Concern-Energomash CJSC

Concern-Energomash CJSC Բժշկական, լաբորատոր, անալիտիկ, ուսումնական սարքավորումների վաճառք և սպասարկում

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն այս տարի հանդես եկավ որպես ՀՀ քիմիա առարկայի հանրապետական օլիմպիադայի հովանավոր։Լավագույն արդյ...
04/03/2026

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն այս տարի հանդես եկավ որպես ՀՀ քիմիա առարկայի հանրապետական օլիմպիադայի հովանավոր։

Լավագույն արդյունքներ գրանցած աշակերտները ընկերության կողմից ստացան 5 հատ Ecovisor F2 նիտրատաչափ, դոզաչափ և ջրի որակի հսկման բազմաֆունկցիոնալ սարքեր։

Առարկայական օլիմպիադաները կարևոր հարթակ են տաղանդավոր և նպատակասլաց աշակերտների բացահայտման համար։

Մենք շարունակում ենք աջակցել կրթությանը և գիտությանը՝ հավատալով, որ գիտական համայնքը կառուցվում է վաղ տարիքից՝ կրթության միջոցով։

⚗️ IKA RCT basic մագնիսական խառնիչը լաբորատոր փորձարկված լուծում է՝ նախատեսված ամենօրյա խառնման համար։ Կոմպակտ կառուցված...
04/03/2026

⚗️ IKA RCT basic մագնիսական խառնիչը լաբորատոր փորձարկված լուծում է՝ նախատեսված ամենօրյա խառնման համար։ Կոմպակտ կառուցվածքն ու ճշգրիտ աշխատանքն այն դարձնում են հարմար լուծում լաբորատորիաների համար։

Առավելություններն են՝
🔻 ուժեղ և կայուն խառնում
🔻 քիմիկատների նկատմամբ դիմացկուն կերամիկական մակերես
🔻 խառնման արագության ճշգրիտ վերահսկում
🔻 հարմար է հետազոտական, որակի վերահսկման և ուսումնական լաբորատորիաների համար

Մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8

🔬 Agilent 4300 ձեռքի FTIR սպեկտրոմետրը բերում է լաբորատոր կարգի, ոչ կործանարար վերլուծությունը անմիջապես դաշտային պայման...
02/03/2026

🔬 Agilent 4300 ձեռքի FTIR սպեկտրոմետրը բերում է լաբորատոր կարգի, ոչ կործանարար վերլուծությունը անմիջապես դաշտային պայմաններ։ Թեթև, էրգոնոմիկ և հարմար օգտագործման համար՝ այն համատեղում է դյուրակիրությունը սեղանի վրա տեղադրվող FTIR համակարգերի բարձր զգայունության և հզորության հետ։

Պարզապես ուղղեք սարքը նմուշին և ստացեք ճշգրիտ սպեկտրալ տվյալներ՝ արագ և արդյունավետ։ Իդեալական է ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու մասնագետների համար։

Հիմնական առավելություններն են՝

✔️ արագ, ոչ կործանարար թեստավորում՝ խնայեք ժամանակ և ռեսուրսներ
✔️ բազմակողմանի կիրառություն՝ ավտոմատ ճանաչվող կցորդներ տարբեր նմուշների համար
✔️ ճշգրիտ քանակական վերլուծություն՝ ուղղորդվող մեթոդներ MicroLab ծրագրով
✔️ անհայտ նյութերի նույնականացում՝ ընդարձակ սպեկտրալ գրադարան
✔️ լաբորատոր հզորություն՝ դաշտում
✔️ լայն սպեկտրալ ծածկույթ՝ DGTS դետեկտորային համակարգ
✔️ կարգավորող համապատասխանություն՝ տվյալների անվտանգ կառավարում՝ 21 CFR Part 11 և EU Annex 11 ստանդարտներին համապատասխան

Կիրառման ոլորտներ՝
✔️ կոմպոզիտային նյութեր
✔️ արվեստի և մշակութային արժեքների պահպանում
✔️ մաքրության ստուգում (Cleaning verification)

Agilent 4300 - արագություն, ճշգրտություն և վստահություն՝ ցանկացած միջավայրում։

📩 Մանրամասների համար գրեք մեզ կամ զանգահարեք՝
☎ 011 878717
📍 Ազատության պող․ 26/8
🌐 analytica.am

27/02/2026

Accu-Chek Active և Accu-Chek Instant գլյուկոմետրերն ունեն իրենց առանձնահատկությունները։

Հոլովակում ներկայացնում ենք յուրաքանչյուրի հնարավորությունները և տարբերությունները, որպեսզի կարողանաք հեշտությամբ գտնել Ձեզ համապատասխան տարբերակը։

📌 Սարքերն ունեն անվճար երաշխիքային սպասարկում մեր բոլոր գրասենյակներում։

🔗 Առցանց պատվիրելու համար անցեք հղմամբ՝ https://diabet.am/catalog/glucometers

📩 Մանրամասների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք
📱 8200 | 044201774

27/02/2026

🔬 Նոր տեխնոլոգիական ձեռքբերում ՀՀ-ում

«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը HHV Ltd ընկերության բազմաֆունկցիոնալ փոշենստեցման համակարգը առաջին անգամ ներմուծել և տեղադրել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում։

Սարքը նախատեսված է նյութաբանության ոլորտի առաջադեմ հետազոտությունների համար՝ ապահովելով բարձր ճշգրտություն, վերահսկելիություն և տեխնոլոգիական լայն հնարավորություններ։

🚀 «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը շարունակաբար նպաստում է Հայաստանում գիտության և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը՝ ապահովելով միջազգային առաջատար արտադրողների նորարարական լուծումների հասանելիությունը տեղական գիտահետազոտական կառույցների համար։

Մանրամասների համար՝ https://surl.li/glbtni

Վեբինար՝  «Թրոմբոզի ռիսկի գնահատման նոր բիոմարկեր՝ կորոնար զարկերակային հիվանդության ժամանակ» թեմայով։🔬Վեբինարի ընթացքու...
24/02/2026

Վեբինար՝ «Թրոմբոզի ռիսկի գնահատման նոր բիոմարկեր՝ կորոնար զարկերակային հիվանդության ժամանակ» թեմայով։

🔬Վեբինարի ընթացքում կներկայացվի հյուսվածքային գործոնով (TF) դրական թրոմբոցիտների դերը զարկերակային թրոմբոզի և կորոնար զարկերակային հիվանդության զարգացման մեջ։ Քննարկվելու է, թե ինչպես կարող է այս նոր բիոմարկերը բարելավել թրոմբոզի ռիսկի գնահատումը՝ գերազանցելով ավանդական կլինիկական մոդելները, որոնք չեն արտացոլում ակտիվացված թրոմբոցիտների իրական ազդեցությունը թրոմբի ձևավորման վրա։

👩‍⚕️👨‍🔬 Վեբինարը նախատեսված է սրտաբանների, լաբորատոր բժիշկների, կլինիկական պաթոլոգների և հետազոտողների համար, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքները սրտանոթային հիվանդությունների ռիսկի ավելի ճշգրիտ գնահատման ոլորտում։

🎙 Բանախոս՝ Marina Camera, PhD, FESC
📍 Ձևաչափ՝ առցանց
🌐 Լեզու՝ անգլերեն
💡 Մասնակցությունն անվճար է (գրանցումը պարտադիր է)

🔬 iSED էրիթրոցիտների նստեցման արագության վերլուծիչԺամանակակից լուծում Ձեր լաբորատորիայում ԷՆԱ հետազոտության համար՝ Alcor...
23/02/2026

🔬 iSED էրիթրոցիտների նստեցման արագության վերլուծիչ

Ժամանակակից լուծում Ձեր լաբորատորիայում ԷՆԱ հետազոտության համար՝ Alcor Scientific-ի iSED սարքով։

✔ ԷՆԱ արդյունքներ՝ ընդամենը 20 վայրկյանում
✔ Նվազեցնում է ձեռքի աշխատանքը 96%-ով
✔ Թեստավորումն իրականացնում է փակ EDTA փորձանոթներից
✔ Լիովին ինքնավար աշխատանք
✔ Բարձր թողունակություն՝ մեծ հոսք ունեցող լաբորատորիաների համար

Բացահայտե'ք ԷՆԱ հետազոտության նոր ստանդարտը՝ iSED-ը։

📩 Մանրամասների համար գրե՛ք մեզ կամ զանգահարե՛ք
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8

20/02/2026

Մանկաբարձ-գինեկոլոգ` Արմինե Հարությունյանը կիսվում է ֆրանսիական ThT Bio-Science ընկերության Swing-Band®️ (SB3/SB4) սլինգի հիմնական ֆունկցիաներով՝ ընդգծելով դրա կարևորությունը կանանց առողջության պահպանման և վերականգնման գործընթացում։

Այն պատրաստված է մոնոֆիլամենտ պոլիպրոպիլենից (PP) և ապահովում է բարձր հուսալիություն ու կենսահամատեղելիություն։

Առավելություններ.
✔ պաշտպանիչ խողովակ
✔ արագ առաջնային ամրագրում
✔ միանգամյա կամ բազմակի օգտագործման գործիքներ
- OUT-IN՝ ITO instrument
- IN-OUT՝ ITD և ITG instruments with introducer guide
- Bottom-up (IN-OUT)՝ ISP instrument

Փորձառու մասնագետների հետ երկարամյա համագործակցությունը մեր աշխատանքի լավագույն գնահատականն է։ 🤝

Մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8

Ամերիկյան արտադրության ZOLL AED Plus դեֆիբրիլյատորը հատուկ նախագծված է բժշկական կրթություն չունեցող անձանց կողմից օգտագո...
18/02/2026

Ամերիկյան արտադրության ZOLL AED Plus դեֆիբրիլյատորը հատուկ նախագծված է բժշկական կրթություն չունեցող անձանց կողմից օգտագործման համար։

📌 Նման սարքի առկայությունը պարտադիր է սպորտային համալիրներում, հյուրանոցներում, դպրոցներում, համալսարաններում, շինհրապարակներում, ինչպես նաև հանրային և մարդաշատ այլ վայրերում՝ արտակարգ իրավիճակներում առաջին օգնությունը ժամանակին և արդյունավետ կազմակերպելու համար։

🔗 Ավելին իմանալու համար անցեք հղմամբ՝ c-e.am/product/zoll-aed-plus/

Մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8

cobas h 232-ը շարժական սարք է, նախատեսված կրծքավանդակի ցավով և շնչառական ախտանշաններով հիվանդների ախտորոշման համար🕔 Սարք...
16/02/2026

cobas h 232-ը շարժական սարք է, նախատեսված կրծքավանդակի ցավով և շնչառական ախտանշաններով հիվանդների ախտորոշման համար

🕔 Սարքով հետազոտվող թեստերի արդյունքները հասանելի են 12 րոպեում

Հայտնաբերվող մարկերներ՝
✔️ Troponin T՝ սրտամկանի սուր ինֆարկտի վաղ ախտորոշում և մահացության ռիսկի գնահատում
✔️ NT-proBNP՝ սրտային անբավարարության, ձախ փորոքի անբավարարության և սուր կորոնար համախտանիշի հայտնաբերում և գնահատում
✔️ CK-MB՝ սրտամկանի սուր ինֆարկտի ախտորոշում, ինֆարկտի գոտու չափերի որոշում, կրկնակի ինֆարկտի հայտնաբերում
✔️ D-dimer՝ խորը երակային թրոմբոզի և թոքային էմբոլիայի բացառման աջակցություն
✔️ Myoglobin՝ սրտամկանի ինֆարկտի կասկածով հիվանդների ախտորոշում և ռեպերֆուզիայի վերահսկում

Մանրամասների համար զանգահարեք՝
📞 𝟬𝟭𝟭 𝟴𝟳𝟴𝟳𝟭𝟳
📍 Ազատության պող․ 26/8

13/02/2026

Լավ քունն առողջության հիմքն է: Քնի ապնոէն կարող է խաթարել ոչ միայն գիշերային հանգիստը, այլ նաև բացասաբար ազդել ընդհանուր ինքնազգացողության, էներգիայի և կյանքի որակի վրա։

🎯 PRISMA 20A Auto CPAP սարքը նախատեսված է շնչառությունը կայուն պահելու համար՝ օգնելով օրգանիզմին լիարժեք վերականգնվել քնի ընթացքում։

✔️ Պարզ և ինտուիտիվ կառավարում
✔️ Անաղմուկ աշխատանք
✔️ Կայուն աջակցություն ամբողջ գիշերվա ընթացքում

Պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում՝ «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ

Մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8

INTRA SW/NG IS180 կոմպոզիտային հակակպումային ցանցը նախատեսված է որովայնի առաջային պատի ճողվածքների բուժման համար՝ ինտրապ...
12/02/2026

INTRA SW/NG IS180 կոմպոզիտային հակակպումային ցանցը նախատեսված է որովայնի առաջային պատի ճողվածքների բուժման համար՝ ինտրապերիտոնեալ լապարոսկոպիկ եղանակով։

Ցանցն ունի երկու ֆունկցիոնալ մակերես՝
✔ Պարիետալ մակերես՝ թեթև եռաչափ պոլիէսթերային (PET) ցանց, որն ապահովում է հյուսվածքների ինտեգրում և կայուն ֆիքսացիա։ Պարիետալ մակերեսը հնարավոր է կտրել և ձևել՝ ապահովելով անհատական հարմարեցում վիրահատական դաշտին։
Քաշը՝ 105 գ/մ²
Ծակոտկենությունը՝ 55%

✔ Որովայնային մակերես՝ պոլիուրեթանային (PUR) հակակպումային ծածկույթով, որը նվազեցնում է ադհեզիայի ռիսկը և պաշտպանում ներքին օրգանները։ Որովայնային մակերեսն ունի Ø 1 մմ մակրոպերֆորացիա, ինչի շնորհիվ հեղուկների դրենավորումն ընթանում է առանց խոչընդոտների։
Քաշը՝ 80 գ/մ²
Ծակոտկենությունը՝ 1.4%

Բարակ կառուցվածքը թույլ է տալիս հեշտ մանիպուլյացիա և տրոակարի միջոցով ներդրում՝ ապահովելով վերահսկելի և կանխատեսելի վիրաբուժական արդյունք։

Մանրամասների համար զանգահարեք՝
☎ 011 87 87 17
📍 Ազատության պող․ 26/8

Address

пр. Азатутян 26/8
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+37411878717

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Concern-Energomash CJSC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Concern-Energomash CJSC:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ

“Կոնցեռն-Էներգոմաշ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ-ին, որպես էլեկտրոշարժիչներ և տրանսֆորմատորներ արտահանող ընկերություն: 2005թ-ից ընկերությունը սկսել է նաև զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող:

ЗАО "Концерн-Энергомаш" основан в 1996 году, как экспортер электродвигателей и трансформаторов. С 2005 года в компании открылась новое направление - импорт медицинского оборудования. За эти годы компания проявила себя как надежный и компетентный поставщик. Находясь в тесном контакте с ведущими организаторами здравоохранения, медицинскими специалистами и экспертами, персонал фирмы постоянно работает в плане усовершенствования методов по внедрению современных технологий в систему здравоохранения страны, за что пользуется высоким авторитетом среди потребителей.

Concern-Energomash CJSC was established in 1996 as an export company of electric motors and transformers. Since 2005, the company has begun importing medical equipment. Over the years, our company has proved to be a reliable and responsible importer.