Dr. Ruzan Simonyan

Dr. Ruzan Simonyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Ruzan Simonyan, Medical and health, Dentex Dental MC, Stepanakert.

🤱Կրծքով կերակրում📍Կկ առավելությունները📍Կկ կերակրմնան դիրքեր📍Կաթնարտադրության վերականգնում` ռելակտացիա #Առողջարցախ  #Կրծք...
26/01/2023

🤱Կրծքով կերակրում
📍Կկ առավելությունները
📍Կկ կերակրմնան դիրքեր
📍Կաթնարտադրության վերականգնում` ռելակտացիա
#Առողջարցախ #Կրծքովկերակրում #Կերակրմնադիրքեր #Ռելակտացիա
#Արհեստականկաթնախառնուրդ

| © 2021 Artsakh Public Tv . Բոլոր իրավունքները պաշտպանված են: Artsakh Public Tv-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պա...

👶ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ🔻Կրծքի կաթը համարվում է ամենալավագույն սնունդը Ձեր բալիկի համար:🔻Կրծքի ...
22/01/2023

👶ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ

🔻Կրծքի կաթը համարվում է ամենալավագույն սնունդը Ձեր բալիկի համար:
🔻Կրծքի կաթը արագ և հեշտությամբ է յուրացվում, միշտ պատրաստ է կերակրելու համար, մաքուր է և մանրէներ չի պարունակում:
🦠Պաշտպանում է շատ ինֆեկցիաներից
🫀Կանխում է մանկական հանկարծամահության, ալերգիկ հիվանդությունների, ճարպակալման,շաքարային դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների , աղիների բորբոքային հիվանդությունների ռիսկը:
🧠Կրծքով սնուցումը նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը,նրանք ավելի բարձր ինտելեկտ ունեն քան կաթնախառնուրդով կերակրվողները։
👂Նվազեցնում է ականջի վարակների՝ օտիտների հավանականությունը։
🗣️Նպաստում է պարզ խոսքի ձևավորմանը։
🦷Պաշտպանում է ատամները կարիեսից։
😬Նվազեցնում է օրթոդոնտիկ խնդիրների վտանգը։

🤱ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՅՐԻԿԻ ՀԱՄԱՐ

🩸Բարձրացնում է օքսիտոցինի մակարդակը՝ նվազեցնելով հետծննդյան արյունահոսությունները և արագացնում արգանդի կրճատումը:
📍Նվազեցնում է կրծքագեղձերի, ձվարանների և արգանդի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը։
💃Կրծքով կերակրելը օգնում է մորը արագ վերականգնելու իր նախկին մարմնակազմությունը:
🤰Հաճախակի կերակրումները պաշտպանում են նրան նոր հղիությունից:

👨‍👩‍👧‍👦ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ

💸Արհեստական կաթնախառնուրդի ձեռք բերման և պատրաստման համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսական ծախսեր և ժամանակ:
🍼Արհեստական կաթնախառնուրդի ձեռք բերման դժվարություններ:
#Կրծքովկերակրում #Կրծքիկաթ #Առողջություն #Առողջբալիկ #Մանկաբույժ

📣ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍՆՆԴԻ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀԻԳԵՆԱՅԻ վերաբերյալ հղիության🤰 և կրծքով կերակրելու🤱 ժամանակ 📢Պետք է  ուշադիր լինեք, ...
18/01/2023

📣ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀԻԳԵՆԱՅԻ վերաբերյալ հղիության🤰 և կրծքով կերակրելու🤱 ժամանակ
📢Պետք է ուշադիր լինեք, որպեսզի խուսափեք սննդի միջոցով փոխանցվող վարակներից և սննդային թունավորումներից:
🥚🍳Խուսափե՛ք հում կամ կիսաեփ ձու պարունակող սննդամթերքից.
ձվի և՛ սպիտակուցը, և՛ դեղնուցը պետք է լավ եփված լինեն։
🥫 Մի՛ օգտագործեք տանը պահածոյացված մթերքներ։
🥛Խուսափե՛ք հում, չպաստերիզացված (կամ չեփված) կաթից։
Միսը և թռչնամիսը խնամքով ջերմային մշակման ենթարկե՛ք։
🍗🥩Միսը պահե՛ք փակ տարայում, այնպես, որ նա չծորա և չաղտոտի մյուս մթերքները։ Աշխատեք մսամթերքը մի քանի անգամ չսառեցնել ու հալեցնել։ Մսի մշակումից հետո լվացեք ձեռքերը և խոհանոցային մակերեսները։
🍏🍒🍌Մանրակրկիտ լվացե՛ք մրգերը և բանջարեղե
💊Վիտամինները պահպանելու համար բանջարեղենը եփե՛ք փոքր քանակությամբ ջրում, խուսափե՛ք գերեփելուց. մթերքները խորհուրդ է տրվում շոգեխաշել կամ եփել միկրոալիքային վառարանում։
🫘🫛 Լոբազգիները եփելիս նախ այն թրջե՛ք եփելուց առնվազն 4-5 ժամ առաջ, որից հետո ջուրը թափե՛ք, լվացե՛ք և սառը ջրով եփե՛ք Ձեր ցանկացած եղանակով:
📩 Ստուգե՛ք պիտանելիության ժամկետը սննդի փաթեթի վրա, ինչպես նաև պահպանման պայմանները։
🐂🐕 Տնային կենդանիներին հեռու պահե՛ք սննդից, ամանեղենից և ընդհանրապես խոհանոցից:
🐈Խուսափե՛ք կատուների հետ շփումից, հավաքե՛ք կատվի արտաթորանքները միայն ձեռնոցներով. կատուները կարող են լինել տոքսոպլազմոզի վտանգավոր աղբյուր, որը կարող է պտղի զարգացման արատների պատճառ դառնալ։
#Հղիություն #Կրծքովսնուցում #սնուցում #երեխաներ #առողջություն #առողջբալիկ #մանկաբուժություն #մանկաբույժ

Address

Dentex Dental MC
Stepanakert
375000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00

Telephone

+37447943765

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Ruzan Simonyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Ruzan Simonyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Other Medical & Health in Stepanakert

Show All