութում

19/03/2026

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում ամենառաջադեմ ռոբոտ-ասիստացված վիրաբուժական հարթակներից մեկի կիրառմամբ իրականացվել է ևս մեկ ռոբոտային վիրահատություն։

Պացիենտը դիմել էր «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Մհեր Մխիթարյանին՝ երիկամում հայտնաբերված չարորակ գոյացության կապակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

17/03/2026

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ճառագայթային ախտորոշման բաժանմունքը համալրվել է նոր սերնդի մուլտիսպիրալային համակարգչային շերտագրման (ԿՏ) սարքով՝ Canon Medical Systems ընկերության Aquilion Prime SP մոդելով։

Սարքում ներդրված արհեստական բանականությունը (AI) թույլ է տալիս նվազագույն ճառագայթմամբ ապահովել թվային բարձրորակ պատկերներ: Այն նաև հագեցած է SEMAR համակարգով, որը նախատեսված է հիվանդի օրգանիզմում առկա մետաղական պրոթեզների կամ այլ մետաղական տարրերի պատճառով առաջացող պատկերի խանգարումները նվազեցնելու համար:

Մանրամասները ներկայացնում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ճառագայթային ախտորոշման ծառայության ղեկավար Մարիա Բադյուլը։

14/03/2026

Արդյո՞ք ռոբոտային վիրաբուժությունը քաղցկեղի վիրաբուժական ամենաարդյունավետ և ժամանակակից մեթոդն է։

Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում ռոբոտային համակարգով վիրահատական միջամտությունները քաղցկեղի դեմ պայքարում։

Ներկայացնում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի Էնդոսկոպիկ ծառայության և ռոբոտային վիրաբուժության ծառայության ղեկավար, ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը։

Մարտի 12-ը Գլաուկոմայի միջազգային օրն է: Գլաուկոման աչքի հիվանդություն է, որը վնասում է տեսողական նյարդը և կարող է հանգե...
12/03/2026

Մարտի 12-ը Գլաուկոմայի միջազգային օրն է:

Գլաուկոման աչքի հիվանդություն է, որը վնասում է տեսողական նյարդը և կարող է հանգեցնել տեսողության անդառնալի կորստի։ Այն հաճախ զարգանում է առանց ակնհայտ ախտանշանների։
Հիմնական ռիսկի խմբում են 40 տարեկանից բարձր մարդիկ։
Գլաուկոմայից առաջացած տեսողության կորուստը հնարավոր չէ վերականգնել։ Ուստի կանխարգելիչ հետազոտությունները չափազանց կարևոր են, նույնիսկ եթե տեսողության հետ կապված գանգատներ չունեք։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի աչքի միկրովիրաբուժության բաժանմունքում իրականացվում են
Գործիքային ախտորոշում՝
- ավտոռեֆրակտոկերատոմետրիա
- ներակնային ճնշման կոնտակտային և ոչ կոնտային չափում,
- ակնահատակի զննություն,
- կերատոտոպոգրաֆիա,
- էնդոթելիալ բջիջների հաշվում,
- աչքի կոհերենտ տոմոգրաֆիա(OCT, angio-OCT, fluorescein-OCT, optic nerve-OCT, AC-OCT),
- աչքի ուլտրաձայնային հետազոտություն(A-scan, B-scan),
- տեսադաշտի համակարգչային հետազոտություն

Վիրահատությունների և միջամտությունների հետևյալ տեսակները՝
- կատարակտի վիրահատություներ, այդ թվում՝ ֆեմտոկատարակտա
- հակագլաուկոմատոզ վիրահատություններ
- արցունքատար ապարատի վիրահատություն
- բլեֆարոպլաստիկա
- օկուլոպլաստիկա
- կերատոպլաստիկա, նաև ֆեմտովայրկյանային լազերի օգնությամբ
- ցանցաթաղանթի վիրահատություներ
- կեռատոկոնուսի բուժում՝crosslinking, keraring (ինտրաստրոմալ օղեր), Myoring

Խորհրդատվության համար գրանցվեք՝
📲 +37496480586
📲 +37494480586 հեռախոսահամարներով։

11/03/2026

Այս ձեռքերն առաջին անգամ իրենց ապահով գիրկն են առնում նոր աշխարհ եկած անպաշտպան մարդուկին:

Այս ձեռքերը անշեղ ու վստահ բռնում են գործիքը ու վիրահատում ճշգրիտ ու անվրեպ։

Այս ձեռքերին ենք վստահում ամենաթանկը՝ առողջությունն ու կյանքը։

Բժշկի ձեռքեր` վստահելի, հոգատար, պրոֆեսիոնալ, պատասխանատու, փորձառու, հմուտ ու ապահով։

Սլավմեդ՝ Քո առողջությունը հոգատար ձեռքերում

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը կարևորում է բժիշկների շարունակական մասնագիտական զարգացումն ու միջազգային փորձի փոխանակումը՝...
10/03/2026

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը կարևորում է բժիշկների շարունակական մասնագիտական զարգացումն ու միջազգային փորձի փոխանակումը՝ ձգտելով մշտապես բարձրացնել մատուցվող բժշկական ծառայությունների որակը։ Այս նպատակով կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի բժիշկները մասնակցել են EROC Global Forum 2026 միջազգային մասնագիտական ֆորումին, որը տեղի է ունեցել Դուբայում (ԱՄԷ)։

Եռօրյա ֆորումը համախմբել էր աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետների, վիրաբույժների և գիտական կենտրոնների ներկայացուցիչների, որոնք քննարկել են ոլորտի նորագույն մոտեցումները, ժամանակակից տեխնոլոգիաներն ու բուժման առաջադեմ մեթոդները։

Միջոցառման շրջանակում «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի քիթ-կոկորդ-ականջաբաններ Գայանե Այվազյանը, Գայանե Խանամիրյանը, Քնար Դավթյանը և Լուսինե Սարգսյանը մասնակցել են գիտական քննարկումների և գործնական աշխատարանների։

Միջազգային գիտաժողովներին և կրթական ծրագրերին բժիշկների մասնակցությունը հնարավորություն է տալիս Հայաստան բերել առաջատար բժշկական փորձը և կիրառել ոլորտի լավագույն պրակտիկաները՝ ի նպաստ պացիենտների առողջության։

Սիրելի՛ կանայք,Սրտանց շնորհավորում ենք ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։  Ձեր ներկայությամբ աշխարհը դառնում է...
08/03/2026

Սիրելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում ենք ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։
Ձեր ներկայությամբ աշխարհը դառնում է ավելի լուսավոր, ավելի բարի և ավելի գեղեցիկ։ Մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն, սեր և ներդաշնակություն։

Թող այն ջերմությունն ու հոգատարությունը, որ դուք ամեն օր նվիրում եք աշխարհին, բազմապատիկ վերադառնան ձեզ:

Սիրով՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոն

‼️ՄԱՄՈԳՐԱՖԻԱ՝ 40% ԶԵՂՉՈՎ✅ ՄԱՄՈԳՐԱՖԻԱ (ներառյալ սոնոգրաֆիա)՝ 20.000 դրամի փոխարեն ընդամենը 12.000 դր.✅Բժիշկ-կրծքաբանի անվ...
05/03/2026

‼️ՄԱՄՈԳՐԱՖԻԱ՝ 40% ԶԵՂՉՈՎ

✅ ՄԱՄՈԳՐԱՖԻԱ (ներառյալ սոնոգրաֆիա)՝ 20.000 դրամի փոխարեն ընդամենը 12.000 դր.
✅Բժիշկ-կրծքաբանի անվճար բուժզննում և խորհրդատվություն

Սիրելի՛ կանայք, մարտի 8-ից ապրիլի 7-ը «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում կարող եք անցնել կրծքագեղձի հետազոտություն հատուկ նվազեցված արժեքով և ստանալ բժիշկ-կրծքաբանի անվճար խորհրդատվություն:

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում կրծքագեղձի պատկերավորումն (մամոգրաֆիան) իրականացվում է Hologic 3Dimensions թվային մամոգրաֆիկ համակարգով․ տեխնոլոգիա, որը սահմանում է ոլորտի ամենաբարձր ստանդարտներն ամբողջ աշխարհում։

Գրանցվեք նախապես՝
📞+374 55 505 390
📍Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան պող, 3-րդ նրբ, 4/2

04/03/2026

Մարտի 4-ը Ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում ճարպակալումը շարունակում է մնալ ամենատարածված առողջական խնդիրներից մեկը։

Ավելորդ ճարպի կուտակումը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, թոքերի գերծանրաբեռնված աշխատանքի, ոսկրամկանային համակարգի ծանրաբեռնվածության, էնդոկրին համակարգի խաթարման, միզասեռական համակարգի խանգարումների, անպտղության, վերարտադրողական և այլ օրգան համակարգի խնդիրների։

Բարիատրիկ վիրաբուժությունը ճարպակալման դեմ պայքարի ժամանակակից մեթոդներից է։ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը համալրված է վերջին սերնդի սարքավորումներով և տեխնոլոգիաներով՝ ապահովելով անվտանգ եւ արդյունավետ բուժում։

Մարտի 4-ը մարդու պապիլոմավիրուսային վարակի (HPV) իրազեկման միջազգային օրն է։ Օրվա նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվա...
04/03/2026

Մարտի 4-ը մարդու պապիլոմավիրուսային վարակի (HPV) իրազեկման միջազգային օրն է։

Օրվա նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը վարակի տարածման, հնարավոր բարդությունների և հատկապես քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ։

Պապիլոմավիրուսը կարող է փոխանցվել ինչպես սեռական, այնպես էլ մաշկի հետ անմիջական շփման ճանապարհով: Հաճախ ուղեկցվում է առանց ախտանիշների։

ՄՊՎ-ի որոշ բարձր ռիսկային ենթատեսակներ կարող են հանգեցնել լուրջ բարդությունների՝ ներառյալ՝
- արգանդի պարանոցի քաղցկեղ
- ուղիղ աղիքի քաղցկեղ
- առնանդամի քաղցկեղ
- հեշտոցի քաղցկեղ
- կոկորդի և ըմպանի քաղցկեղ
- բերանի խոռոչի քաղցկեղ

Վաղ փուլում հիվանդությունների հայտնաբերումն իրականացվում է սքրինինգային հետազոտությունների միջոցով (օրինակ՝ HPV թեստ): Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է:

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում պապիլոմաների բուժման նպատակով կիրառվում են ժամանակակից մեթոդներ՝
- կրիոթերապիա
- լազերային թերապիա
- իմունոթերապիա
- վիրահատական միջամտություններ

Հիշեք՝ կանոնավոր հետազոտությունները և կանխարգելիչ միջոցառումները օգնում են կանխել հիվանդության բարդությունները և պահպանել առողջությունը։

Եթե հաճախ եք խնդրում կրկնել խոսքը կամ դժվարությամբ ընկալում զրույցը, դա կարող է լինել ազդակ՝ լսողության իջեցման մասին։Մա...
03/03/2026

Եթե հաճախ եք խնդրում կրկնել խոսքը կամ դժվարությամբ ընկալում զրույցը, դա կարող է լինել ազդակ՝ լսողության իջեցման մասին։

Մարտի 3-ը լսողության պահպանման միջազգային օրն է, որը ևս մեկ անգամ առիթ է բարձրացնելու լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ իրազեկվածությունը ամբողջ աշխարհում։

Վաղ փուլում իրականացված հետազոտությունները հնարավորություն են տալիս ժամանակին հայտնաբերել խնդիրները և պահպանել, բարելավել կյանքի որակը։

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը ժամանակակից սարքավորումներով իրականացնում է ամբողջական ախտորոշում և ապահովում անվտանգ ու արդյունավետ բուժում։

Address

Baghramyan Avenue 3, 4/2
Yerevan
0033

Telephone

+37410322211

Alerts

Be the first to know and let us send you an email when Slavmed Medical Center / Սլավմեդ բժշկական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Slavmed Medical Center / Սլավմեդ բժշկական կենտրոն:

Share

Category

Our Story

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտ­րոնը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որն ունի ծննդա­տուն, գի­նե­կո­լո­գիա­կան, ուրոլոգիական, ԼՕՌ, անոթային վիրաբուժության, օրթո­պե­դիա­յի և վ­նաս­ված­քա­բա­նութ­յան, ընդհա­նուր, էն­դոս­կո­պիկ, լապարոսկոպիկ, միկ­րո և պ­լաս­տիկ վի­րա­բու­ժութ­յան բա­ժան­մունքներ­: Կենտրոնը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկ­ցիո­նալ մահ­ճա­կալ­նե­րով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով և իհարկե հի­վան­դին տրամադրվող ե­րե­քան­գամ­յա լիարժեք սննդով: Այս ա­մե­նով հանդերձ՝ կենտրոնում բուժծա­ռա­յութ­յուն­նե­րի համար սահ­ման­վել են մատչելի գներ, որոնք հասանելի կլինեն բոլորին: «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտ­րոնի նպա­տակը ոչ թե հերթական բժշկական կենտրոն լինելն է, այլ հանրությանը բուժսպասարկման նոր մակարդակ ապահովելը, դրանով իսկ նպաստելով հանրության շրջանում առողջությանը հետևելու մշակույթի ձևավորմանը: «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտ­րոնը հա­գե­ցած է աշ­խար­հահռ­չակ Toshiba, Pentax, Storz, Dräger, Fabius, Roche Diagnostics կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի վեր­ջին սերն­դի նորագույն բժշկա­կան սար­քա­վո­րում­նե­րով՝ մուլ­տիս­պի­րա­լա­յին համակարգչային տո­մոգ­րաֆ, թվա­յին ռենտ­գեն, ժա­մա­նա­կա­կից, բազ­մա­ֆունկ­ցիո­նալ ուլտ­րա­ձայ­նա­յին 3D և 4D սարքավորումներ և այլն:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը ակտիվ համագործակցում է Հայաստանում գործող ապահովագրական բոլոր ընկերությունների հետ՝ քաղաքացիների նախապատվութան հանգամանքը չսահմանափակելու նպատակով: Կենտրոնի կողմից տրամադրվող բուժծառայությունների ցանկից կարող են օգտվել նաև սոցփաթեթի շահառուները՝ ազատվելով թղթային ավելորդ քաշքշուկներից և հերթերից: Կենտրոնի կողմից տրամադրվող բուժծառայություններից կարելի է օգտվել նաև ապառիկ վճարման համակարգի միջոցով՝ 0 տոկոս կանխավճարով: Այստեղ կարևորվում է բուժայցելուի ժամանակը և տրամադրվում լավագույն պայմանները:

«Ս­լավ­մեդ» Ձեր առողջության բանաձևը

Աշխատանքային ժամեր՝ 24 ժամ՝ շուրջօրյա