09/07/2025
Ներքին ազատությունը սկսվում է այն պահից, երբ դադարում ես հարմար լինել ուրիշներին՝ միայն թե ընդունված լինես։
Իհարկե դա հեշտ որոշում չէ։ Մեր հոգեկանի խորքային շերտերում արմատացած է ուրիշների հավանության կարիքը որպես սիրո, պատկանելության, ապահովության նշան(ապահովության և պաշտպանվածության զգացումը բազային կարիք է)։ Մանկությունից ի վեր մեզ սովորեցրել են լինել «լավը», «հնազանդ», «հարմարվող» սիրո արժանանալու համար։
Բայց այդ սերը, հաճախ, պայմանական է եղել, և մենք սովորել ենք փոխել մեզ(դավաճանել ենք ինքներս մեզ)՝ հանուն ուրիշների սպասելիքների։ Մենք մոռացել ենք, թե ով ենք առանց դրա, ով ենք մենք իրականում։
Որոշում կայացնել՝ այլևս չհարմարվել միայն ընդունված լինելու համար, նշանակում է սկսել ճանաչել ու ընդունել ինքներդ ձեզ։ Դա կարող է բերել ժամանակավոր մենակություն, պետք չէ դրանից վախենալ։ Հիշեք, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու և բերելու է ձեր կյանք խորապես ազնիվ և իրական կապեր։ Կապեր, որտեղ ձեզ ընդունում և սիրում են այնպիսին, ինչպիսին կաք, ոչ թե այնպիսին, ինչպիսին ջանում եք երևալ ընդունված լինելու համար։
Հիշեք «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը/մուլտը, նրա անցած ուղին, միայն այն ժամանկ նա գտավ իր իրական երամը, երբ որոշում կայացրեց լինել այնպիսին, ինչպիսին ինքը կա, այլ ոչ թե ինչպիսին ուզում են իրեն տեսնել ուրիշները։
Սա ինքնության վերականգնումն է և հոգեկան առողջության կարևոր հիմնաքարը։
✍️Գրեք մեկնաբանություններում, երբ եք վերջին անգամ ընտրել ձեզ՝ այլ ոչ թե ուրիշների հարմարավետությունը😉