Suggest Studio-ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց ՀԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Suggest Studio-ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց ՀԿ

Suggest Studio-ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց ՀԿ Psychological activity. Cunsulting&Coaching. Mental&Behavioral Researches. Psycho-Somatic practice.

Կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թ. Երևանում:
Առաքելությունն է տարբեր ոլորտներում սոցիալ-հոգեբանական զանազան խնդիրների վերհանումն ու արդիականացված մեթոդներով լավագույն, նորարար լուծումների ստացումը:
Կազմակերպության աշխատանքային թիմը արդեն հասցրել է իրականացնել մի շարք բարեգործական ծրագրեր և մշակութային-ճանաչողական միջոցառումներ՝ թե՛ կրթական, թե՛ հոգեմարմնական առողջության վերականգնման, թե՛ հասարակական կազմակերպություններին աջակցության թեմաներով:
Մենք կարևորում ենք նորարար և ինտերակտիվ ստեղծագործական մոտեցումը:
Աշխատանքներ իրականացնում ենք թե՛ անհատական և թե՛ խմբային եղանակներով:
• Մշակում և կիրառում ենք արդի հոգետեխնոլոգիա:
• Կատարում ենք փորձագիտական և վերլուծաբանական աշխատանքներ, հետազոտություններ:
• Մասնագիտական և անձնային աճի հնարավորություններ ենք ընձեռնում ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ խորհրդատվությամբ և պրակտիկայի վայր տրամադրելով:
• Նախագծում և իրականացնում ենք հոգեբանական թրեյնինգներ և քոուչինգներ տարբեր ոլորտների մասնագետների ու կազմակերպությունների համար:
• Կատարում ենք հոգեմարմնական վերականգնողական աշխատանքներ, անհատական և ընտանեկան հոգեբանական խորհրդատվություններ:
• Եվ այլն:

Նոր տեսություն և պրակտիկա...
30/01/2026

Նոր տեսություն և պրակտիկա...

📢 «ՀՈԳԵՍԵՆՅԱԿՈՒՄ» հոգեբանական ակումբ:↘️ Հոգեբանական արվեստանոցը ստեղծել է հոգեբանական և վարքաբանական մշակումների փակ միջ...
25/01/2026

📢 «ՀՈԳԵՍԵՆՅԱԿՈՒՄ» հոգեբանական ակումբ:
↘️ Հոգեբանական արվեստանոցը ստեղծել է հոգեբանական և վարքաբանական մշակումների փակ միջավայր…
🎯 Նպատակն է կառուցել փոխվստահելի միջավայր, որի գործառույթն է սովորեցնել անձին ինքնաճանաչման, ինքնամշակման և ինքնակառավարման հմտություններ։
🙌 Միանալով ակումբին՝ Դուք մտնում եք փակ ինտելեկտուալ միջավայր, որտեղ
✅ մտածողությունը ենթարկվում է կարգապահության,
✅ վարքը՝ վերլուծության,
✅ իսկ խոսքը՝ ստուգման։

⛔ Եթե փնտրում եք հարմարավետություն՝ սա ձեր տեղը չէ։
👋 Իսկ եթե փնտրում եք սթափ միտք, ներքին վերահսկողություն և իրական փոփոխություն՝ «Հոգեսենյակում» ակումբը հենց դրա համար է։
📌
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է
«Հոգեսեյնակում» ակումբը խտրականություն չի դնում տարբեր մասնագիտացումներ և զբաղմունքներ ունեցող անձանց միջև․ այն մարդկանց համար է, ովքեր պատրաստ են տեսնել իրենց ներքին իրականությունը։
📌
Ի՞ՆՉ ԿՏԱ ՁԵԶ
Կարողություններ՝ վերլուծելու և բացահայտելու Ձեր իսկ
• վարքագծի ներքին ու արտաքին շարժիչ ուժերը,
• գիտակցված և չգիտակցված մղումները,
• ռացիոնալ և իռացիոնալ որոշումների կայացման վարքագծային միտումները…
✨… Արդյունքում՝ ազատագրվել հոգեբանական արգելքներից, որոնք թույլ չեն տալիս լիարժեք իրացվել և գրանցել հաջողություններ անձնական և գործնական ասպարեզներում։
📌
Մասնակիցները հնարավորություն կստանան նաև
• մասնագետների կողմից խորքային վերլուծական խորհրդատվության,
• մասնակցելու ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոցի կողմից կազմակերպված թրեյնինգներին ու այլ միջոցառումներին (անվճար կամ զեխջված):
📌
Պայմանները
• Կա ակումբի ամսական անդամավճար՝ 20.000 դր. (ուսանողների համար՝ 10.000 դր.):
• Հանդիպումները լինում են ամսական 2-4 անգամ՝ առդեմ և առցանց ձևաչափերով (օրերն ու ժամերը ճկուն են)։
• Հանդիպումներն իրականացվում են ինչպես հոգեբանական արվեստանոցի տարածքում, այնպես էլ այլ վայրերում:
• Ակումբին մասնակցության հայտ կարող եք ներկայացնել՝ անցնելով հետևյալ հղումով. 🚩 https://forms.gle/6NszUSmrR63GgRqSA

#հոգեբանականարվեստանոց #հոգեբան #խորհրդատվություն #հոգեբանություն #վարքաբանություն #ինքնօգնություն

🚩 Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնում (ՏՄԱԿ) տեղի ունեցավ մեր ամփոփիչ թրեյնինգը «Կոգնիտիվ ...
24/01/2026

🚩 Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնում (ՏՄԱԿ) տեղի ունեցավ մեր ամփոփիչ թրեյնինգը «Կոգնիտիվ ռեսուրս: Արդի մարտահրավերները» թեմայով։
👨‍🔬 Թրեյնինգը վարում էր նյարդաբան, նեյրոհոգեբան, բժշկական գիտությունների թեկնածու, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Լոքյանը։
✨Պրոֆեսոր Լոքյանի հետ մասնագիտացված հանդիպումները մշտապես անցնում են ջերմ և արհեստավարժ մթնոլորտում…
👋 Շնորհակալություն ենք հայտնում պարոն Լոքյանին համագործակցության համար, սպասում նորանոր հանդիպումների:

#հոգեբանականարվեստանոց #հոգեբան #հոգեբանություն #վարքաբանություն

☃ Սիրելի բարեկամներ,Հոգեբանական Արվեստանոցը ՈԳԵՇՆՉՈՒՄ է ձեզ🚩նվաճումներ նորանոր,🚩ուրախություն ու բարիքներ ամեն օր…🚩Շնորհա...
25/12/2025

☃ Սիրելի բարեկամներ,
Հոգեբանական Արվեստանոցը ՈԳԵՇՆՉՈՒՄ է ձեզ
🚩նվաճումներ նորանոր,
🚩ուրախություն ու բարիքներ ամեն օր…
🚩Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր…

#հոգեբանականարվեստանոց #հոգեբան #հոգեբանություն #վարքաբանություն

Երբ մարդու գիտակցության մեջ ձևավորվում են ինքնամերժման մտքեր սեփական անձի վերաբերյալ, այդ պահից սկսվում է ինքնությունից ...
13/12/2025

Երբ մարդու գիտակցության մեջ ձևավորվում են ինքնամերժման մտքեր սեփական անձի վերաբերյալ, այդ պահից սկսվում է ինքնությունից աստիճանական հեռացում։ Անհատը դադարում է ապրել իր ներքին ինքնագիտակցության դաշտում և սկսում է գոյակցել այլոց ընկալումների ու գնահատումների շրջանակում՝ ինքնագիտակցված սուբյեկտից վերածվելով այլագիտակցված օբյեկտի։ Այս գործընթացը հանգեցնում է հոգեբանական և հոգեսոմատիկ խանգարումների՝ խաթարելով մարդու լիարժեք ապրելը, ընտրությունը և ստեղծարարությունը:

#հոգեբանություն #վարքաբանություն

Մարդագիտությունը ասում է՝ հոգ մի տարեք այլոց կարծիքների շուրջ, այլ հոգ տարեք ձեր սեփական կարծիքների մասին ձեր իսկ շուրջ,...
11/12/2025

Մարդագիտությունը ասում է՝ հոգ մի տարեք այլոց կարծիքների շուրջ, այլ հոգ տարեք ձեր սեփական կարծիքների մասին ձեր իսկ շուրջ, որովհետև հենց ձեր կարծիքներն են, որ կարող են առաջացնել խնդիրներ ձեր էության մեջ։ Իսկ այլոց կարծիքները նրանց անձի ընկալումներն, ըմբռնումներն ու ինտերպրետացիաներն են, որոնք գրեթե միշտ սուբյեկտիվ և ոչ ռացիոնալ են ձևավորված։

#հոգեբանություն #վարքաբանություն

Վախի արտահայտությունը ըստ FACS համակարգի (Դիմային Շարժումների Կոդավորման Համակարգ)Երբ մարդը վախ է զգում, նրա դեմքը կարող...
10/12/2025

Վախի արտահայտությունը ըստ FACS համակարգի (Դիմային Շարժումների Կոդավորման Համակարգ)

Երբ մարդը վախ է զգում, նրա դեմքը կարող է պարունակել հետևյալ Action Units (AU)-ները՝
✅ AU1 – Inner Brow Raiser
Ներսի հոնքերը բարձրանում են։
✅ AU2 – Outer Brow Raiser
Դրսի հոնքերն էլ են մի փոքր բարձրանում։
✅ AU5 – Upper Lid Raiser
Վերին կոպերը բարձրանում են, աչքերը լայնանում են։
✅ AU20 – Lip Stretcher
Շրթունքները ձգվում են կողմեր՝ հաճախ դեպի ականջները։
✅ AU25/26/27 – Lips part / Jaw drop
Բերանը հաճախ բացվում է վախից, ծնոտը՝ մի փոքր իջնում։

Ինչ է դա նշանակում իրական կյանքում։
Վախի ժամանակ դեմքը՝
◾️ Բաց է, աչքերը մեծացած են (այսինքն՝ ուղեղը փորձում է ավելի արագ տեղեկություն հավաքել)
◾️ Շրթունքները ձգված են՝ հաճախ անգիտակցաբար
◾️ Բերանը բացվում է՝ որպես պատրաստություն ճիչի կամ արագ շնչառության կամ թշնամուն հետադարձ վախեցնելու

#հոգեբանություն #վարքաբանություն

Հոգեբանական ինքնախաղերը կարող են մեզ տանել և՛ հաջողության, և՛ անհաջողության ուղիով։ Ուշադիր եղեք և լրջորեն մոտեցեք այս ն...
06/12/2025

Հոգեբանական ինքնախաղերը կարող են մեզ տանել և՛ հաջողության, և՛ անհաջողության ուղիով։ Ուշադիր եղեք և լրջորեն մոտեցեք այս ներքին խաղերին, որպեսզի դրանց արձունքները լինեն կանխատեսելի և կառավարելի:

Միացեք մեզ Telegram-ում և միացեք քննարկումներին, թարմություններին ու օգտակար նյութերին՝ https://t.me/hogearvestanoc

#հոգեբանություն #վարքաբանություն #հոգեբան #վարքաբան

Ինտերակտիվ հանդիպումները, որոնք անցկացվում են մեր հոգեբանի և վարքաբանի կողմից, չեն սահմանափակվում միայն տեղեկատվությամբ․...
06/12/2025

Ինտերակտիվ հանդիպումները, որոնք անցկացվում են մեր հոգեբանի և վարքաբանի կողմից, չեն սահմանափակվում միայն տեղեկատվությամբ․ դրանք ապահովում են բարձր մակարդակի խորհրդատվական աջակցություն՝ օգնելով լուծել հոգեբանական ու վարքաբանական բազմազան խնդիրներ։

Միացիր մեզ, որպեսզի տեսնես այն խորքային խնդիրներդ, որոնք գործում են ընդհատակից, մնում են չբացահայտված և համակարգված քանդում են էությունդ՝ չթողնելով էությունդ կատարելագործվել և փայլել իբրև ինքնաճանաչված, ինքնամշակված և, իհարկե, հաղթող և հաղթանակած էություն։

#հոգեբան #վարքաբան #հոգեբանություն #վարքաբանություն

Ինտերակտիվ հանդիպման այս հերթափոխում մասնակիցների հետ միասին կատարվում են 🔸️դերային վարքագծերի վերլուծություններ,🔸️սեփակ...
30/11/2025

Ինտերակտիվ հանդիպման այս հերթափոխում մասնակիցների հետ միասին կատարվում են
🔸️դերային վարքագծերի վերլուծություններ,
🔸️սեփական դերերի ֆունկցիաների ճանաչման և արդյունավետ վարքային մոդելների մտային մոդելավորումներ։
Հետևեք էջին և մասնակցեք ամենշաբաթյա պարբերական հանդիպումներին հոգեբանի ու վարքաբանի հետ։

#հոգեբան #հոգեբանություն #վարքաբանություն #խորհրդատվություն #ինքնօգնություն #հոգեբանականարվեստանոց

Միշտ չէ, որ արարքները խոսում են անհատի էության մասին։ #հոգեբանություն  #վարքաբանություն
29/11/2025

Միշտ չէ, որ արարքները խոսում են անհատի էության մասին։

#հոգեբանություն #վարքաբանություն

Հոգեմարմնական հիվանդությունների վերաբերյալ դասընթացից՝ Հրաչյա Հովհաննիսյանի և Էմմա Արզիևայի կատարմամբ...Հետաքրքիր է աշխա...
12/08/2025

Հոգեմարմնական հիվանդությունների վերաբերյալ դասընթացից՝ Հրաչյա Հովհաննիսյանի և Էմմա Արզիևայի կատարմամբ...
Հետաքրքիր է աշխատել շահագրգիռ խմբերի հետ...

#հոգեբանականարվեստանոց #հոգեբան #հոգեբանություն
#ինքնօգնություն

Address

Charents Str. 21
Yerevan

Telephone

+37499644870

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Suggest Studio-ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Suggest Studio-ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց ՀԿ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Սիրով Ձեզ ենք ներկայացնում «ՈԳԵՇՆՉՈՒՄ հոգեբանական արվեստանոց» հասարակական կազմակերպությունը՝ համագործակցության առաջարկով:

Կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թ. Երևանում: Առաքելությունն է տարբեր ոլորտներում սոցիալ-հոգեբանական զանազան խնդիրների վերհանումն ու արդի­ա­կանացված մեթոդներով լավագույն, նորարար լուծումների ստացումը: Կազմակեր­պու­թյան աշխատանքային թիմը արդեն հասցրել է իրականացնել մի շարք բարեգործական ծրագրեր և մշակութային-ճանաչողական միջոցառումներ՝ թե՛ կրթական, թե՛ հոգե­մարմնական առողջության վերականգնման, թե՛ հասարակական կազմա­կերպու­թյուններին աջակցության թեմաներով:

Մենք կարևորում ենք նորարար և ինտերակտիվ ստեղծագործական մոտեցումը: Աշխատանքներ իրականացնում ենք թե՛ անհատական և թե՛ խմբային եղանակներով:

Աննա Թաթուլյան (հ/կ նախագահ),

Արմեն Բարսեղյան (հոգեբան-խորհրդատու, հիպնոլոգ),