Dr. Rusiko

Dr. Rusiko Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Rusiko, Doctor, Manandyan 9, Yerevan.

Ռուսուդան Սերգեյի Վարդանյան
▪︎Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ
▪︎Բժշկական գիտությունների թեկնածու
▪︎«Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ
▪︎ «Էկոսենս» ԱԿ գինեկոլոգ, ՈւՁՀ ախտորոշման մասնագետ
▪︎ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամ»-ի միջազգային փորձագետ

25/05/2026

Խորհրդատվության և հերթագրումների համար`
📲 +37493519529
📍«Շենգավիթ» ԲԿ

#հղիություն #գինեկոլոգ #կանացիառողջություն

22/05/2026

Մայիսի 22-ը Պրեէկլամպսիայի համաշխարհային օրն է❗️

Այս օրը ևս մեկ կարևոր առիթ է հիշեցնելու, թե որքան մեծ նշանակություն ունի հղիության ընթացքում կանոնավոր հսկողությունն ու ժամանակին ախտորոշումը։

19/05/2026

Հրաձիգ, աշխարհի գավաթակիր Էլմիրա Կարապետյան-ի հետ երկար ու հետաքրքիր ճանապարհ ենք անցել։

Էլմիրան ինձ է վստահել իր երկու երեխաների ծնունդները, ինչի համար, իհարկե, շատ շնորհակալ եմ։ 🤍

Փոքրիկ Արթուրին և մայրիկին արդեն ճանապարհել ենք տուն՝ լի սիրով, ջերմությամբ ու նոր հիշողություններով։ ✨

18/05/2026

Մայիսի 17-ին Ծաղկաձորում մասնակցել եմ «Կյանքի որակ» մուլտիդիսցիպլինար գիտաժողովին:

Գիտաժողովին ներկայացրել եմ զեկույց` «Քրոնիկ կոնքային ցավ․ մուլտիդիսցիպլինար մոտեցում» թեմայով:

Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին առողջության պահպանման, վաղ ախտորոշման, կանխարգելման և կյանքի որակի բարելավման արդի թեմաներ՝ միջազգային և տեղական փորձի համադրությամբ:

Գիտաժողովը կրեդիտավորված էր ՀՀ ԱՆ կողմից:

11/05/2026

Հարգելի կոլեգաներ,
Սիրով հրավիրում եմ մասնակցելու մայիսի 16-17-ին Ծաղկաձորում կայանալիք «Կյանքի որակ» մուլտիդիսցիպլինար գիտաժողովին, որտեղ նաև ես կկիսվեմ իմ մասնագիտական փորձով։

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն առողջության պահպանման, վաղ ախտորոշման, կանխարգելման և կյանքի որակի բարելավման արդի թեմաներ՝ միջազգային և տեղական փորձի համադրությամբ։ Նախատեսվում են ոչ միայն զեկույցներ, այլև մասնագիտական քննարկումներ և կլինիկական դեպքերի վերլուծություններ։

📍 Վայրը՝ Eighty Eight Hotel & Spa, Ծաղկաձոր
📅 Ամսաթիվ՝ մայիսի 16-17
🎓 ՇՄԶ կրեդիտավորմամբ

Գրանցում՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdCURc21UaaTaE_GpXs93dN0KJkY9CWAjpDEsvqwhgPySFrHw/viewform?usp=dialog

Ապրիլ, 2026 | Իտալիա 🇮🇹Այս օրերին Իտալիայում էի՝ մասնակցելու Էնդոմետրիոզի 8-րդ եվրոպական կոնգրեսին։ Շատ կարևոր ու հագեցա...
10/05/2026

Ապրիլ, 2026 | Իտալիա 🇮🇹

Այս օրերին Իտալիայում էի՝ մասնակցելու Էնդոմետրիոզի 8-րդ եվրոպական կոնգրեսին։ Շատ կարևոր ու հագեցած օրեր էին՝ նոր գիտելիքներով, հետաքրքիր քննարկումներով և տարբեր երկրների մասնագետների հետ շփումներով։

Բայց Իտալիան այս ճանապարհորդությունը դարձրեց շատ ավելին, քան պարզապես մասնագիտական այց։

Բոլոնիայի հին ու կյանքով լի փողոցները, Գարդա լճի հանգիստ ու գեղեցիկ տեսարանները, Սիրմիոնեի հայտնի միջնադարյան ամրոցն այս օրերին հիացրել են ինձ։

Միլանը՝ իր դասական շքեղությամբ, մաքուր քաղաքային ոճով ու նորաձևության զգացողությամբ, լրիվ այլ էներգիա ու տրամադրություն էր հաղորդում այս ճանապարհորդությանը։

Ճարտարապետությունն ու իտալական մշակույթի յուրահատուկ էներգիան այս ճանապարհորդությունը դարձրեցին իսկապես առանձնահատուկ։

09/05/2026

🤰 5 կարևոր քայլ 35+ տարիքում հղիություն պլանավորելիս. հարցին անդրադարձել եմ «Հարցին` փորձով» նախագծի շրջանակում:

🗓️Մայիսի 5-ը մանկաբարձուհիների օրն է:Որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ վստահ կարող եմ ասել, որ առանց մանկաբարձուհիների մեր աշխա...
05/05/2026

🗓️Մայիսի 5-ը մանկաբարձուհիների օրն է:

Որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ վստահ կարող եմ ասել, որ առանց մանկաբարձուհիների մեր աշխատանքը պարզապես հնարավոր չէր լինի։

Նրանք միշտ առաջին գծում են՝
կնոջ կողքին, կյանքի ամենակարևոր ու ամենազգայուն պահին։

Նրանք են, ովքեր ոչ միայն աջակցում են,
այլև իրենց ներկայությամբ հանգստություն ու վստահություն են փոխանցում։

Շատ դեպքերում հենց մանկաբարձուհին է առաջինը զգում, նկատում ու արձագանքում և այդ ուշադրությունն ու փորձը հաճախ որոշիչ են լինում։

Շնորհակալ եմ իմ սիրելի մանկաբարձուհիների այն տարիների համար, որ միասին անցել ենք:

Շնորհակալ եմ ձեր պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության ու ամենօրյա մեծ աշխատանքի համար:

Սիրով և հարգանքով` Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գիկեկոլոգ` Ռուսուդան Սերգեյի Վարդանյան:

02/05/2026

.clinic -ը 1 տարեկան է ✨

Address

Manandyan 9
Yerevan
0006

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Rusiko posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category