Dr. Vahagn Ashughyan

Dr. Vahagn Ashughyan Բժիշկ-ուրոլոգ, Ուրոլոգիական ծառայության ղեկավար «Երևա

Rubens......
21/05/2019

Rubens......

Congratulations to our winners :)

24/10/2018

Да.......

Ինչպե՞ս խուսափել երիկամային քարերի կուտակումից:Ձեզ եմ ներկայացնում խորհուրդներ, որոնց հետևելով կարող եք խուսափել միզաքար...
25/04/2016

Ինչպե՞ս խուսափել երիկամային քարերի կուտակումից:

Ձեզ եմ ներկայացնում խորհուրդներ, որոնց հետևելով կարող եք խուսափել միզաքարային հիվանդություններից:

Մեծ նշանակություն ունի մարմնի քրտնարտադրությունը:
Մարմնի ջրազրկումը քրտնարտադրության միջոցով կրճատում է միզարտադրությունը, ինչի հետևանքով մեծանում է երիկամներում քարերի կուտակման հավանականությունը:

Խուսափելու համար ֆիզիկական ակտիվության և առատ քրտնարտադրություն առաջացնող ցանկացած գործողության ժամանակ որքան հնարավոր է շատ ջուր խմեք:

Հարկավոր է կրճատել սննդակարգում առկա օքսալատներով հարուստ սնունդը: Դրանք պարունակվում են մի շարք մթերքների մեջ՝ նույնիսկ որոշ մրգերի ու բանջարեղենների:

Խնդրիներից խուսափելու համար կարևոր է օքսալատներով հարուստ մթերքները համատեղել կալցիով հարուստ սննդամթերքի հետ:

Եթե կյանքը որոշել է Ձեզ նվիրել երիկամային քարեր, մի հուսահատվեք. հարկավոր է փոխել սննդակարգը, պարբերաբար դիմել ուրոլոգի և ճշգրիտ հետևել բոլոր նշանակումներին:

Սլինգային վիրահատությունՇարունակելով նախորդ թեման կանանց սթրեսային անմիզապահության մասին՝ ձեզ եմ ներկայացնում դրա բուժու...
21/04/2016

Սլինգային վիրահատություն

Շարունակելով նախորդ թեման կանանց սթրեսային անմիզապահության մասին՝ ձեզ եմ ներկայացնում դրա բուժումը:

Ւնչպես արդեն նշեցի, սթրեսային անմիզապահության ժամանակ տեղի է ունենում կաթիլային կամ ամբողջական միզարձակում՝ հազալու, ծիծաղելու, փռշտալու, ծանր իրեր բարձրացնելու, ֆիզիկական ակտիության և այլ դեպքերի ժամանակ:

Սլինգային վիրահատությունը կարճատև վիրահատություն է և օգնում է կանխել այս տհաճ խնդիրը: Այն կնոջը կվերադարձնի հարմարավետության գացումը և ակտիվ կյանք սկսելու կարողությունը:

Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում սլինգային վիրահատություն տարած կանանց 85%-ը նույնիսկ 7 տարի անց գոհ են վիրահատության արդյունքներից:

Սակայն հարկ է հիշել, որ վիրահատությունը կատարելուց հետո առաջին մի քանի շաբաթվա ընթացքում միզարտադրությունը կշարունակվի, որից հետո արդեն լիովին կդադարի:

Կանանց սթրեսային ամնիմզապահությունՍթրեսային ամիզապահություն են անվանում այն երևույթը, երբ որովայնային մկանների լարման և ...
19/04/2016

Կանանց սթրեսային ամնիմզապահություն

Սթրեսային ամիզապահություն են անվանում այն երևույթը, երբ որովայնային մկանների լարման և ներորովայնային ճնշման աճի ժամանակ առաջանում է անկառավարելի միզարձակում:

Ըստ վիճակագրության 40-ն անց կանանց 40%-ը և 60-ն անց կանանց կեսը ունեն սթրեսային անմիզապահություն:

Ախտանիշները պարզ են՝ կաթիլային կամ ամբողջական միզարձակում ներորովայնային ճնշման դեպքում (հազ, ծիծաղ, փռշտոց, ֆիզիկական ակտիվություն և այլն):

Կարծում եմ պարզ է, թե որքանով է տվյալ երևույթը փչացնում կյանքի որակը: Շատ կանայք խուսափում են տանից դուրս գալուց՝ վախենալով, որ տակդիրները չեն օգնի: Շատերը դադարեցնում են սեռական ակտիվությունը: Այս ամենը հատկապես բացասական ազդեցություն է թողնում երիտասարդ կանանց կյանքի վրա:

Պարզ է դարձել որ հիվանդների ընդամենը 30% է դիմում բժշկի՝ կարծելով, թե հիվանդությունն անբուժելի է:

Սակայն քչերը գիտեն, որ այս տհաճ և տանջալից երևույթով ապրելը պարտադիր չէ: Ժամանակակից ուրոլոգիան մշակել է բուժման մեթոդներ, որոնք 90%-ով օգնում են մեկընդմիշտ ազատվել այս խնդրից և վերադառնալ սովորական առօրյային:

Այդ պատճառով հիվանդության առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմեք մասնագետի, թույլ մի տվեք հիվանդությանը գլուխ բարձրացնել և վատթարացնել ձեր կյանքը:

Ուրախ եմ ողջունել ձեզ իմ մասնագիտական էջում: Այստեղ կփորձեմ ձեր ուշադրությանը ներկայացնել ուրոլոգիական տարբեր խնդիրների ...
15/04/2016

Ուրախ եմ ողջունել ձեզ իմ մասնագիտական էջում:

Այստեղ կփորձեմ ձեր ուշադրությանը ներկայացնել ուրոլոգիական տարբեր խնդիրների դեպքում առաջացող գանգատները և ախտանիշները, դրանց ախտորոշման և բուժման եղանակները, և, զերծ մնալով խիստ բժշկական տերմինաբանությունից, կփորձեմ այդ ամենը ներկայացնել հանրամատչելի և բոլորին հասկանալի եղանակով:

Հուսամ՝ և՛ տղամարդիկ, և՛ կանայք իմ էջում կկարողանան գտնել հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն, և այն կծառայի սեփական առողջության նկատմամբ ուշադրության և հետևողականության բարձրացմանը:

Սիրով կպատասխանեմ նաև ձեր հարցերին և նամակներին:

Հարգանքով՝ Վահագն Աշուղյան, բ.գ.թ.
Երևան ԲԿ-ի ուրոլոգիական ծառայության ղեկավար

Իմ էջի հարգելի հետևողներ, ելնելով վերջին օրերի լարված իրավիճակից և հարգանքից, էջի ակտիվությունը դադարեցրել էի: Սակայն այ...
13/04/2016

Իմ էջի հարգելի հետևողներ,

ելնելով վերջին օրերի լարված իրավիճակից և հարգանքից, էջի ակտիվությունը դադարեցրել էի: Սակայն այսօրվանից իմ մասնագիտական էջը նորից գործում է: Շատ եմ ցավում մեր կորուստների համար և հպարտանում՝ հաղթանակներով: Զինվորներից յուրաքանչյուրի կյանքը և առողջությունը թանկ է բոլորիս համար:

Հաղթանակ եմ մաղթում մեր զինվորներին: Ողջ և առողջ հետ վերադառնաք: Մենք հպարտ ենք ձեզնով:
04/04/2016

Հաղթանակ եմ մաղթում մեր զինվորներին: Ողջ և առողջ հետ վերադառնաք: Մենք հպարտ ենք ձեզնով:

Սիրելի ընթերցող, բոլորս էլ գիտենք, որ առողջական առաջին իսկ գանգատների դեպքում հարկ է դիմել մասնագետի, սակայն շատերը վախե...
29/03/2016

Սիրելի ընթերցող,

բոլորս էլ գիտենք, որ առողջական առաջին իսկ գանգատների դեպքում հարկ է դիմել մասնագետի, սակայն շատերը վախենում են մասնագետի օգնությանը դիմելուց, երբ գործը հասնում է սեռական խնդիրներին:

Պետք է հաշվի առնել, թե որքանով կարող է իրավիճակը բարդանալ՝ արդեն գլուխ բարձրացրած հիվանդությունը անտեսելու դեպքում, և ճիշտ հակառակը՝ որքան հեշտ կարող է բուժվել հիվանդությունը ճիշտ ժամանակին մասնագետին դիմելու դեպքում:

Կարևոր է հիշել, որ ուրոլոգիան բժշկական տարբեր ճյուղերից մեկն է, և պետք չէ վախենալ մասնագետներին դիմելուց՝ խնդիրների առկայության կասկածների դեպքում:

Հիվանդության ժամանակին հայտնաբերումը կօգնի ավելի հեշտ լուծել խնդիրը և խուսափել վիրահատական միջամտություններից:

ՑիստիտԴժվար թե գտնվի մի կին, ով իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի հիվանդացել ցիստիտով, իսկ տղամարդիկ, համեմատած ...
24/03/2016

Ցիստիտ

Դժվար թե գտնվի մի կին, ով իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի հիվանդացել ցիստիտով, իսկ տղամարդիկ, համեմատած կանանց հետ, ավելի հազվադեպ են առնչվում այս խնդրին:

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է, լինում է սուր և քրոնիկ: Ինֆեկցիայի պատճառը ուղիղ աղիքային միկրոբներն են:

Բուժում`

- Հակաբակտերիալ բուժում
- Հակաբորբոքային բուժում
- Մեծ քանակությամբ հեղուկի ընդունում

Ձեզ անհանգստացնող բոլոր հարցերին կպատասխանեմ կոնսուլտացիայի միջոցով: Զանգահարել՝ 091 470 442:

Հարգելի տղամարդիկ, եթե ձեզ անհանգստացնում են այնպիսի ցավեր ինչպիսիք են որովայնի ստորին հատվածի, առնանդամի, սերմնաժայթքմա...
18/03/2016

Հարգելի տղամարդիկ,

եթե ձեզ անհանգստացնում են այնպիսի ցավեր ինչպիսիք են որովայնի ստորին հատվածի, առնանդամի, սերմնաժայթքման ընթացքում կամ շեքի ցավերը, ապա հնարավոր է ձեզ մոտ զարգանում է պրոստատիտ:

Պրոստատիտը արական սեռական գեղձամկանային օրգանի`շագանակագեղձի բորբոքումն է:

Այլ ախտանիշներ են հաճախամիզությունը, սեռական կյանքի որակի վատացումը,:

Ծանր հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին դիմել բժիշկ-ուրոլոգի: Բժիշկը նշանակում է դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժումներ:

Կարճ սանձիկԿարճ սանձիկը կանխում է թլիպի մաշկի դեպի հետ տեղաշարժն ու առնանդամի գլխիկի լիարժեք բացումը: Հետևաբար այս պարագ...
15/03/2016

Կարճ սանձիկ

Կարճ սանձիկը կանխում է թլիպի մաշկի դեպի հետ տեղաշարժն ու առնանդամի գլխիկի լիարժեք բացումը: Հետևաբար այս պարագայում էրեկցիայի ժամանակ առաջանում են առնանդամի գլխիկի թեքվում դեպի ներքև, իսկ սեռական հարաբերության ժամանակ` ցավեր, արյունահոսություն, տհաճ ու խանգարող զգացողություն:

Կարճ սանձիկի բուժումը միայն վիրահատական է:

Սանձիկի պլաստիկան կատարվում է տեղային ցավազրկման ներքո, սանձիկը հատվում է հորիզոնական կտրվածքով, այնուհետև կարվում է ուղղահայաց :

Address

Բագրատունյաց պող. , 1 շ
Yerevan
0044

Opening Hours

Monday 09:45 - 16:00
Tuesday 09:45 - 16:00
Wednesday 09:45 - 16:00
Thursday 09:45 - 16:00
Friday 09:45 - 16:00

Telephone

+374 91 47 04 42

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Vahagn Ashughyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category