Arevik Medical Union/Արևիկ Բուժմիավորում

Arevik Medical Union/Արևիկ Բուժմիավորում Արևիկ Բուժմիավորումը Արցախում գործող միակ մասնագիտացված մանկական բժշկական կազմակերպությունն է:

📢Երկար սպասված լուր📢Կրկին Արցախում է  «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխու...
03/07/2023

📢Երկար սպասված լուր📢
Կրկին Արցախում է «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը:

Խորհրդատվությունները կիրականացվեն հուլիսի 3-ից 7-ը ներառյալ:

‼️Ուշադրություն. գործընթացը կկազմակերպվի հերթական համարների տրամադրման միջոցով, ուստի խնդրում ենք հերթագրվել նախօրոք՝ այցելելով «Արևիկ» ԲՄ-ի պոլիկլինկայի 3-րդ հարկի 10-րդ սենյակ:

☎Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Արևիկ»բուժմիավորում կամ զանգահարել +(374)47945501 հեռախոսահամարին:

✊Մենք շարունակում ենք կրթվելԱյսօր «Արևիկ»ԲՄ ում դասախոսությամբ հանդես է եկել «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլո...
27/12/2022

✊Մենք շարունակում ենք կրթվել

Այսօր «Արևիկ»ԲՄ ում դասախոսությամբ հանդես է եկել «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը:

✅Տեղեկացնենք նաև, որ «Արաբկիր»ԲՀ-ի նյարդաբանները շարունակում են իրականացնել խորհրդատվություններ մեր հիվանդանոցում☺️

📣ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի հ...
06/12/2022

📣ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 12-ից 16-ը ներառյալ Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում խորհրդատվություններ և հետազոտություններ կիրականացնեն «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը և նյարդաբան Մանե Թադևոսյան:
☎Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Արևիկ» ԲՄ կամ զանգահարել +(374)47945501 հեռախոսահամարով:

10/11/2022

Ուշադրություն‼️‼️ Ցանկանում ենք տեղեկացնել, որ Աստղիկ Արմենի Բաղդասարյանը խորհրդատվություններ կիրականացնի ևս 1 օր՝ մինչև նոյեմբերի 11 -ը ներառյալ:☺️

📣 Ցանկանում ենք տեղեկացնել, որ 07.11-09.11-ը, «Արևիկ» ԲՄ կայցելի «Արաբկիր»ԲՀ-ի մանկական ալերգոլոգ, շնչառական բժշկության ...
02/11/2022

📣 Ցանկանում ենք տեղեկացնել, որ 07.11-09.11-ը, «Արևիկ» ԲՄ կայցելի «Արաբկիր»ԲՀ-ի մանկական ալերգոլոգ, շնչառական բժշկության և ալերգոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Արմենի Բաղդասարյանը:
Ուշադրություն‼️‼️ Խորհրդատվությունները կիրականացվեն միայն նախապես հերթագրումով:
📌 Հերթագրվելու համար կարող դիմել ալերգոլոգի սենյակ՝ մանկական ալերգոլոգ Արմինե Գրիգորյանին (պոլիկլիկայի մասնաշենք երրորդ հարկ):
☎Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +(374)47945501 հեռախոսահամարով:

📣ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի հ...
18/10/2022

📣ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ից 28-ը ներառյալ Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում խորհրդատվություններ և հետազոտություններ կիրականացնեն «Արաբկիր» ԲՀ-ի մանկական նյարդաբաններ Անի Գևորգյանը և Անահիտ Հովհաննիսյան:
☎Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Արևիկ» ԲՄ կամ զանգահարել +(374)47945501 հեռախոսահամարով:

🤩Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցն այսուհետև անվճար տաք ջուր կունենա ☀️Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորո...
05/08/2022

🤩Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցն այսուհետև անվճար տաք ջուր կունենա ☀️

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների դեպքում այլևս չի զրկվի տաք ջրից։ Հիվանդանոցի տանիքին 300լ․ տարողությամբ 8 արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել:

«Երբ գազամատակարարումը դադարում էր, հիվանդանոցն անցում էր կատարում էլեկտրաէներգիայի սպառման, ինչի հետևանքով հոսանքի լարերն այնպես էին ծանրաբեռնվում, որ վառվում էին։ Կլինիկայի գեներատորը, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, երկու անգամ փչացավ։ Ստիպված էինք բոլոր պլանային միջամտությունները հետաձգել, անհետաձգելի վիրահատություններ անելիս էլ հոսանքազրկում էինք հիվանդանոցի մի մասը։ Իսկ հիմա այլևս նման խնդրի առջև չենք կանգնի»,- ասում է «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը՝ նշելով, որ հատկապես մանկական կլինիկայի դեպքում խնդիրը օրհասական էր։

«Արևիկ»-ն, այսպիսով, առաջին բուժմիավորումն է Արցախում, որն անցում է կատարում արևային էներգետիկայի։ Հիվանդանոցի 3 ամենամեծ բաժանմունքները՝ վիրաբուժական, մանկաբուժական, ռեանիմացիա-ինտենսիվ թերապիայի, և վիրահատարանը մշտապես անվճար տաք ջուր կունենան՝ տարեկան խնայելով մի քանի միլիոն դրամ։

Մանկական հիվանդանոցն էներգետիկ առումով անկախ ու անխոցելի դարձնելու ծրագիրը նախաձեռնեց Արցախի նախագահի խորհրդական Հարութ Մնացականյանը, իսկ դրամահավաքը կազմակերպեց «Republic of Artsakh» և «Armenian Military Portal» տելեգրամյան ալիքների սեփականատեր Վազգեն Ղազարյանը, որին հաջողվեց ՌԴ հայ համայնքի հանգանակությունների շնորհիվ հավաքագրել անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

«Մենք նպատակ ունենք մանկական հիվանդանոցն էներգետիկ առումով լիովին անկախ դարձնելուց հետո անցնել Արցախի մյուս առաջնային անհրաժեշտության օբյեկտներին։ Վստահ ենք, որ այդ առումով կշարունակենք համագործակցությունը Shtigen Group-ի հետ»,- ասում է Հարութ Մնացականյանը։
Նախագիծը հնարավորինս հեշտ ու արագ կյանքի կոչելու համար Shtigen Group-ն իր հերթին արտոնյալ պայմաններ սահմանեց և Արցախ գործուղեց իր լավագույն վարպետներին, որոնք 5 օրում ապահովեցին ջրատաքացուցիչների տեղադրումը։

«Բուժմիավորումը լիովին արևայնացնելու արդյունքում միաժամանակ մի քանի հարց կլուծվի՝ կլինիկան ձեռք կբերի էներգետիկ անկախություն, էլեկտրաէներգիայի սպառողից կվերածվի արտադրողի, էլեկտրական ցանցի ծանրաբեռնվածությունը կթուլանա»,- ասում է Արցախում Shtigen Group-ի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Արցախում էներգետիկ անկախություն ապահովելու նպատակով Shtigen Group-ն այս տարվա ապրիլից սկսեց իրականացնել «Արևածագ Արցախում» նախագիծը՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր տան և հաստատության տանիքին տեղադրել արևային կայան ու ջրատաքացուցիչ։ Այդ նպատակին ընդառաջ ընկերությունների խումբը կատարեց առաջին քայլը՝ անվճար տրամադրելով 12 արևային ջրատաքացուցիչ, որոնք տեղադրվեցին արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց և բազմազավակ ընտանիքների տների տանիքներին։ Այդ ընտանիքներն այսուհետև կլոր տարի անվճար տաք ջուր կունենան։

Shtigen Group-ը հիմնադրվել է 2011 թ․՝ նպատակ ունենալով խնայող և անվտանգ էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։ Shtigen Group-ը ՀՀ արևային էներգետիկայի շուկայի առաջատարներից է, ՀՀ առաջին 500 խոշոր հարկատուներից։

📌Հուլիսի 26-ին տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն անմիզապահություն թեմայով, նեֆրոլոգ Ն. Բեգլարյանի և ծնողների ու եր...
03/08/2022

📌Հուլիսի 26-ին տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն անմիզապահություն թեմայով, նեֆրոլոգ Ն. Բեգլարյանի և ծնողների ու երեխաների հետ:

📣ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի հ...
28/07/2022

📣ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակում օգոստոսի 1-ից 5-ը ներառյալ Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում խորհրդատվություններ և հետազոտություններ կիրականացնեն Երևանից ժամանած մանկական նյարդաբաններ Անաիդա Արսենյանը և Աստղիկ Մամյանը:
☎Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Արևիկ» ԲՄ կամ զանգահարել +(374)47945501 հեռախոսահամարով:

📣 Ցանկանում ենք տեղեկացնել, որ հուլիսի 28-ին՝ մեկ օրով, «Արևիկ» ԲՄ կայցելի «Արաբկիր»ԲՀ-ի մանկական վիրաբույժ-ուրոլոգ, կոն...
27/07/2022

📣 Ցանկանում ենք տեղեկացնել, որ հուլիսի 28-ին՝ մեկ օրով, «Արևիկ» ԲՄ կայցելի «Արաբկիր»ԲՀ-ի մանկական վիրաբույժ-ուրոլոգ, կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի խանգարման ծառայության ղեկավար Ալբերտ Յուրիի Լալազարյանը:
☎️ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Արևիկ» ԲՄ կամ զանգահարել +(374)47945501 հեռախոսահամարո
#ԱրևիկԲՄ #ԱրաբկիրԲՀ #հիվանդանոց #առողջություն #Ստեփանակերտ #Արցախ

📌«Արևիկ» ԲՄ- ի բժիշկները 1 տարեկան երեխային շնչուղիներից հեռացրել են արևածաղկի սերմ։ 🚑Հուլիսի 23 ին հիվանդանոցի վերակենդ...
27/07/2022

📌«Արևիկ» ԲՄ- ի բժիշկները 1 տարեկան երեխային շնչուղիներից հեռացրել են արևածաղկի սերմ։

🚑Հուլիսի 23 ին հիվանդանոցի վերակենդանցման բաժանմունք է ընդունվել է 1 տարեկան երեխա՝ Շնչուղիների օտար մարմին, ՇԱ II աստիճան ախտորոշմամբ։

💪Բժիշկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ առաջին անգամ «Արևիկ» ԲՄ- ում իրականացվել է ֆիբրոբրոնխոսկոպիա և աջ գլխավոր բրոնխի մուտքի շրջանից հեռացվել է օտար մարմինը:

📣Ծնողներին հորդորում եմ լինել ավելի ուշադիր:Շնչուղիներում կամ ստամոքսաղիքային տրակտում հայտնված իրերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երեխայի ու նրա կյանքի համար:

📌Հուլիսի 7-ին «Արևիկ» ԲՄ-ի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում- դասախոսություն Արցախի ծնողների հետ՝  երեխաների սննուցում ...
26/07/2022

📌Հուլիսի 7-ին «Արևիկ» ԲՄ-ի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում- դասախոսություն Արցախի ծնողների հետ՝ երեխաների սննուցում և սննդային ալերգիա թեմաներով:
Ցանկանում ենք նշել, որ նման հանդիպումները կունենան շարունակական բնույթ: Հետևեք մեր էջին և եղեք ավելի տեղեկացված: 💜💛

Address

Arthur Mkrtchyan Str. 4
Stepanakert
375000

Telephone

+37447945501

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Arevik Medical Union/Արևիկ Բուժմիավորում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Arevik Medical Union/Արևիկ Բուժմիավորում:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram