01/03/2026
Շատ հաճախ հարցեր են հնչում իմ հղիության վերաբերյալ. թե ինչպե՞ս անցավ իմ հղիությունը, ինչպե՞ս էր ընթացքը, երբ ինքդ մանկաբարձ-գինեկոլոգ ես և շփվում ես բազմաթիվ հղիների հետ և վարում հղիություններ:
Ասեմ, որ որպես մանկաբարձ-գինեկոլոգ շատ դժվար էր լինել հղի, առավել ևս այն տարիքում, երբ արդեն գիտակից ես: Ամեն մի խնդիր, որը ծագում էր քո պացիենտի հետ` դու ինտեգրում էիր քեզ վրա, որ հնարավոր է նույն խնդիրը ծագի նաև քեզ մոտ: Հղիությունդ վարում ես ինքնուրույն, նշանակումներդ կորեկցիա անում ես ինքնուրույն և կապ չունի քեզ ով և ինչ է ասում:
Շատ դժվար է նաև կողքիդ բժիշկներին, քանի որ ինքդ ես վերցնում պատասխանատվությունը քո երեխայի, քո մեջ աճող օրգանիզմի և քո կյանքի համար:
Որպես կին, ով ունեցել է և բնական ծննդաբերություն և կեսարյան հատում, ինձ հարցնում են, որն էր ավելի հեշտ:
Ասեմ, որ կեսարյան հատումը միանշանակ պետք է անել ըստ ցուցման, եթե կա ցուցում պտղի կամ մոր համար: Բնական ծննդաբերական ուղղություններով ծննդաբերությունը շատ ավելի հեշտ է հետծննդաբերական շրջանում, քան կեսարյան հատման միջոցով:
Որպես վերջաբան, ասեմ, որ այս փոքրիկ հրաշքի հետ հանդիպումը լիարժեք փոխեց կյանքս, մտածողությունս, աշխարհայացքս և մեծ տարիքում, երբ գրկում ես այս անպաշտպան էակներին հասկանում ես, որն է իրական երջանկությունը և հաղթանակը🙏🏻