Ella the Psychologist

Ella the Psychologist Kontaktinformationen, Karte und Wegbeschreibungen, Kontaktformulare, Öffnungszeiten, Dienstleistungen, Bewertungen, Fotos, Videos und Ankündigungen von Ella the Psychologist, Psychotherapeut/in, Berggasse 19, Wien.

09/04/2026

💭Երբևէ լսե՞լ ես, որ երազները պարզապես պատահական պատկերներ չեն, որ մարդու ներսում կան թաքնված ցանկություններ ու ներքին կոնֆլիկտներ, կամ որ մենք ոչ միշտ ենք առաջնորդվում գիտակցված որոշումներով, և որ շատ բան մնում է անգիտակցական մակարդակում։
Եթե այո, ապա դու արդեն առնչվել ես Ֆրոյդի գաղափարներին։

Արի գնանք Վիեննայի այն հասցեն, որտեղ ձևավորվել են հոգեբանության պատմության ամենահայտնի գաղափարներից շատերը։

🛋️Հոլովակում պատմում եմ նաև, թե ինչու հայտնի բազմոցը Վիեննայի թանգարանում չի գտնվում և ինչ կարելի է գնել թանգարանի ներսում գտնվող խանութից։

06/03/2026

Լավագույն հիշողություններն անցյալից)
#հոգեբանություն #հոգեթերապիա #հոգեբան

16/12/2025

📝Սովորական vision board-ը հաճախ հիմնված է միայն ցանկությունների վրա։

Հոգեբանական vision board-ի համար կարևոր են
* ինքնագիտակցությունը
* ներքին կարիքները
* արժեքները
* իրական հնարավորությունները
* հոգեբանական պատրաստվածությունը
Եթե մարդը ներքուստ պատրաստ չէ փոփոխությանը, vision board-ը չի «աշխատի»։

✨Հոգեբանական vision board-ի պատրաստման ամբողջական, մասնագիտական ուղեցույցը ստանալու համար մեկնաբանություններում պարզապես գրիր vision board, և այս տարի վերջապես պատրաստիր քո Vision board-ը, որը հիմնված է հոգեբանական գիտելիքի վրա։

15/12/2025

📝Սովորական vision board-ը հաճախ հիմնված է միայն ցանկությունների վրա։
Իսկ հոգեբանական vision board-ի համար կարևոր են
✔️ինքնագիտակցությունը
✔️ներքին կարիքները
✔️արժեքները
✔️իրական հնարավորությունները
✔️հոգեբանական պատրաստվածությունը:

Եթե մարդը ներքուստ պատրաստ չէ փոփոխությանը, vision board-ը չի «աշխատի»։

💬Հոգեբանական vision board-ի պատրաստման ամբողջական, մասնագիտական ուղեցույցը ստանալու համար մեկնաբանություններում պարզապես գրիր "my 2026" և այս տարի վերջապես պատրաստիր քո Vision board-ը, որը հիմնված է հոգեբանական գիտելիքի վրա։

08/12/2025

🎄2 օրյա Աղջկական Christmas Trip հոգեբանի հետ

Այս տուրի ընթացքում՝

📌 միասին կվերանայենք անցնող տարին՝
ինչ ենք ապրել, ինչ ենք հաղթահարել, ու ինչն է մեզ դեռ ծանրացնում

📌 կխոսենք բաց թողնելու հոգեբանական մեխանիզմների ու դրանց կիրառության մասին

📌 նոր տարվան ընդառաջ կսովորենք կազմել իրականացվող նպատակներ, որոնք ոչ միայն տեղ կգտնեն մեր vision board-ում, այլ կլինեն հստակ, չափելի ու իրագործելի և քայլ առ քայլ կդառնան իրականություն

📌 ունենալու ենք ամանորյա ֆիլմդիտում

📌 խաղալու ենք Secret Girl

🗓️ Օրը՝ դեկտեմբերի 13-14
📍 Գիշերակաց՝
🫖 Նախաճաշ, ճաշ, ընթրիք, սուրճի/թեյի ընդմիջումներ
🚗 Տրանսպորտ

✅ Փաթեթի արժեքը՝ 39.000 դրամ (հավելյալ ծախսեր չեք ունենալու)։

‼️Տեղերը խիստ սահմանափակ են:

📲 Գրանցվելու և պայմաններին ծանոթանալու համար զանգահարեք 094 853 973:

12/11/2025

📖Դեռահասության տարիքում ես տարվել էի փիլիսոփայությամբ, ու գուցե շատ գաղափարներ ոչ այդքան ճիշտ ու ամբողջությամբ ընկալելով, կյանքի հանդեպ բացասական տրամադրվածություն էի ձեռք բերել, որն էլ ամրապնդվում էր իմ լսած երաժշտությամբ, դիտած ֆիլմերով ու գրականությամբ։ Կարճ ասած՝ ես սկել էի ատել կյանքը, թեև դրա համար ոչ մի անձնական պատճառ չունեի, բայց կարծես ամբողջ աշխարհի դժբախտությունն զգում էի սեփական մաշկի վրա։

Տարիներ անց կյանքն ինձ իսկապես տվեց պատճառներ «իրեն ատելու» (այդ ժամանակ էի այդպես մտածում) ու իմաստի կորստի համար, իսկ այդ ալիքը հաճախ շատ հեռու է տանում։

📝Այստեղ շատ երկար անձնական պատմություն կարող էր լինել այն մասին, թե ինչպես ես սկսեցի նորից կամ գուցե հենց առաջին անգամ իսկապես սիրահարվել կյանքին, բայց քո պատմությունը հիմա ավելի կարևոր է։

Եթե դու էլ երբեմն քեզ բռնում ես այն մտքի վրա, որ պարզապես ապրում ես, բայց չես զգում՝ թե ինչու, հավատա, ես էլ եմ այնտեղ եղել։
Եվ գիտեմ, որ հնարավոր է այդտեղից դուրս գալ, իսկ գրագետ հոգեթերապիան ամենաարդյունավետ ու անվտանգ լուծումն է:

✉️Խորհրդատվության և գրանցման համար գրիր անձնական նամակ կամ լրացրու bio դաշտում տեղադրված հղումը։

Adresse

Berggasse 19
Wien
1090

Webseite

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Ella the Psychologist erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Teilen