Gevorg George Gharibian CPsychol

Gevorg George Gharibian CPsychol Head of Child and Social Protection at YVN. HCPC-licensed clinical psychologist, member of BPS & APA.

Mental health and social welfare advocate, co-founder & honorary clinical-scientific lead at Mental Health Awareness Initiative. Mental health and social welfare advocate 🚀

Head of Child and Social Protection at Yerevan Municipality. Co-founder & honorary clinical-scientific lead at Mental Health Awareness Initiative.

Անցյալ ուրբաթ ես հյուրընկալվել էի Առավոտ լուսո հաղորդմանը։Այնտեղ  խոսեցինք այն հսկայական աշխատանքի մասին, որն իրականացրե...
06/04/2026

Անցյալ ուրբաթ ես հյուրընկալվել էի Առավոտ լուսո հաղորդմանը։

Այնտեղ խոսեցինք այն հսկայական աշխատանքի մասին, որն իրականացրել ենք իմ թիմի հետ՝ Երևանի մանկապարտեզներում հուզական բանականության (EQ) ներդրման պիլոտային ծրագրի շրջանակներում։ 🤍🚀

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

Անցյալ շաբաթ՝ 2026 թվականի մարտի 27-ին, Երևանի քաղաքապետարանում հյուրընկալեցի ՄԱԿ-ի Հարավային Կովկասում կանանց տնտեսական...
31/03/2026

Անցյալ շաբաթ՝ 2026 թվականի մարտի 27-ին, Երևանի քաղաքապետարանում հյուրընկալեցի ՄԱԿ-ի Հարավային Կովկասում կանանց տնտեսական հարցերով խորհրդական Զահրա Շեյխ Ահմեդին և ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլգա Ազատյանին:

Հանդիպումը կարևոր հարթակ դարձավ ոլորտում առկա մարտահրավերների բաց և կառուցողական քննարկման, ինչպես նաև ռազմավարական համագործակցության նոր ուղենիշների ձևավորման համար։
Առանձնակի ուշադրություն ենք դարձրել կանանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերին՝ դիտարկելով դրանք որպես սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային գործոն։

Քննարկման ընթացքում մենք վերահաստատեցինք մեր համատեղ հանձնառությունը՝ միասնական ջանքերով հաղթահարելու առկա խոչընդոտները:

Մեր նպատակը մնում է հստակ. կառուցել առավել #ներառական հասարակություն, որտեղ հավասար հնարավորությունները ոչ թե պարզապես գաղափար են, այլ իրականություն բոլորի համար:


🇬🇧 Last week, on 27 March 2026, I had the distinct pleasure of hosting Zahra Sheikh Ahmed, the UN Women Economic Advisor for the South Caucasus, and Olga Azatyan, Head of
UN Women Armenia, at Yerevan Municipality.
The meeting served as a vital platform for open and constructive dialogue regarding the challenges we face in our sector. More importantly, it allowed us to chart new strategic milestones for our future cooperation.

We focused heavily on initiatives aimed at promoting women’s employment, which we all agree is a cornerstone of socio-economic development. During our discussion, we reaffirmed our shared commitment to overcoming existing hurdles together.

Our goal remains clear: to build a more where equal opportunities are not just an ideal, but a reality for everyone.

Ամեն տարի մարտի երրորդ երեքշաբթին աշխարհը նշում է Սոցիալական աշխատանքի միջազգային օրը: Այս կարևոր օրն արժևորելու նպատակո...
18/03/2026

Ամեն տարի մարտի երրորդ երեքշաբթին աշխարհը նշում է Սոցիալական աշխատանքի միջազգային օրը:

Այս կարևոր օրն արժևորելու նպատակով Երևանի քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ համախմբեցինք օրենսդիր մարմնի, պետական գերատեսչությունների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների մեր գործընկերներին: 🙌

Մեր հանդիպման առանցքային թեման էր «Սոցիալական աշխատանքը որպես համատեղ հանձնառություն»:

Պանելային քննարկումն աչքի ընկավ բացառիկ բովանդակային խորությամբ: Մենք ոչ միայն վերահաստատեցինք մեր մասնագիտության հիմնարար արժեքներն ու ապրումակցման կենսական ուժը, այլև ընդգծեցինք սոցիալական աշխատողի բարդ, բայց փոխակերպող դերը: Ամեն օր հենց այս նվիրված աշխատանքն է, որ իրական և դրական փոփոխություններ է բերում մարդկանց կյանքում:

Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել պանելային քննարկման բոլոր բանախոսներին իրենց արժեքավոր մտքերի և նվիրվածության համար.

• Հերիքնազ Տիգրանյան – ՀՀ ԱԺ պատգամավոր
• Լուսինե Քոչարյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նախարարի տեղակալ
• Սաֆֆանա Անուոր – Քեմբրիջ քաղաքի հավասարության և ներառման գրասենյակի գործադիր տնօրեն
• Հայկ Խեմչյան – ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար

Շարունակենք աշխատել միասին՝ հանուն ավելի ապահով և ներառական հասարակության կառուցման: 🌱🫶

🇬🇧Every year on the third Tuesday of March, the world marks World Social Work Day.

To honour this important occasion, the Children and Social Protection Department of the Yerevan Municipality took the initiative to bring together our colleagues from the legislature, state bodies, and both local and international organisations. 🙌

The core theme of our panel was "Social work as a shared commitment". This panel discussion was exceptionally rich in depth. We went beyond merely acknowledging the fundamental values of our profession and the critical role of empathy; we highlighted the demanding yet highly transformative nature of social work. It is this daily, dedicated effort that drives real and positive changes in people's lives.

I want to extend my deepest gratitude to my fellow panellists for sharing their insights, concerns, and new initiatives:

• Heriknaz Tigranyan – Chair of Committee on Health Care and Social Affairs and Member of the National Assembly of Armenia / Ազգային ժողով
• Lusine Kocharyan – Deputy Minister of Labour and Social Affairs
•Saffana Anwar – Executive Director of the Equity and Inclusion Office, Cambridge City Council
• Hayk Khemchyan – Head of Child Protection at UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան

Let’s continue to treat social well-being as a true joint commitment and take actionable steps to build a more inclusive society. 🌱🫶

17/03/2026

Մարտի 17-ը սոցիալական աշխատանքի միջազգային օրն է:

Սոցիալական աշխատանքի միջազգային օրը նշանավորելը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու սոցիալական խնդիրների և դրանց լուծմանն ուղղվ...
16/03/2026

Սոցիալական աշխատանքի միջազգային օրը նշանավորելը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու սոցիալական խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի կարևորության մասին։

Կարևորելով սոցիալական ոլորտին առնչվող հարցերը՝ Երևանի քաղաքապետարանը մարտի 17-ին կանցկացնի Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառում։

Միջոցառման շրջանակում տեղի կունենա պանելային քննարկում՝ «Սոցիալական աշխատանքը որպես համատեղ հանձնառություն» թեմայով, որտեղ մասնագետներն ու ոլորտի ներկայացուցիչները կքննարկեն սոցիալական աշխատանքի դերն ու զարգացման հնարավորությունները։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մշտապես ուսումնասիրում է համայնքի կա...
19/02/2026

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մշտապես ուսումնասիրում է համայնքի կարիքներն ու ձևավորում լուծումներ՝ իրական աջակցություն ապահովելու համար։ Այս նպատակով մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ համայնքում սոցիալական ծառայությունների միասնական և արդյունավետ համակարգ ձևավորելու ուղղությամբ։

Ծրագրի շրջանակում ուսումնասիրվել են միջազգային լավագույն փորձերը։ Մասնավորապես, Երևան–Քեմբրիջ քույր քաղաքների համագործակցության շնորհիվ հնարավորություն ունեցանք ծանոթանալու Քեմբրիջի սոցիալական ծառայությունների մոդելին և գնահատելու դրա կիրառման հնարավորությունները Երևանում։

Այսօր արդեն ունենք համայնքային սոցիալական ծառայությունների ներդրման նախագիծ և փաստաթղթային փաթեթ՝ կազմակերպության գործունեության մեկնարկի համար։

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապահովել ժամանակակից և արդյունավետ սոցիալական ծառայություններ երևանցիների համար🤍

14/01/2026

Վերհիշենք 2025 թվականի ընթացքում կատարած մեր աշխատանքները 🖇️

Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը շարունակել է իրականացնել ծրագրեր՝
Երևանում ավելի ներառական, պաշտպանված և մարդակենտրոն սոցիալական համակարգ ձևավորելու նպատակով։

▫️Երեխաների պաշտպանության ոլորտում կարևորագույն ծրագիրն է «Երեխային լսելու հատուկ սենյակների ստեղծումը վարչական շրջաններում»,

▫️ սոցիալական ոլորտում՝ հուզական աջակցության թեժ գծի գործարկումը և սոցիալական ծառայություններ մատուցող ՀՈԱԿ-ի ստեղծման նախագծի մակետի ստացումը։

2025 թվականին Երեխաների և սոցիալական պաշտպանության սոցիալական ոլորտում տարբեր ծրագրերից և ծառայություններից օգտվել է շուրջ 16.000 քաղաքացի:

Եվ այս ամենին զուգահեռ՝ շարունակվում է մեր սոցիալական աջակցությունը Երևանի 12 վարչական շրջաններում☄️

14/01/2026

❤️ 🫂

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը, շարունակելով երեխաներին ուղղված իր ...
31/12/2025

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը, շարունակելով երեխաներին ուղղված իր բազմաբնույթ ծրագրերի իրականացումը, դեկտեմբերի 15-ից 24-ն իրականացրեց ամանորյա միջոցառումների շարք, որին մասնակցել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 500 երեխա:

Ծրագրի նպատակն էր ապահովել երեխաների ներառականությունը և ստեղծել ամանորյա ուրախ տրամադրություն 🎅

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը նոյեմբերի 27–30-ը ...
30/12/2025

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը նոյեմբերի 27–30-ը Մեծ Բրիտանիայի Բրիսթոլ քաղաքում մասնակցել է Բրիտանական հոգեբանական համայնքի 2025 թվականի տարեկան համաժողովին։

Իրականացվել է դասախոսություն «Պատմական տրավմայի վերափոխումը դրամաթերապիայի միջոցով» թեմայով՝ անդրադառնալով բռնի տեղահանված և սոցիալապես անապահով անձանց հետ հոգեբանական-վերականգնողական աշխատանքներին:

Անհրաժեշտ է նշել, որ Երևան համայնքն ունի մեծ փորձառություն բռնի տեղահանված ընտանիքների հետ աշխատանքում։

Հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ լինելով ամենամեծ համայնքը եւ ունենալով բազմաշերտ մարտահրավերներ, համայնքն կարողացել է իրականացնել բռնի տեղահանված ընտանիքների ադապտացիային, աջակցությանն ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համակարգված աշխատանք:

Համայնքի կողմից իրականացված աշխատանքներն ուղղված են եղել կարիքների վերհանմանն ու հասցեական աջակցության տրամադրմանը:

Բրիտանական հոգեբանական համայնքի հոգեթերապիայի բաժնի նախագահի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների համայնքային ծառայող հոգեբանների և հարակից մասնագետների շարունակական վերապատրաստումների իրականացման վերաբերյալ:

26/12/2025

🔷 2025 թվականին երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացրել ենք մի շարք ծրագրեր.

🔹Հուզական աջակցության թեժ գիծ,
🔹Համագործակցություն ավելի քան 11 հասարակական կազմակերպությունների հետ,
🔹Լսողության սահմանափակում ունեցող անձանց համար տրամադրվել է սուրդո թարգմանչի ծառայություն,
🔹 Մշակվել է սոցիալական տաքսի ծրագիրը,
🔹 Ավելի քան 8 բնակարանի հարմարեցում պատերազմի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց համար,
🔹 Դրամական աջակցություն 100 տարին լրացած երևանաբնակ տարեցներին,
🔹 Ստեղծվում է «Սոցիալական ծառայությունների» ՀՈԱԿ-ը,
🔹 Անցկացվել են ինտերակտիվ բնույթի դասընթացներ և թատերական ներկայացումներ,
🔹 Նախակրթարաններում մեկնարկեց հուզական ինտելեկտի ծրագիրը,
🔹 Դպրոցահասակ երեխաների այց «Կենդանիների խնամքի կենտրոն»,
🔹 Մեկնարկել է «Երեխային լսելու հատուկ սենյակների ստեղծում վարչական շրջաններում» ծրագիրը:

#2025արվածաշխատանք

18/12/2025

Կրթական հաստատություններում երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է «Երեխաների իրավունքների իրազեկում» թեմայով ինտերակտիվ բնույթի փորձնական ներկայացումներ:

Ներկայացումները նպատակ ունեն երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելով՝ կանխարգելել երեխաների իրավունքների ոտնահարումը և ձևավորել իրավագիտակից ու իրազեկ քաղաքացիներ:

Ծրագիրն իրականացվում է Երևանի համայնքային 12 հիմնական դպրոցներում և ընդգրկում է շուրջ 500 երեխա։

Address

17 Cavendish Square
London
W1G0PH

Telephone

+447768216809

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gevorg George Gharibian CPsychol posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Gevorg George Gharibian CPsychol:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Portfolio

Working languages English, Armenian & Russian.

Education.

I have started my education at Armenian State Pedagogical University after Kh. Abovyan where I graduated with honours with a PsyS in Psychology and Pedagogy, Teacher. After, I studied at Armenian State Pedagogical University after Kh. Abovyan and earned PGDip specialising in Social and Political Psychology, as well as, completed my postgraduate studies at National Academy of Sciences of The Republic of Armenia. receiving MPsych specialisation Social and Political Psychology.

Research Interests