08/23/2025
🫥 ԴԵՊՐԵՍԻԱ
🙁 Նյութը դեպրեսիայի այն տեսակի մասին է, ինչը ծանոթ է համարյա բոլորին՝ կամ ինքներս ենք դրա միջով անցել կամ անցնում կամ մեր ծանոթները:
🥺 Դեպրեսիայի մեջ գտնվող անձը ներկայացնում է, որ իր կյանքում ամեն բան լավ է, ունի աշխատանք, ընտանիք, սիրված և հարգված է, ոչ մի բանի պակաս չունի, բայց արի ու տես, որ առանց պատճառ տխուր է, անհավես, էներգիա չկա, մոտիվացիա չկա և այլն: Արդյունքում մտքովն անցնող ամեն զբաղմունք արժեզրկում է, ցանկանում է մենակ մնալ, շատ քնել, ուտում է ձեռքի տակ ընկած հեշտ ուտելիք և այլն:
👆Առաջինն ինչ պետք է անել՝ դիմել բժիշկի համապատասխան հետազոտություն անցնելու համար:
🔬Եթե հետազոտության արդյունքները նորմալ են դրանից հետո ձեռնարկել այդ վիճակից դուրս գալու հնարավոր գործողությունները( ներքևում մանրամասնը կնկարագրեմ դրանք)
Հուսով եմ պատկերացնում եք, որ եթե չընտրել դուրս գալու ճաապարհը, մյուսը որը կլինի( հոգեբույժ, հոգեբան, դեղորայք և վիճակի գերադրական աստիճան 😱
🧎♀️🧎♂️Սպասել, որ այդ վիճակը ուր որ է պետք է նահանջի այդքան էլ ճիշտ չի, քանի որ ինչքան սպասում եք այնքան ժամանակը լցվում է բացասական մտքերով, մեղքի զգացումով, անպիտանության զգացումով, պատճառների անիմաստ փնտրտուքով, անզորությամբ, ինքնաքննադատությամբ և այլն:
🔥Քանի որ չկա մոտիվացիա չկա նաև էներգիա (չկա ցախ-չկա կրակ)
💡Եթե անգամ չի գիտակցվում, որ այդ վիճակից դուրս գալը կարող է որպես 🔦ՄՈՏԻՎԱՑԻԱ դիտարկվել ապա հիշեք, թե առանց մոտիվացիա, առանց ձեր մեծ ցանկության ինչքան բան եք արել ձեր կյանքում, ոչ թե ձեր ցանկությամբ այլ , որ դա ուղղակի պետք է անել՝ հաճելի չի, բայց օգտակար է( մանկապարտեզ գնալ, դաս անել, քնից շուտ արթնանալ և այլն):
🪜Իսկ թե ինչ անել, որ ինքնուրույն դուրս գալ դեպրեսիվ վիճակից չտրվելով «ես պետք է ցանկություն ունենամ, որ մի բան անեմ» համոզմունքին, կներկայացնեմ հաջորդ նյութի մեջ:
Հետևեք և իմ կողմից կունենաք ռեալ խորհուրդներ դեպրեսիվ վիճակը հաղթահարելու համար:
#դեպրեսիա
#հոգեբանություն