Kristin Sargsyan_ psychology

  • Home
  • Kristin Sargsyan_ psychology

Kristin Sargsyan_ psychology Psychology Children & adults consultation

🤲Իսկական սերը ոչ թե ընկեր լինելու այլ հոգատար ծնող լինելու մեջ է: 🫸Որպես հոգեբան հաճախ ականջս ծակում են ծնողների կողմից ...
21/06/2025

🤲Իսկական սերը ոչ թե ընկեր լինելու այլ հոգատար ծնող լինելու մեջ է:
🫸Որպես հոգեբան հաճախ ականջս ծակում են
ծնողների կողմից արած հետևյալ արտահայտությունները. « Ես իմ աղջկա ընկերուհին եմ», « իմ ընկերը իմ 3 տարեկան տղան է», « ես ու երեխաս ընկերներ ենք, չէ՞ բալես» կամ « ես ու աղջիկս կամ տղաս իրարից գաղտնիք չունենք 🫣
🖇️Թվում է, թե սա սիրո մեծ դրսևորում է երեխայի հանդեպ, բայց դրա հետևանքները շատ ռիսկային են: Ծնողը ենթագիտակցորեն կամ անգիտակցորեն գործում է ի շահ իր ցանկությունների, որի ժամանակ չի գիտակցվում այդ տեսակ «սիրո» վնասները:
🗣️👥Ծնողը պետք է ունենա իր ընկերները ում հետ կարող է խոսել տարբեր թեմաներից ինչը ճիշտ չի խոսել սեփական երեխայի հետ: Օրինակ տրտնջալ կամ բողոքել ամուսնու հետ կապված հարցերի մասին ինչը երեխային շատ ցավ կարող է պատճառել քանի որ խոսքը հենց այդ երեխաի սիրելի հայրիկի մասին է:
Կամ հակառակը, երեխաները ովքեր սովոր չեն ընկերներին վստահելու քանի որ «ամենալավ ընկերը» մայրիկն է կամ հայրիկը ինչպես են խոսելու այն թեմաներից որոնք ճիշտ ու սխալ են դառնում ընկերների փորձի, մտքերի, կատակների արդյունքում: Թեմաներ կան, որ նոր դեռահաս դարձած տղան կամ աղջիկը չեն կարող արտահայտվել ծնողի մոտ:
👀Երբ ծնողը երեխայի ընկերն է, միշտ գերիշխելու է ծնողի « կարելին կամ չի կարելին», իսկ դա նշանակում է երեխային զրկել ինքնուրույնությունից, անհատականություն լինելուց, դեռ ավելին ծնողը իր էմոցիոնալ բեռը դնում է երեխայի ուսերին, իսկ երեխան դառնում է ծնողի հոգեբանը: Երեխան հարմարվում է դրան և չի ճանաչում անկախությունը: 🙁😒

🫂Ընկերը հավասար մեկն է

🌳իսկ ծնողը հիմք է և ամրություն:

📌 Սիրելի ծնողներ, եթե կան Ձեր մեջ ովքեր համարում են, որ երեխան իրենց ընկերներն են հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու եք այդպես վարվում, որն է բուն պատճառը և պատասխանը փնտրեք ձեր ներսում

#հոգեբան
#ծնող

դրսևորում իրենց հույզերը տարբեր իրաիճակներում:  😘 Երբ ծնողն ունի զարգացած էմոցիոնալ ինտելեկտ երեխաի մոտ ինքնաբերաբար այն...
15/06/2025

դրսևորում իրենց հույզերը տարբեր իրաիճակներում:
😘 Երբ ծնողն ունի զարգացած էմոցիոնալ ինտելեկտ երեխաի մոտ ինքնաբերաբար այն զարգանում է և երեխան հայտնվելով իր հասակակիցների շրջապատում չի վախենում, չի ամաչում ցույց տալ իր էմոցիաները, արտահայտել իր ցանկությունները:
🤫 Այն ծնողները ովքեր չունեն էմոցիաները արտահայտելու հմտություններ և ավելին երեխաներին նույնպես թույլ չեն տալիս դրանք արտահայտել կամ « դաստիրակված» լինելու համար տարբեր վարվելաձևեր քարոզելով երեխային խճճում են կարելիների և չիկարելիների մեջ, Երեխան արդյունքում ունենալով շփվելու ցանկություն , չգիտի ինչպես դա անել ու գերադասում է լինել ստվերում:
🪆👌 Ի դեպ ներփակված երեխաները հնարավոր է ամաչեն, մի փոքր անհարմարություն զգան ծնողի կողմից նորմալ էմոցիաները դրսևորելու փաստից , բայց կարևորը, որ նրանք կիմանան, որ էմոցիաները և ցանկությունները արտահայտելը նորմալ է:

#էմոցիաներ
#ծնողավարություն

#ծնողավարություն
#հոգեբանություն

30/05/2025

#գերխնամք #հոգեբանություն #ծնողավարություն #ծնողներ

👩‍❤️‍👨 Ծնող դառնալու բերկրանքը շատերին է ծանոթ: Բնությունը մարդուն ստեղծելով նրա մեջ ներ է դրել ծնողական բնազդը որն օգնո...
29/05/2025

👩‍❤️‍👨 Ծնող դառնալու բերկրանքը շատերին է ծանոթ: Բնությունը մարդուն ստեղծելով նրա մեջ ներ է դրել ծնողական բնազդը որն օգնում է մարդկանց առանց հատուկ գիտելիքների սիրել ու հոգ տանել իրենց բալիկին: Բայց հաճախ շատ ծնողների մոտ չի ստացվում համատեղել կենցաղային, մասնագիտական, նոր ընտանիքի սովորությունները և նորաթուխ ծնող լինելը ինչն էլ դժվարացնում է լինել այնպիսի էմոցիոնալ հասուն ծնող, որպեսզի դրանից չտուժի բալիկը
Իրականում բալիկ ունենալուց առաջ շատ լավ չեն պատկերացնում, թե ինչ դժվարություններ կարող են առաջանալ , ինչպես է հարկավոր դրանք հաղթահարել, որպեսզի արդյունքում չտուժի այդ ընտանիքում ծնված բալիկի հոգեկանը:
Մեծ տարիքում մարդու շատ խնդիրներ էմոցիոնալ ոչ հասուն ծնող ունենալու հետևանք են:
Գրվածքս քննադատելու համար չի այլ օգնելու նորաստեղծ ծնողներին հասկանալ, թե որքանով իրենց հոգեկան և էմոցիոնալ վիճակը կարող է ազդել երեխայի վրա:
🎡Կառուսելի տեսքով առանձնացրել եմ մի քանի պատճառահետևանքային կապեր ունեցող մտքեր նոր բալիկ ունեցող ծնողների համար:

#ծնողավարություն
#էմոցիոնալինտելեկտ
#հոգեբանություն
#մանկականհոգեբան

👩‍❤️‍👨🤱👨‍🍼Մեծամասամբ բոլոր ծնողները մայր կամ հայր չեն եղել անցյալում, որ իմանան, թե  ինչպես է անհրաժեշտ խնամել և վերաբեր...
23/05/2025

👩‍❤️‍👨🤱👨‍🍼Մեծամասամբ բոլոր ծնողները մայր կամ հայր չեն եղել անցյալում, որ իմանան, թե ինչպես է անհրաժեշտ խնամել և վերաբերվել բալիկին, որ նա մեծանա առողջ և ամուր:
🌏 Շատերը գրքերով և Գուգլի օգնությամբ ստանում են գիտելիքներ ինչը կարող է օգնել կամել ավելի խճճել ծնողին: Պատահում է, որ երիտասարդ ծնողները փորձում են հետևել գրքի տողերին և բաց են թողնում կարևորը՝ բալիկին զգալու, հասկանալու հատկությունը:
💡Որպեսզի երեխան ֆիզիկական առողջ լինելուն զուգահեռ մեծանա նաև հոգեպես առողջ առանձնացրել եմ կարևոր մտքեր որոնք կօգնեն ծնողներին ապահովել երեխայի հոգեկան առողջության հիմքը և ծանոթանալ հետևանքների հետ:
📌Երեխայի կյանքի 0-1 ընկած տարիքում ոչ ճիշտ վերաբերմունքը հոգեկանի հիմքում ընկած խնդիրների հիմնական պատճառ են դառնում:
Փորձը ցույց է տալիս, որ շատերը Չգիտեն, թե ինչու է պետք խոսել երեխայի հետ և նայել աչքերի մեջ, ինչու է անհրաժեշտ, որ երեխան ձեռք տա տարբեր առարկաների, ինչու է հիմնական մեկ մեծի ներկայությունը պարտադիր և այլն:
🤔 Այժմյան տեխնիկայի դարաշրջանում, եթե երեխան ձգտում է լինել միայն էկրանի առջև հնարավոր է խնդիրը գտնվում է հենց այս պատճառների մեջ:
#մանկականհոգեբանություն
#ծնողներ
#ծնողավարություն
#հոգեբան

21/05/2025

‼️Քրիստինե Սարգսյան
«Արի խոսենք» հոգեբանական կենտրոնի հիմնադիր, հոգեբան, քոուչ, արտթերապևտ:

🍃Կրթություն👇🏻
🔺15 տարվա մասնագիտական փորձ
🔺Հոգեբանության մագիստրոս
🔺Սերտիֆիկացված քոուչ
🔺20+ սերտիֆիկացված վերապատրաստումներ

🍃Խնդիրներ որոնց հետ աշխատում է
▪️Դեպրեսիա
▪️Տագնապ
▪️Սթրես
▪️Միջանձնային հարաբերություններ
▪️Ծնողավարման դժվարություններ
▪️Հետծննդաբերական դեպրեսիա
▪️Անքնություն
▪️ Մանկական տրավմաներ

👉🏻Տարիքային խումբ
▪️Փոքրեր 5+
▪️Դեռահասներ
▪️Մեծահասակներ

🔺Հանդիպումները` ՕՆԼԱՅՆ:

Գրանցվելու համար գրեք մեր էջին կամ +1 (747) 238-9309 (what's app) հեռախոսահամարին։

Qristin Sargsyan #հոգեբան  #անձնայինաճ #քոուչինգ #ինքնություն #զգացմունքներ 🤔Դրսի աշխարհի՝  այդ թվում նաև ծնողների «ովքե...
21/05/2025

Qristin Sargsyan
#հոգեբան
#անձնայինաճ
#քոուչինգ
#ինքնություն
#զգացմունքներ

🤔Դրսի աշխարհի՝ այդ թվում նաև ծնողների «ովքեր ավելի լավ գիտեն, թե քեզ ինչ է պետք քան դու» կողմից կերտած ԵՍ ը (դերային) ավելի լավն է քան դու իրականում կաս?

🗣️ Լավ է լինել տեղեկացված Մարդու կյանքում տարիքային ճգնաժամեը անխուսափելի են: Դրանցից մեկն իր դրսևորումներով ամենադժվարն...
09/02/2025

🗣️ Լավ է լինել տեղեկացված

Մարդու կյանքում տարիքային ճգնաժամեը անխուսափելի են: Դրանցից մեկն իր դրսևորումներով ամենադժվարն է մյուս բոլորից: 👩‍🦳👨‍🦰Խոսքս 40-50 տարեկանի միջին տարիքի ճգնաժամ համարվող երևույթի մասին է: Ընդհանրապես ճգնաժամեը կոնկրետ տարիք չունեն: Դրանք կարող են տատանվել ժամանակի առումով, սկսել շուտ կամ ուշ, վերջանալ շուտ կամ ձգձգվել, իսկ այս տարիքի ճգնաժամը կարող է չավարտվել մինչև կյանքի վերջ 😔
🤓 Այս ճգնաժամի ժամանակ մարդն իր հնարավորությունների գագաթնակետին է հասնում և հավանականությունը, որ ապագայում ավելի մեծ բարձունքների կհասնի շատ ցածր է: Այս տարիքում հիմնականում մարդն ունենում է կարիերա, նյութական ձեռքբերումներ, մեծ երեխաներ ովքեր արդեն ինքնուրույն են, ծերացած ծնողներ կամ արդեն չկան:
⏳Չնայած որ կյանքի շատ տարիներ առջևում են, դրանք շատ արագ են անցնում: 🩺Դրա հետ մեկտեղ փոխվում է առողջական վիճակը,
🚶‍♂️‍➡️🚶‍♀️‍➡️
ֆիզիկական և մտավոր ունակությունները առաջվա տեմպը չունեն, առաջ գնալու հնարավորությունները քչանում են, և այդ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում նորից վերաիմաստավորել կյանքը, արժեքները, արդյունքները, հաջողություններն ու անհաջողությունները:
↔️ Այս ամենը վերաբերվում է ոչ միայն անցյալին այլև ապագայի հանդեպ նոր պատկերացումներ ձևավորելուն:
🏃‍♀️‍➡️🏃‍♂️‍➡️Եթե ստացվում է նոր նպատակներ դնել, նոր ձգտումներ, զբաղմունքներ, հիմքի զգացողություն ունենալ դա կթարմացնի, կհարստացնի և նոր շունչ կտա կյանքին և դա կհամարվի ճգնաժամի առողջ հաղթահարում:
🧎‍♀️🧎‍♂️Իսկ, եթե ոչ՝ ցավոք ճգնաժամը մոխրագույն կսարքի մարդու կյանքը՝ տրավմաներով լի:

Այս ճանապարհը կարելի է անցնել նաև հոգեբանի օգնությամբ ով կօգնի հասկանալ, ընդունել և քայլել դրա միջով մաքսիմալ արդյունավետ ձևով

Հոգեբան՝ Քրիստինե Սարգսյան

https://www.instagram.com/kristin_sargsyan_psychology?igsh=NTc4MTIwNjQ2YQ==


#ՄիջինՏարիքիՃգնաժամ
#ԿյանքիՓոփոխություններ
#Կյանքը40իցՀետո
#ՆորՍկիզբ
#ԵսՈվԵմ
#ԿյանքիՓիլիսոփայություն
#ՍերունդներիՃանապարհ
#ՀոգևորՎերածնունդ
#ԿյանքիԿեսուղի
#ԱպրելուԱրվեստը
#ՍեփականԵրկխոսություն

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Kristin Sargsyan_ psychology posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Kristin Sargsyan_ psychology:

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Practice
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share