Медицина и Анатомия Բժշկություն և Անատոմիա

Медицина и Анатомия Բժշկություն և Անատոմիա Զարմանահրաշ փաստեր և պատմություններ
մարդու անատոմիա

19/05/2024

Посмотрите видео пользователя 🇦🇲𝐸𝑙𝑃𝑟𝑜𝑓𝑒𝑠𝑠𝑜r🇩🇪.

Սիրելի գիտակներ,ողջունում եմ բոլորիդ։Այս բույսի նկարները,որոնք ինքնին խոսուն են,տարածված են Աֆրիկայում և Ավստրիայի արևմտ...
02/10/2022

Սիրելի գիտակներ,ողջունում եմ բոլորիդ։
Այս բույսի նկարները,որոնք ինքնին խոսուն են,տարածված են Աֆրիկայում և Ավստրիայի արևմտյան հատվածում։

Կգուշակե՞ք անվանումը,առանց Գուգլի օգնության։

Մաղթում եմ բոլորիս խաղաղ և կապույտ երկինք,և սպասում եմ մեկնաբանություններում տարբերակների,ուղղակի տարբերակների,առանց Գուգլ։

Նորություններ աշխարհից։Այս փոքրիկը կենդանի է մնացել է չնայած հիվանդությանը։Նրան ախտորոշել են Տետրադա Ֆալլո հիվանդություն...
01/10/2022

Նորություններ աշխարհից։

Այս փոքրիկը կենդանի է մնացել է չնայած հիվանդությանը։
Նրան ախտորոշել են Տետրադա Ֆալլո հիվանդություն։
Տետրադա Ֆալլոն,այսպես կոչված կապույտ սրտի արատն է,որը համալրում է սրտի 4 անոմալիա, ֆրանսիացի բժիշկ Էթյեն Լուի Արթուր Ֆալլոյի բնորոշմամբ։
Աջ փորոքի ելքային բաժնի ստենոզ, (փականի,ենթափականի,թոքային ցողունի և (կամ) թոքային զարկերակի ճյուղերի ստենոզ,կամ համակցված);
Միջփորոքային միջնապատի բարձր (Սուբաորտալ) թերություն(դեֆեկտ)։
Աորտայի դեկստրապոզիցիա։
Աջ փորոքի հիպերտրոֆիա (որպես փորոքից արյան դժվար արտահոսքի հետեւանք):
Իհարկե մենք գիտենք,ով է կամեցել,որպեսզի այս փոքրիկը ապրի։

Ձեզ հետ է Անատոմիան❤️😉
Հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Ըստ նախնական տվյալների, ՀՀ–ում,այսպես կոչված «Երևանյան հիվանդությամբ»(Պարբերական հիվանդութուն)տառապողների թիվն անցնում է...
30/09/2022

Ըստ նախնական տվյալների, ՀՀ–ում,այսպես կոչված «Երևանյան հիվանդությամբ»
(Պարբերական հիվանդութուն)տառապողների թիվն անցնում է 30000-ից, իսկ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հիվանդության զգալի աճ է նկատվել:

Պարբերական հիվանդությունը անբուժելի, ժառանգական հիվադություն է:Այն դրսևորվում է պարբերաբար կրկնվող կարճատև նոպաներով,որոնք ուղեկցվում են սաստիկ ցավով ու տենդով:Հիվանդությունն ունի արտահայտման չորս ձև։Որովայնային, կրծքային,հոդային և խառը։

Այսօր,հիվնդության ընթացքը թեթևացնող մի շարք միջոցներ կան:Առաջին հերթին, նոպաների ժամանակ անհրաժեշտ է անկողնային ռեժիմ և հատուկ սննդակարգ։ Պարբերական հիվանդությամբ տառապողները պետք է նվազեցնեն կծու,թթու և ճարպեր պարունակող ուտեստների օգտագործումը,ինչպես նաև՝ չպետք է չարաշահեն աղի քանակը: Հիվանդները չպետք է չարաշահեն նաև թմրաբեր ցավազրկողների օգտագործումը: Դրանք անհրաժեշտ է օգտագործել միայն շատ անհրաժեշտ դեպքերում,քանզի հիվանդների մոտ դեղերի հանդեպ կարող է շատ շուտ կախվածություն առաջանալ: Հիվանդին պետք է ապահովել սպիտակուցային և վիտամինային սնունդով(C,B,E): Նոպաների ժամանակ ցանկալի չէ սնվել, քանի որ դրանք հիմնականում փսխումով են ընթանում: Բացի վերոնշյալներից, ՊՀ-ի ընթացքը թեթևացնող միջոցներից է «Կոլխիցին» դեղամիջոցը:

Ձեզ հետ է Անատոմիան❤️😉
Հեղինակային իրավունքները պաշտպանված են։

30/09/2022

Փոքրիկ կարմիր կծիկ մեր օրգանիզմի ներսում։

Այն կատարում է կարևորագույն գործառույթ։
Երիկամների կծիկը մազանոթների (փոքր անոթների) համակարգ է, որի մեջ արյունը գալիս է մաքրման(ֆիլտրացման)։
Այդ մազանոթների պատերը չափազանց ֆենեստրացված են։Այս հատկությունը անհրաժեշտ է, որպեսզի արյունը ավելի հեշտ և արագ լքի մազանոթը եւ հայտնվի իրեն շրջապատող կապսուլայի մեջ։
Եվ արդեն կապսուլայից արյունը մտնում է երիկամի միզուղիներում, որտեղ սկսվում է առաջնային մեզի ձեւավորումը ✔ ️։

Հ.Գ.
Ֆենեստրացված նշանակում է,անոթների ոչ ամբողջական միացում,սակայն ունեն միասնական սկիզբ և միասնական վերջավորություն։

Ձեզ հետ է Անատոմիան❤️😉
Հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասի...
29/09/2022

Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին:Անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:Ախտանշաններին նպաստող գործոններն են։
1.Ավելորդ քաշը։
2.Նստակյաց կյանքը։
3.Մեծ տարիքը։
4.Կանոնավոր ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։
5.Շաքարային դիաբետը։
6.Անոթային խնդիրները։
7.Ծնկան շրջանի վնասվածքները և վիրահատական միջամտությունները:
Եթե ցավերը ծնկան հոդում հաճախ են և շարունակվում են նույնիսկ հանգիստ վիճակում, կան այտուց և ճրթճրթոց, հոդի շրջանում մաշկային ծածկույթների կարմրություն, ապա մասնագետին դիմելը պետք է չհետաձգել:
Հոդացավի ժամանակ պետք է դիմել ռևմատոլոգի կամ վնասվածքաբանի:
Բժիշկը սովորաբար նշանակում է ուլտրաձայնային հետազոտություն,մագնիսա-ռեզոնանսային,կամ համակարգչային տոմոգրաֆիա,դոպլերոգրաֆիա:Երբեմն հարկ է լինում իրականացնել նաև ռենտգենոգրաֆիա:Ախտորոշումը վերջնականապես ճշտելու համար նշանակվում է արյան որոշ հետազոտություններ:

Ախտորոշումը հաստատելուց հետո պարզ է դառնում`ի՞նչ բուժական մոտեցում ցուցաբերել:Հաճախ նշանակվում են ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ, խոնդրոպրոտեկտորներ,ցավազրկողներ, քսուկներ`տեղային օգտագործման համար,իսկ որոշ դեպքերում ցուցված են հիալուրոնաթթվի ներարկումներ:

Ձեզ հետ է Անատոմիան❤️😉
Հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Նորություններ գիտության և բժշկության աշխարհից։🔥🔥⚡️⚡️ԱՄՆ-ում արհեստական երիկամ են ստեղծել եւ փորձարկել։Kidney Project-ի ա...
29/09/2022

Նորություններ գիտության և բժշկության աշխարհից։🔥🔥⚡️⚡️

ԱՄՆ-ում արհեստական երիկամ են ստեղծել եւ փորձարկել։

Kidney Project-ի արհեստական երիկամը բաղկացած է Սիլիկոնային հեմոֆիլտրից, որը հեռացնում է տոքսինները արյան միջից, եւ ունի մարդու երիկամի իրական բջիջներով կենսագործող բիոռեակտոր,որը կատարում է բազմաթիվ այլ գործառույթներ, ինչպիսիք են արյան մեջ էլեկտրոլիտների հավասարակշռության կարգավորումը:
Գիտնականներին ժամանակ է պահանջվել մասնատված բաղադրիչները պատրաստի արտադրանքին հասցնելու համար։Նրանք լուծել են իմունային համակարգի արձագանքի խնդիրը,ռեակտորում գտնվող օտար բջիջների հանդեպ։Այժմ,իմպլանտից օգտվողները ստիպված չեն լինի ընդունել իմունոդեպրեսանտներ։ Բացի այդ, նրանց անհրաժեշտ չեն արյունը ջրիկացնող դեղամիջոցներ։
Նոր իմպլանտի հիմնական առավելությունն այն է, որ այն աշխատում է առանց պոմպի, միայն արյան ճնշման վրա, այսինքն, այն մարտկոցների եւ սնուցման այլ աղբյուրների կարիք չունի:

Ձեզ հետ է Անատոմիան❤️😉
Հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Մերօրյա ՖԲի հոգեբանների մասին😹Վստահ եմ,որ յուրաքանչյուր անծանոթ ՖԲում,ներկայանում ա,որպես Հոգեբան ։Ձեզ հետ է Անատոմիան❤️...
28/09/2022

Մերօրյա ՖԲի հոգեբանների մասին😹

Վստահ եմ,որ յուրաքանչյուր անծանոթ ՖԲում,ներկայանում ա,որպես Հոգեբան ։

Ձեզ հետ է Անատոմիան❤️
Հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Ի՞նչ են ավշային հանգույցները։Ավշային հանգույցները,կամ գեղձերը ձեր օրգանիզմի իմունային համակարգի բաղադրիչն են։Դրանք ձեր օ...
28/09/2022

Ի՞նչ են ավշային հանգույցները։

Ավշային հանգույցները,կամ գեղձերը ձեր օրգանիզմի իմունային համակարգի բաղադրիչն են։

Դրանք ձեր օրգանիզմը «զտում են» վնասակար նյութերից (օրինակ՝ բակտերիաներ և քաղցկեղային բջիջներ) և օգնում են վարակների դեմ պայքարին: Ավշային (լիմֆատիկ) հանգույցները նաև կարևոր նշանակություն են ստանում քաղցկեղների ախտորոշման, բուժման և կանխատեսման մեջ։

Ավշային հանգույցները փոքր չափսի հյուսվածքային կուտակումներ են, որոնք պարունակում են արյան բջիջներ։ Վերջիններս պայքարում են վարակների դեմ։

Որտե՞ղ են տեղակայված ավշային հանգույցները։
Ավշային հանգուցներ կան ձեր մարմնի բոլոր տեղամասերում, ներառյալ՝ պարանոց, թևատակեր (անութ), աճուկ, ձեր աղիների շրջակայք, թոքերի միջև և այլն։

Ավշային հանգույցները և քաղցկեղը։

Երբեմն քաղցկեղը կարող է սկսվել ավշային հանգույցներում (օրինակ՝ լիմֆոմայի դեպքում), բայց ավելի հաճախ քաղցկեղի այլ տեսակներ կարող են տարածվել և մարմնի որևէ շրջանից հասնել մոտակա հանգույցներ։

Եթե որևէ մեկն ունի քաղցկեղ, բժիշկն ուշադրությամբ զննում է նրա ավշային հանգույցները, որպեսզի ստուգի, թե արդյոք դրանք ախտահարվա՞ծ են (այլ կերպ ասած՝ արդյոք քաղցկեղը «հասե՞լ է» այդ հանգույցներ)։ Բժիշկն ավշագեղձերը ստուգում է տարբեր մեթոդներով, օրինակ՝

1.Շոշափում է մարմնի բոլոր տեղամասերի հանգույցները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղցկեղի տեղակայմանն ավելի մոտ ընկած շրջանների վրա (օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ առաջին հերթին շոշափում է պարանոցի և թևատակի հանգույցները)
2.Նշանակում է պատկերման հետազոտություն, օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիա (CT)։
3.Հեռացնում է քաղցկեղին մոտ գտնվող հանգույցները և ուղարկում հյուսվածաբանական հետազոտության։
4.Նշանակում քաղցկեղին մոտ գտնվող հանգույցերի բիոպսիա և վերցված նմուշն ուղարկում հյուսվածաբանական հետազոտության։

Ձեզ հետ է Անատոմիան❤️😉
Նյութի աղբյուր֊>Մեդեքս։

Միմիկայի մկանները, կամ դեմքի մկանները,կմախքային այլ մկաններից տարբերվում են իրենց կառուցվածքների մի շարք հատկանիշներով։Դ...
28/09/2022

Միմիկայի մկանները, կամ դեմքի մկանները,կմախքային այլ մկաններից տարբերվում են իրենց կառուցվածքների մի շարք հատկանիշներով։Դեմքի մկանները չունեն կրկնակի կցում ոսկրերի հետ,դրանք սկսում են դեմքի գանգային ոսկրերից եւ միանում են երկու, կամ մեկ վերջավորությամբ,մաշկին, կամ լորձաթաղանթներին, ինչի շնորհիվ էլ դրանք կրճատվում են և փոխում դեմքի արտահայտությունները (մաշկի ռելիեֆը)։ Մարդու դեմքի և գլխի վրա առկա են 43 մկաններ։

Ձեզ հետ է Անատոմիան❤️😉
Հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Adresse

Hamburg
20354

Webseite

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Медицина и Анатомия Բժշկություն և Անատոմիա erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Die Praxis Kontaktieren

Nachricht an Медицина и Анатомия Բժշկություն և Անատոմիա senden:

Teilen