Human Rights Defense

Human Rights Defense Human Rights Defense is a non-profit organization

11/28/2021

YerevanLur Video

11/28/2021

YerevanLur Video

https://yerevanlur.am/ yerevanlur.am-ը լրատվական կայք է։ Կայքն ամենօրյա թարմացմամբ ներկայացնում է վերլուծություններ, թար...
05/24/2021

https://yerevanlur.am/ yerevanlur.am-ը լրատվական կայք է։ Կայքն ամենօրյա թարմացմամբ ներկայացնում է վերլուծություններ, թարմ լուրեր, հարցազրույցներ, հոդվածներ, տեղեկություններ, տարբեր տեսակետներ Հայաստանից, տարածաշրջանից, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներից։

Մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 15-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանը կանգնեցվեց 141 օրով՝ առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգման նպատակով՝ կայանի արդիականացման ....

05/19/2021

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի՝ Եվրախորհրդարանում մայիսի 20-ին կայանալիք ք

04/23/2018

FREE ARMENIAN POLITICAL PRISONERS

04/23/2018

FREE ARMENIAN
POLITICAL PRISONERS

02/13/2017
11/23/2013

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայաստանյան իրավապահ մարմինների կողմից անօրինական` հալածանքի եւ տանջանջի տեսքով, հետապնդումներ են իրականացվում հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի ու իր հետ միասին անօրինական կալանի ենթարկված Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Վահե Մկրտչյանի, Հայկ Հարությունյանի, Տիգրան Պետրոսյանի, Ալեք Պողոսյանի եւ Սեւակ Մնացականյանի նկատմամբ:
Human Rights Defense-ի կոչը հայաստանյան իրավապահ մարմիններին եւ իշխանություններին ձեռնպահ մնալու անհարկի, չպատճառաբանված եւ չհիմնավորված խափանման միջոցի կիրառումից այդպես էլ մնաց անպատասխան: Ավելին Շանթ Հարությունյանի ու Վարդան Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվեցին ՀՀ Ոստիկանապետի եւ նրա տեղակալի կողմից:
Ակնհայտ է, որ վերոնշված անձանց հետապնդումը ոչ մի կապ չունի ոչ միջադեպի, ոչ էլ քրեական օրենսդրության հետ: Վերը նշված ՀՀ քաղաքացիները ենթարկվում են հետապնդման կապված իրենց քաղաքական հայացքների եւ քաղաքական գործունեության հետ:
Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ քաղաքացիները Շանթ Հարությունյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Վարդան Վարդանյանին, Միսակ Առաքելյանին, Ալբերտ Մարգարյանին, Անուշավան Գրիգորյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Վահե Մկրտչյանին, Հայկ Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Ալեք Պողոսյանին եւ Սեւակ Մնացականյանին ճանաչում է, որպես ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ:

Լոս Անջելես | 15 Նոյեմբերի 2013թ.

11/06/2013

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Human Rights Defense Իրավապաշտպան կազմակերպությունը իր մտահոգությունն է արտահայտում ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրության ակնհայտ խախտման կապակցությամբ: Ըստ հայկական լրատվամիջոցների ս/թ նոյեմբերի 5-ին ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել հայտնի քաղաքական գործիչ Շահեն Հարությունյանն ու նրա կողմնակիցները, որոնց առանց մեղադրանքի առաջադրման պահում են ոստիկանատանը օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ: ՀՀ քաղաքացուն ազատությունից ապօրինաբար զրկելը` օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելը, օրենքի կոպիտ խախտում է եւ մեղավորները անմիջապես պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Human Rights Defense Իրավապաշտպան կազմակերպությունը հորդորում է հայաստանյան իրավապահ մարմիններին չառաջնորդվել իրավունքի եւ օրենքի հետ կապ չունեցող, բազմիցս անգամ ապօրինաբար` այլ նպատակներ հետապնդող, մոտեցումներից` անհարկի կալանավորումից եւ առանց դատարանի որոշման պատժի` կիրառումից:
Մեր կողմից բազմիցս անգամ նշվել է, որ քաղաքական գործիչների եւ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ հարուցվող իրավական հետապնդումները պետք է իրականացվեն բացառապես օրենքի բոլոր կանոնների պահպանմամբ: Ժամանակն է, որպեսզի իրավապահ մարմինները հրաժարվեն, անհարկի, չպատճառաբանված եւ չհիմնավորված խափանման միջոցների կիրառումից: Ակնհայտ է, որ բերման ենթարկվածներից որեւէ մեկը` հատկապես Շանթ Հարությունյանը, չի պատրաստվում թաքնվել քննությունից կամ խանգարել քննությանը:
Շանթ Հարությունյանն ու իր հետ բերման ենթարկված եւ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրականցվող հետապնդումները գտնվում են մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում: Մեր կազմակերպությունը բոլոր օրինական ճանապարհներով հետեւելու է գործընթացին, անհրաժեշտության դեպքում օգտագործելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ դեմոկրատական երկրների օժանդակությունը:

HUMAN RIGHTS DEFENSE
Los Angeles, CA
5 Նոյեմբերի 2013թ

Address

Glendale, CA
91201

Opening Hours

Monday 9am - 6pm
Tuesday 9am - 6pm
Wednesday 9am - 6pm
Thursday 9am - 6pm
Friday 9am - 6pm

Alerts

Be the first to know and let us send you an email when Human Rights Defense posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Human Rights Defense:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram