Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի առաջատարներից մեկը
(255)

08/05/2026

❤️«Էխոսրտագրության և Թոքային ուլտրաձայնային քննության կիրառությունը կլինիկական պրակտիկայում, սրտաբանների Եվրոպական Ասոցիացիայի ժամանակակից ցուցումների և խորհուրդների ներկայացում»

Էխոսրտագրություն՝ եվրոպական ստանդարտներով. Կրեդիտավորված դասընթաց եզակի սիմուլյատորով

«Բարձրացրե՛ք սրտի վիզուալիզացիայի Ձեր հմտությունները որակական նորմակարդակի»։

📍«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հրավիրում է սրտաբաններին մասնակցելու մասնագիտական խորացված վերապատրաստման, որը համադրում է միջազգային առաջատար փորձը և Հայաստանում եզակի սիմուլյացիոն տեխնոլոգիաները:

🗓️Մայիսի 12-18 ժամը 12:00-16:00 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախատեսվում է իրականացնել գերժամանակակից սիմուլյացիոն պլատֆորմների օգտագործմամբ «Էխոսրտագրության և Թոքային ուլտրաձայնային քննության կիրառությունը կլինիկական պրակտիկայում, սրտաբանների Եվրոպական Ասոցիացիայի ժամանակակից ցուցումների և խորհուրդների ներկայացում» կրեդիտավորված դասընթացը:

📜 Կրեդիտավորում. Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ ԱՆ կողմից (հրաման 5931-Ա):

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան
✅ 6 տեսական և
✅15 գործնական ՇՄԶ կրեդիտ։

Ինչո՞ւ է այս դասընթացն անփոխարինելի մասնագետի համար.
· 🔬 Գործնական գերազանցություն. Աշխատե՛ք բացառիկ սիմուլյատորով, որը թույլ է տալիս մոդելավորել կլինիկական բարդ դեպքեր և հիմնավորապես պատրաստվել էխոսրտագրության միջազգային սերտիֆիկացիոն քննությանը:
· 🇪🇺 ESC չափանիշներ. Ուսուցումն ամբողջությամբ հիմնված է Սրտաբանների Եվրոպական Ասոցիացիայի (ESC) վերջին ուղեցույցների վրա:
· 🫁 Ախտորոշիչ նոր գործիքակազմ. Տիրապետե՛ք Strain տեխնիկային և թոքային ուլտրաձայնին՝ որպես սրտային անբավարարության և անհետաձգելի վիճակների գնահատման ժամանակակից ստանդարտ:
· 👩‍⚕️ Փորձառու մենթոր. Դասընթացը վարելու է սրտաբան Իրինա Հովհաննիսյանը:
👥 Թիրախային լսարան՝ Սրտաբաններ

📅 Մանրամասներ.
· Օրերը՝ Մայիսի 12-18
· Ժամը՝ 12:00 – 16:00
· Վայրը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Սիմուլյացիոն կենտրոն

📝 Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 11-ը:

🔗Գրանցման համար անցեք հետևյալ հղումով
https://forms.gle/re54SCLjGVCsxJ6q6

📍 Վայրը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Սիմուլյացիոն կենտրոն

«Հոդերի ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունները բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում»Մասնագիտական կատարելագործում...
08/05/2026

«Հոդերի ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունները բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում»

Մասնագիտական կատարելագործումը սկսվում է այնտեղ, որտեղ տեսական գիտելիքը կիրառվում է առօրյա պրակտիկայում։
Ինչպե՞ս հասնել ախտորոշման այնպիսի մակարդակի, որ նույնիսկ ամենաբարդ պաթոլոգիան դառնա հայտնաբերելի և կանխատեսելի։

📍«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հայտարարում է բժիշկ-ռադիոլոգների համար նախատեսված առաջադեմ վերապատրաստման դասընթացի մեկնարկի մասին։
Սա պարզապես տեսական դասընթաց չէ։
Սա գործնական, ինտենսիվ ուսուցում է, որտեղ Դուք՝

• Անձամբ կիրականացնեք հետազոտություններ

• Կկատարելագործեք տվիչի կառավարումը, դիրքավորումը և պատկերների ստացումը
• Կստանաք հմտություններ՝ անվտանգ միջավայրում բազմակի կրկնությամբ և մասնագետի անմիջական ուղղորդմամբ

Դասընթացը վարում է Ախտորոշիչ բաժանմունքի ղեկավար, փորձառու մասնագետ Օֆելյա Ալիխանյանը։

🔎 Ի՞նչ եք ստանալու
✅Իրական գործնական հմտություններ
Ոչ թե դիտում, այլ ակտիվ աշխատանք և անհատական ուղղորդում
✅ Ստանդարտացված մեթոդաբանություն
Մեծ և փոքր հոդերի ուլտրաձայնային հետազոտության ստանդարտացված մեթոդաբանություն։
✅ Համակարգային վերլուծություն
Նորմալ և պաթոլոգիկ սոնոգրաֆիկ պատկերների համակարգային վերլուծություն։
✅ Տեխնիկական կատարելագործում
Տվիչի ճիշտ դիրքավորում, անատոմիայի ճշգրիտ վիզուալիզացիա, դիֆերենցյալ ախտորոշում։
✅ Փորձի փոխանակում
Բարդ կլինիկական դեպքերի քննարկում և ժամանակակից ախտորոշիչ եզրակացությունների ձևակերպում։
✅ Ժամանակակից եզրակացությունների ձևակերպում
Ախտորոշիչ եզրակացությունների ձևակերպման ժամանակակից մոտեցումներ։

📅 Դասընթացի մանրամասները

🗓 Մեկնարկը՝ Մայիսի 25, 2026թ.

⏳ Տևողությունը՝ 10 օր
(ընդհանուր՝ 40 ժամ / 30 տեսական, 10 գործնական)

🎯 Թիրախային լսարան՝ Բժիշկ-ռադիոլոգներ
📍 Վայրը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

⚠️ Տեղերը սահմանափակ են։
Մենք նախապատվությունը տալիս ենք ուսուցման որակին և անհատական մոտեցմանը։

🔗 Գրանցման համար անցեք հետևյալ հղումով
https://forms.gle/vBHxx4JGgNZgnYW69

Դասընթացի արժեքը՝ 200.000 հազար դրամ։

Գրանցվեք և տիրապետե՛ք ժամանակակից ուլտրաձայնային ախտորոշման նրբություններին։

📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝
8603 | 011-60-00-03 | 044-60-03-03
(աշխատանքային օրերին՝ 14:00-18:00)

💙 Լաբորատոր գործի ապագան և արհեստական բանականությունը. ՍԳԼ ԲԿ մասնագետն Եվրոպական ռազմավարական հարթակում📍 «Սուրբ Գրիգոր ...
07/05/2026

💙 Լաբորատոր գործի ապագան և արհեստական բանականությունը. ՍԳԼ ԲԿ մասնագետն Եվրոպական ռազմավարական հարթակում

📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետները մշտապես կատարելագործում են իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ ակտիվորեն մասնակցելով միջազգային առաջատար գիտաժողովների և սահմանելով բժշկական ծառայությունների որակի նոր չափանիշներ։

🧬 Կենտրոնի լաբորատոր բաժանմունքի ղեկավար, EFLM ակադեմիայի անդամ Աշխեն Հայրապետյանը մասնակցում է «Կլինիկական քիմիայի և լաբորատոր բժշկության եվրոպական ֆեդերացիայի» կողմից կազմակերպված EFLM Strategic Conference 2026 միջազգային համաժողովին։

Այս ռազմավարական հանդիպումն առանցքային հարթակ է, որտեղ սահմանվում են ոլորտի զարգացման հիմնական ուղղություններն առաջիկա տարիների համար։ Համաժողովի ուշադրության կենտրոնում են լաբորատոր բժշկության տրանսֆորմացիոն գործընթացները, մասնավորապես՝ արհեստական բանականության և մեծ տվյալների (Big Data) կիրառումը՝ ախտորոշման ճշգրտության բարձրացման նպատակով։

Համաժողովի ընթացքում քննարկվող առանցքային թեմաներն են.
🔹 Արհեստական բանականություն. տվյալների հիման վրա կանխատեսող համակարգերի ներդրումը ժամանակակից լաբորատորիաներում:
🔹 Արժեքի վրա հիմնված բժշկություն (Value-based medicine). անցում թեստավորող համակարգից դեպի կլինիկական գործընկեր համակարգի:
🔹 Միջազգային հարմոնիզացիա. լաբորատոր հետազոտությունների ստանդարտացում Եվրոպական բոլոր երկրներում:

Մասնագիտական շարունակական վերապատրաստումները և նման քննարկումներին մասնակցությունը հնարավորություն են տալիս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդնել լաբորատոր ախտորոշման արդի գործելակարգերը՝ ապահովելով պացիենտների բուժման ամբողջական և տեխնոլոգիապես հագեցած շղթա։

📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 🏢 ք. Երևան, Գյուրջյան 10
📞 Հետադարձ կապ. ☎️ 8603 📞 011 60 00 03 📞 044 60 03 03
#ՍուրբԳրիգորԼուսավորիչ #ԱրհեստականԲանականություն #ԼաբորատորԲժշկություն #Առողջապահություն

06/05/2026

💙 Պատվաստումները տարեկան փրկում են 4-5 միլիոն կյանք. սա սոցիալական պատասխանատվություն է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքի ղեկավար Խաչիկ Պետրոսյանն անդրադարձել է պատվաստումների առանցքային նշանակությանը՝ շեշտադրելով դրանց դերը թե՛ անձնական, թե՛ հասարակական առողջության համատեքստում:

Որպես երկու երեխաների հայր՝ բժիշկ Պետրոսյանն անձամբ է կարևորում պատվաստումների գործընթացը. նրա զավակները ստացել են բոլոր անհրաժեշտ պատվաստումները՝ համաձայն ազգային օրացույցի: Վիճակագրական տվյալները փաստում են, որ պատվաստումների շնորհիվ տարեկան փրկվում է շուրջ 4-ից 5 միլիոն կյանք:

🧠 Նյարդաբանական հիվանդությունների կանխարգելում․ Խաչիկ Պետրոսյանը նախազգուշացնում է նյարդային համակարգը վնասող ինֆեկցիաների վտանգների մասին: Դրա վառ օրինակը պոլիոմիելիտն է: Եթե 1980-ականներին աշխարհում տարեկան գրանցվում էր շուրջ 300-400 հազար դեպք, ապա արդյունավետ պատվաստումների շնորհիվ այժմ գրանցվում են ընդամենը տասնյակ դեպքեր: Պոլիոմիելիտը կենտրոնական նյարդային համակարգն ախտահարող ծանրագույն հիվանդություն է, որը նույնիսկ բարեհաջող ելքի դեպքում երեխաներին թողնում է հաշմանդամ:

📉 Հիվանդացության կրճատում․ Բժշկի խոսքով՝ պատվաստումների արդյունքում էապես կրճատվել է ոչ միայն մահացո�

05/05/2026

🌸 «Ամեն ծննդկանի հետ իր ցավը քաշում ենք». Մայիսի 5-ը Մանկաբարձների միջազգային օրն է

🗓️ Մայիսի 5-ը ողջ աշխարհում նշվում է որպես Մանկաբարձների միջազգային օր։ Սա տոն է՝ նվիրված այն մարդկանց, ում հոգատար ձեռքերն առաջինն են դիմավորում նոր կյանքին և հույս ու վստահություն պարգևում մայրերին ամենավճռորոշ պահին։

Այս առանձնահատուկ օրը ներկայացնում ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան ամենափորձառու մասնագետներից մեկին՝ մանկաբարձուհի Կարինե Ղազարյանին։

👩‍⚕️ Տիկին Կարինեն այստեղ աշխատում է ծննդատան բացման առաջին իսկ օրվանից՝ արդեն շուրջ 42 տարի։

✨ Մասնագիտությունը՝ որպես կյանքի տարերք Կարինե Ղազարյանի համար մանկաբարձությունը ոչ թե պարզապես աշխատանք է, այլ առաքելություն, որով նա ապրում ու շնչում է։ Թեև գործը բարդ է և պահանջում է հսկայական պատասխանատվություն միաժամանակ երկու կյանքի համար, նա իր ուղին անցնում է անմնացորդ սիրով։

🗨️ «Ամեն վայրկյան մի բալիկ է ծնվում, ու մենք դրանով ապրում ենք. մեզ համար դա մի աշխարհ է։ Երբ բալիկը ծնվում է, կարծես նրա հետ մենք ինքներս ենք նոր ծնունդ առնում։ Ամեն ծննդկանի հետ մենք իր ցավը քաշում ենք»,- պատմում է փորձառու մանկաբարձուհին։

🤝 Տիկին Կարինեն շեշտում է, որ այս պատասխանատու բեռը կրում է ոչ թե միայնակ, այլ պրոֆեսիոնալ թիմի հետ մի�

30/04/2026

Ախտորոշումից մինչև վիրահատարան. ինչպես է կազմակերպված ներզատաբանական (էնդոկրին) հիվանդությունների բուժումը

📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ներզատաբանական (էնդոկրին) հիվանդությունների բուժման թիմային մոտեցման շրջանակներում, աշխատանքային օրը սկսվում է վիրաբույժների, ուլտրաձայնային հետազոտման մասնագետների և ներզատաբանների համատեղ քննարկումներով։

❗️Սա այն կարևոր փուլն է, որի ժամանակ յուրաքանչյուր պացիենտի համար որոշվում է բուժման անհատական մոտեցումը։

🏥 Ներզատաբանական հիվանդությունների բուժման շրջանակներում իրականացվում են տարբեր բուժական միջամտություններ՝ պացիենտի առողջական վիճակը գնահատելու և բարելավելու նպատակով։

🔹 Այսպես, բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, ընդհանուր և լապարասկոպիկ օնկովիրաբույժ Գրիգոր Պապոյանի աշխատանքային գրաֆիկում հաճախակի են մակերիկամների նորագոյացությունների բուժման նպատակով իրականացվող բուժական միջամտությունները, որոնք որպես կանոն իրականացվում են քիչ տրավմատիկ եղանակով։

🔹 ՍԳԼ Բկ-ի վիրաբուժական բաժանմունքի գործունեության առանցքային ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշումը և բուժումը, որոնք իրականացվում են ներզատաբանական հիվանդությունների բուժման մեջ մասնագիտացված վիրաբույժ Եղիշե Մանուկյանի կողմից։

🩺 Բժիշկ Մանուկյանի մասնագիտական ուղին և շարունակական վերապատրաստումները թույլ են տալիս հիվանդությունների բուժումն իրականացնել գործող կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերին համապատասխան՝ ապահովելով պացիենտների բուժման ամբողջական գործընթացը։

📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 🏢 ք. Երևան, Գյուրջյան 10

📞 Մասնագիտական խորհրդատվության համար.
☎️ 8603 📞 011 60 00 03 📞 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչ #ԷնդոկրինՎիրաբուժություն #ՎահանաձևԳեղձ #մակերիկամներ

❗️Հազվադեպ կլինիկական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում📍Հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումն...
29/04/2026

❗️Հազվադեպ կլինիկական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

📍Հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները նախատեսում են թիմային աշխատանք, որն էապես նպաստում է ճշգրիտ աշխտորոշմանը և համապատասխան բուժմանը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում պացիենտների բուժումը կազմակերպված է հենց այս սկզբունքի հիման վրա։

🔗 Վիրաբուժական և ախտորոշիչ ծառայությունների սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս գտնել արդյունավետ լուծումներ նույնիսկ ամենաբարդ և հազվադեպ հանդիպող կլինիկական դեպքերում։

🗓️ Վերջերս բժշկական կենտրոն է դիմել 44-ամյա տղամարդ՝ դաստակի շրջանում ցավերի, մատների թմրածության և այրոցի զգացման գանգատներով, ինչն առաջին հայացքից բնորոշ է կարպալ թունելի համախտանիշին։ Սակայն, ախտորոշիչ բաժանմունքի ղեկավար Օֆելյա Ալիխանյանի կողմից իրականացված մանրակրկիտ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում բացահայտվել է նյարդաբանական սիմպտոմատիկայի իրական և հազվադեպ պատճառը։

🔍 Ուլտրաձայնային հետազոտության ընթացքում հայտնաբերվել են՝
✅ միջնակ նյարդի բարձր բիֆուրկացիա (նյարդի բաժանումը երկու ճյուղերի),
✅ նյարդի ճյուղերի միջև տեղակայված աբերանտ (հավելյալ) անոթ, որը հանդիսացել է թրոմբոզված զարկերակ և սեղմել նյարդի ճյուղերը։

Հիմնվելով ուլտրաձայնային հետազոտության տվյալների վրա՝ միկրովիրաբույժներ Մհեր Սարգսյանը և Արթուր Ալավերդյանն ընտրել են բուժման համապատասխան տակտիկան։

🛠️ Բուժական միջամտության ընթացքը. Հաշվի առնելով ՈՒՁՀ տվյալները՝ դասական կտրվածքի փոխարեն իրականացվել է վերքի լայնացում պրոքսիմալ և դիստալ ուղղություններով։ Դաստակի լայնական կապանը հատելուց հետո բացազատվել և մոբիլիզացվել է խցանցած զարկերակը մինչև առողջ հատվածները, որից հետո այն լիգավորվել, հատվել և հեռացվել է։ Գործընթացն ավարտվել է նևրոլիզով (նյարդի ազատում ճնշումից)։

Այս կլինիկական դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ տարբեր մասնագետների՝ ուլտրաձայնային հետազոտության, և վիրաբույժների համագործակցությունը, ինչպես նաև գործող կլինիկական ուղեցույցներին համապատասխան ախտորոշումը և բուժումը հանդիսանում են հաջողության կարևոր նախապայման։

📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 🏢 ք. Երևան, Գյուրջյան 10
📞 Մասնագիտական խորհրդատվության համար.
☎️ 8603 📞 011 60 00 03 | 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչ #Միկրովիրաբուժություն #ՈւլտրաձայնայինՀետազոտություն #ԹիմայինԱշխատանք #Ախտորոշում #ԲժշկականԴեպք #Վիրաբուժություն #ԿարպալԹունել

28/04/2026

Ընտանեկան թերապիա. ինչո՞ւ է կարևոր ժամանակին դիմել հոգեբանի 🌿

Երբեմն կյանքը կորցնում է իր գույները, իսկ սիրելի աշխատանքն ու նախասիրություններն այլևս չեն ոգեշնչում։ Սա Նարինեի պատմությունն է, սակայն նման զգացողությունները շատերին են ծանոթ։ Մարդու և արտաքին աշխարհի միջև կապը վերականգնելու կարևոր ճանապարհներից մեկն ընտանեկան թերապիան է։ ​

Ի՞նչ դեր ունի ընտանեկան հոգեբանը։ ​

🔹 Աջակցում է ոչ միայն անհատին, այլև ամբողջ ընտանիքին։ ​

🔹 Նպաստում է կառուցողական երկխոսության ձևավորմանը։

Օգնում է հասկանալ և հաղթահարել ներքին ու միջանձնային դժվարությունները։

Նպաստում է փոխադարձ վստահության և հարգանքի վերականգնմանը։

Հոգեբանն օգնում է վերաիմաստավորել ընտանեկան հարաբերությունները և փոխադարձ վերաբերմունքը։

Մի՛ մնացեք ձեր ապրումների հետ միայնակ։ Մեր մասնագետները պատրաստ են լսել և աջակցել ձեզ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

📞 Հարցերի համար՝ ☎️ 8603

📞 011 60 00 03

📞 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #Հոգեբանություն #ԸնտանեկանԹերապիա #ՀոգեկանԱռողջություն

27/04/2026

🛡️ Ռուդիկ Վարոսյան. Սերունդների անվտանգությունը սկսվում է մեզնից

🌎 Իմունականխարգելման համաշխարհային շաբաթը պատշաճ առիթ է ամբողջ աշխարհում մարդկանց հիշեցնելու ընտանեկան ավանդույթների պահպանման կարևորության մասին։

💉Այս տարվա թեման՝ «Պատվաստանյութերն արդյունավետ են յուրաքանչյուր սերնդի համար», ընդգծում է այն փաստը, որ անվտանգ պատվաստանյութերը տասնամյակներ շարունակ պաշտպանել են մարդկության առողջությունը։

📍«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, 40 տարվա փորձառություն ունեցող բժիշկ Ռուդիկ Վարոսյանը գիտի կյանքի արժեքը ։ Նրա ձեռքերով անցել են հազարավոր պացիենտներ, և փրկվել են հարյուրավոր կյանքեր։

Այսօր բժիշկ Վարոսյանը խոսում է անվտանգության մի կարևոր օղակի մասին, որը դուրս է վիրահատարանից, բայց նույնքան կարևոր է կյանքեր փրկելու գործում՝ պատվաստումները:

💬«Որպես պապիկ՝ ես անձամբ հետևում եմ, որ իմ թոռնիկները ժամանակին ստանան ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումները՝ կարմրուկի, կարմրախտի, կապույտ հազի և այլ վարակների դեմ։ Եթե ես իմ հարազատների առողջությունը վստահում եմ պատվաստանյութերին, ապա վստահում եմ նաև գիտությանը», — նշում է բժիշկը։

💉 Ինչո՞ւ է սա կարևոր Ձեր երեխայի համար. Պատվաստումների ազգային օրացույցը մշակված է այնպես, որ երեխան պաշտպանված լինի հենց այն տարիքում, երբ վարակներն առվել վտանգավոր են։ Հաճախ ավելի հեշտ է մի շարք հիվանդություններ կանխարգելել, քան դրանք բուժել:
Այդ հիվանդությունների շարքին են պատկանում՝
• Տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն
• Դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը
• Կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմիելիտը:

Սրանք այն վտանգավոր հիվանդություններն են, որոնք կարող են ծանր հետևանքներ առաջացնել առողջության համար: Պատվաստումների միջոցով հնարավոր է կանխարգելել դրանք, ուստի այդ վարակները կոչվում են կառավարվող: Սա այն հիմքն է, որի վրա ձևավորվում է երեխայի ամուր դիմադրողականությունը։

🩺 Բացի երեխաների պատվաստումներից, բժիշկն անձամբ ամեն տարի պատվաստվում է նաև սեզոնային գրիպի դեմ։ Նա դա համարում է իր մասնագիտական պատասխանատվությունը՝ պաշտպանելու թե՛ իր պացիենտներին, թե՛ իր ընտանիքին։

✨ Մենք հոգ ենք տանում Ձեր և Ձեր փոքրիկների մասին՝ սկսելով մեր սեփական օրինակից։ Մի՛ հետաձգեք պատվաստումները, պաշտպանե՛ք Ձեր երեխաների ապագան այսօր։

☎️ 8603
📞 011 60 00 03
📞 044 60 03 03
#ՍուրբԳրիգորԼուսավորիչ

23/04/2026

Եթե երեխան չի խոսում. ե՞րբ դիմել լոգոպեդի 🗣👶

🗣 «Յուրաքանչյուր տարիքում երեխան պետք է տարբեր արտահայտչամիջոց ունենա»․ Լուսինե Սլդրյան

Լոգոպեդ Լուսինե Սլդրյանը նշում է՝ եթե մինչև մեկ տարեկան երեխան չի արտահայտում վանկեր, չունի գղգղանք ու թոթովանք, իսկ երկու տարեկանում դեռ չկան բառակապակցություններ, ապա ցանկալի է դիմել մասնագետի։

Ըստ մասնագետի՝ խորհուրդ չի տրվում առաջնորդվել այն վարկածով, թե «ծնողներն էլ են ուշ խոսել» կամ հույսը դնել հարևան-բարեկամների փորձի վրա։

«Ժառանգական գործոնը կամ շրջապատի օրինակները չպետք է պատճառ դառնան մասնագիտական խորհրդատվությունը հետաձգելու համար: Յուրաքանչյուր երեխայի զարգացում անհատական է և պահանջում է ուշադիր մոտեցում»,- ընդգծում է լոգոպեդ Լուսինե Սլդրյանը:

📺 Մեր YouTube-յան ալիքի տաղավարում լոգոպեդ Լուսինե Սլդրյանն է։ Ամբողջական հարցազրույցն արդեն հասանելի է մեր YouTube ալիքում։

📌 Բաժանորդագրվե՛ք մեր էջերին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նորություններին, ծառայություններին և արդի բժշկական լուծումներին առաջինը ծանոթանալու համար։

📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
📞 8603 | 011 60 00 03 | 044 60 03 03

#ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ #Լոգոպեդ #ԵրեխայիԱռողջություն #ԽոսքիԶարգացում

Address

10 Gyurjyan Str
Yerevan
0056

Alerts

Be the first to know and let us send you an email when Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Share

Category