
19/04/2022
Ծնունդդ շնորհավո՛ր, սիրելի բժիշկ։
🎂🌺 Այսօր փորձառու և ճանաչված լյարդաբան, Հայաստանի հեպատոլոգիական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, «Նիկոմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, Սբ. Թերեզայի անվան բժշկական համալսարանի համաճարակաբանության և ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, մեր հարգարժան գործընկեր Հասմիկ Ղազինյանի ծննդյան օրն է:
Լուսավոր, բարի և լավատես, բժիշկ, ով իր գործը կատարում է անմնացորդ նվիրումով՝ լավատեսություն, հույս և հավատ փոխանցելով մարդկանց։ Հասմիկ Ղազինյանի պրոֆեսիոնալ աշխատանքն ամեն պահ ու վայրկյան տալիս է ցանկալի արդյունք և բազմաթիվ հիվանդներ նրա մոտից հեռանում են շնորհակալության և երախտագիտության զգացումով։
🥂Մեր անկեղծ ու ջերմ բարեմաղթանքի խոսքերն ենք հղում Ձեզ, սիրելի բժիշկ։ Մաղթում ենք անսահման կանացի երջանկություն և առողջություն։
Թող Ձեր պրոֆեսիոնալ, բարի և հոգատար վերաբերմունքով դեռ երկար տարիներ կարողանաք առողջություն պարգևել մարդկանց:
Հարգանքներով՝
www.hayacq.am -ի և www.medlife.am -ի անձնակազմ: